Մանհեթեն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանհեթեն (այլ կիրառումներ)
Մանհեթեն անգլ.՝ Manhattan | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Կարգավիճակ | բորո և քաղաքի և շրջանի միություն | |||||
Մտնում է | Նյու Յորք | |||||
ԲԾՄ | 85 մետր | |||||
Բնակչություն (2014) | 1․636․268 | |||||
Խտություն | 27,672.6 | |||||
Տարածք | 87,5 | |||||
Հիմնադրված է | 1624 թվական թ. | |||||
Սահմանակցում է | Բրոնքս շրջան, Քուինս, Բրուքլին, Weehawken?, Ռիչմոնդ շրջան, Հոբոկեն, Ջերսի Սիթի, Guttenberg?, Edgewater?, Ֆորթ Լի, Նոտթ Բերգեն և Վեսթ Նյու Յորք | |||||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | |||||
Հեռախոսային կոդ | 212, 646 և 917 | |||||
Փոստային ինդեքսներ | 10000–10399, 10000, 10004, 10008, 10011, 10015, 10018, 10023, 10024, 10025, 10026, 10020, 10021, 10028, 10032, 10034, 10037, 10039, 10042, 10044, 10045, 10047, 10049, 10052, 10054, 10056, 10058, 10061, 10063, 10065, 10068, 10070, 10073, 10077, 10080, 10084, 10087, 10091, 10094, 10096, 10098, 10099, 10102, 10104, 10107, 10109, 10112, 10116, 10118, 10121, 10124, 10127, 10130, 10131, 10133, 10135, 10138, 10140, 10144, 10148, 10151, 10152, 10155, 10162, 10166, 10171, 10177, 10181, 10184, 10187, 10190, 10192, 10194, 10196, 10199, 10203, 10207, 10209, 10210, 10212, 10214, 10216, 10219, 10223, 10226, 10228, 10231, 10233, 10236, 10239, 10241, 10243, 10245, 10247, 10250, 10252, 10240, 10256, 10260, 10264, 10267, 10269, 10272, 10275, 10278, 10280, 10283, 10287, 10291, 10295, 10297, 10299, 10300, 10302, 10304, 10307, 10311, 10314, 10315, 10318, 10322, 10325, 10329, 10331, 10333, 10336, 10337, 10339, 10341, 10344, 10346, 10349, 10351, 10354, 10359, 10362, 10366, 10368, 10371, 10373, 10374, 10378, 10382, 10386, 10387, 10389, 10392, 10394, 10381, 10398, 10035, 00083 և 10463 | |||||
Անվանված է | Manhattan? | |||||
Manhattan Borough President | ||||||
Մանհեթեն (անգլ.՝ Manhattan, Manhattan Արխիվացված 2008-02-05 Wayback Machine), ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի 62 վարչական միավորներից մեկը։ Նյու Յորք քաղաքի պատմական կենտրոնն է և նրա հինգ վարչական միավորներից (բորո) մեկը։ Բացի Մանհեթեն կղզուց, բորոն ներառում է նաև մի քանի ոչ մեծ կղզիներ՝ Ռուզվելտի կղզին, Ռենդալի և Ուորդի կղզիները, Էլլիս կղզին, Լիբերթի կղզին, Նահանգապետների կղզին, ինչպես նաև երկու շատ փոքր կղզիներ՝ Բելմոնթ Այլենդը և Միլ Ռոք կղզիները։
Նյու Յորք շրջանի մակերեսը, որի մեջ մտնում է Մանհեթենը, կազմում է 59,47 կմ²։ Մանհեթեն կղզու տարածքը կազմում է 58,8 կմ²։ Բնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 1,636,268 մարդ[1][2][3]։
Մանհեթենը ԱՄՆ-ի ամենափոքր և ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն է։ Շրջկենտրոնը Նյու Յորք Սիթի բնակավայրն է։ Կազմավորվել է 1683 թվականին։
Մանհեթենում են գտնվում ամենաբարձր երկնաքերերը, որոնցից են Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Քրայսլեր Բիլդինգը, Վուլվորթ Բիլդինգը, ՄետԼայֆ Թաուերը, Ուոլ-սթրիթ 40-ը, Ռոքֆելերյան կենտրոնը[4]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթեն անվանումը ի հայտ է եկել մանա-հաթա բառից, որը ալգոնկինյան լեզուներից մեկից թարգմանաբար նշանակում է «ժայռոտ կամ փոքր կղզի»[5]։ Առաջին անգամ այն հիշատակվել է Ռոբերտ Ժուեի (ֆր.՝ Robert Juet) օրագրում, որը 1609 թվականի հոկտեմբերի 2-ից «Կիսալուսին» կոչվող զբոսանավի սպա էր[6]։
Քարտեզի վրա 1610 թվականից «Մանա-հաթա» բառը հիշատակվում է երկու անգամ՝ հնդկացիների կողմից Մանահաթա այստեղ կոչվել էր ցեղ, որը բնակվում էր գետաբերանի մոտ, որը հետագայում կոչվել է Հուդզոն։ 1625 թվականին Վեստ-Ինդիական կազմակերպության տնօրեն Յոհաննես դե Լատը (հոլ.՝ Johannes de Laet) իր «Նոր Աշխարհ» գրքում այդ գետը անվանել է «Մանահաթա», իսկ նույն գրքի 1630 թվականի հրատարակչության մեջ նա գրում է Մանհաթաս կղզու մասին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթեն կղզին գտնվում է Ափփեր Նյու Յորք Բեյ ծովախորշի մեջ Հուդզոն գետի մեջ թափվելու վայրից ոչ հեռու։ Մայրցամաքից, որտեղ գտնվում է Բրոնքս շրջանը, հյուսիս-արևելքում Մանհեթենը բաժանվում է Հարլեմ գետով, Լոնգ Այլենդ կղզուց արևելքում և հարավ-արևելքում՝ Իսթ Ռիվեր նեղուցով։
Մանհեթեն կղզու չափսերն են՝ 21 կմ երկարություն և 3,7 կմ լայնություն ամենալայն հատվածում, մակերեսը՝ 58,8 կմ²։ Մանհեթեն բորոն ունի 87,5 կմ² մակերես, որոնցից 59,5 կմ²-ին՝ ցամաք է, 28,0 կմ²-ին կամ 32%-ը՝ ջրային տարածություն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթենը գտնվում է խոնավ մերձարևադարձային կլիմայական գոտում (Կյոպենի կլիմաների դասակարգում)[7][8]։ Կղզային դիրքի շնորհիվ, Մանհեթենում ջերմաստիճանը ձմռանը ավելի բարենպաստ է, քան մոտակա շրջաններում, որոնք ավելի հեռու են ափից։ Տարեկան թափվում է 63,5-88,9 սմ ձյուն[9]։ Գարունը և աշունը Մանհեթենում մեղմ է, ամառը բավականին շոգ է և խոնավ։ 32 °C և ավելի բարձր ջերմաստիճամբ շոգ օրերի թիվը սեզոնին հասնում է 18-25-ի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «New York County (Manhattan Borough), New York State & County QuickFacts». U.S. Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Census» (PDF). United States Census. page 36
- ↑ Campbell Gibson. «Population of the 100 largest cities and other urban places in the United States: 1790 to 1990». United States Bureau of the Census.
- ↑ «Buildings in New York City». Council on Tall Buildings and Urban Habitat. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Holloway, Marguerite (2004 թ․ մայիսի 16). «Urban tactics; I'll Take Mannahatta». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին. "He could envision what Henry Hudson saw in 1609 as he sailed along Mannahatta, which in the Lenape dialect most likely meant island of many hills."
- ↑ Juet, Robert (2006) [1625]. Juet's Journal of Hudson's 1609 Voyage, from the 1625 Edition of Purchas His Pilgrimes. Translated by Brea Barthel. The New Netherland Museum. էջ 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ Peel, M. C.; Finlayson, B. L.; McMahon, T. A. «World Map of Köppen-Geiger climate classification». The University of Melbourne. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «New York Polonia Polish Portal in New York». NewYorkPolonia.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «New York, NY». NOAA. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oliver A. Rink. Holland on the Hudson։ An Economic and Social History of Dutch New York.— Ithaca, NY։ Cornell, 1986.— ISBN 0-8014-1866-6
- Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում։ 2000 Census Special Tabulation. New York City Department of City Planning (Dec. 2005)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Borough President official site Մանհեթենի պաշտոնական կայք Արխիվացված 2007-10-26 Wayback Machine(անգլ.)
- Մանհեթենի համառոտ պատմությունը Արխիվացված 2006-06-19 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհեթեն» հոդվածին։ |
|