Jump to content

Մեջիմուրսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեջիմուրսկա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԿարգավիճակԽորվաթիայի վարչական բաժանում
Մտնում էԽորվաթիա
ՎարչկենտրոնՉակովեց
Բնակչություն105 250 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Տարածք730 կմ²
Սահմանակցում էVaraždin? և Koprivnica-Križevci?
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
ISO 3166-2 կոդHR-20
Հեռախոսային կոդ40
medjimurska-zupanija.hr

Մեջիմուրսկա (անգլ.՝ Međimurska županija), վարչական-տարածքային միավոր Խորվաթիայի հյուսիսում։ Գտնվում է Դրավա և Մուրա գետերի միջև։ Տարածքի պատմական ոչ ապաշտոնական անվանումը Մեջդիմուրիե է, որը ծագում է Մուրա գետի անունից և միջև (խորվ.՝ međi) բառից։ Մեջիմուրսկայում է արտադրվում խորվաթական հայտնի տուրոշ պանիրը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուպանության տարածքը 729 կմ² է։ Այն ամենից փոքրն է (Զագրեբ քաղաքից հետո), սակայն միաժամանակ ամանախիտ բնակեցվածը` 156.11 1 կմ² տարածքում։ Այն նաև Խորվաթիայի ծայրագույն հյուսիսային ժուպանությունն է. հարավից սահմանակցում է միայն Վարաժդինսկային։ Մեջիմուրսկան հյուսիս-արևելքից սահմանակցում է Հունգարիային, իսկ հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում` Սլովենիային։

Մեջիմուրսկան բավական ցածրադիր է. նրա բարձրությունը ծովի մակարդակից 120-344 մ է։ Հողը բերրի է։ 729 կմ² ընդհանուր մակերեսից գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է գրեթե կեսը` 360 կմ²։ Անտառներն ու արոտավայրերը զբաղեցնում են 105 կմ² տարածք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով ժուպանության տարածքում բնակվում էր 113.804 մարդ, որի 96 %-ը խորվաթներ են։ Մեջիմուրսկայի ազգային փոքրամասնություններից են հունգարները, սլովենները (516), ալբանացիները (200) և գնչուները (5.107), սերբեր (249), ռուսներ (137)[2]։

Բնակիչների շրջանում գերիշխում է խորվաթերենի կայկավյան բարբառը (խորվաթերենի գրական հիմքը շտակավյան բարբառն է)[3]։ Շրջանի ավանդույթներն ու խոհանոցը իրենց վրա են կրել հունգարական ազդեցությունը։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջիմուրսկայի կազմի մեջ է մտնում 25 միավոր` 3 քաղաք և 22 համայնք։

    • Բելիցա
    • Վրատիշինեց
    • Գորիչան
    • Գորնի Միխալիեվեց
    • Դեկանովեց
    • Դոմաշինեց
    • Դոնյի Վիդովեց
    • Դոնյի Կրալյովեց
    • Դոնյա Դուբրովա
    • Կոտորիբա
    • Մալա Սուբոտիցա
    • Նեդելիշչե
    • Օրեխովիցա
    • Պոդտուրեն
    • Պրիբիսլավեց
    • Սվետա Մարիա
    • Մուրայի Սվետի Մարտին
    • Սվետի Յուրայ նա Բրեգու
    • Սելնիցա
    • Ստրախովնինեց
    • Շենկովեց
    • Շտրիգովա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեջիմուրսկա» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy