Յուլիա Բեք
Յուլիա Բեք | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 1935[4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Vaucresson |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա (1878)[5], Ժյուլիանի ակադեմիա և Կոնստֆակ |
Մասնագիտություն | նկարչուհի և գեղագիր |
Ժանր | դիմապատկեր, ինքնապատկեր և բնանկար[5] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Երազների գաղութ |
Հայր | Ֆրանց Բեկ |
Julia Beck Վիքիպահեստում |
Յուլիա Բեք (շվեդ.՝ Augusta Lovisa Julia Beck, դեկտեմբերի 20, 1853[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա - սեպտեմբերի 21, 1935[4], Vaucresson), շվեդ նկարչուհի և վայելչագիր[6]։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիա Բեքը հաշվապահ Ֆրանց Բեկի դուստրն է, ծնվել է Ստոկհոլմում, Շվեդիայում։ Սովորել է Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում (1872—1878), այնուհետև Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում (1883—1884), որտեղ նրա ուսուցիչներն էին ֆրանսիացի նկարիչներ Լեոն Բոննը և Ժան Լեոն Ժերոմը։ Այնուհետև բնակություն է հաստատել Ֆրանսիայում, որտեղ անցկացրել է մնացած կյանքի մեծ մասը[7]։ Որոշ ժամանակ Փարիզում նկարչուհիներ Հարրիեթ Բաքերի, Հիլդեգարդ Թորելլի և Աննա Մունտե Նորստեդտի հետ վարձակալել է ստուդիա, բնակվել է նաև Գր Սուր Լուենում գտնվող արվեստագետների գաղութում։
Որպես պրոֆեսիոնալ նկարիչ, Յուլիա Բեքը, ֆինանսական պատճառներով, մասնագիտացել է դիմանկարների մեջ և եղել է իր սերնդի փոքրաթիվ շվեդ նկարչուհիներից մեկը ով ֆինանսապես անկախ է եղել։ Սակայն նրա սիրած ժանրը բնանկարն էր։ Ջուլիա Բեքը համբավ է ձեռք բերել իր իմպրեսիոնիստների ոճով արված բնանկարներով, նկարված մեղմ գունապնակով։
1934 թվականին պարգևատրվել է ֆրանսիական Պատվավոր Լեգեոնի շքանշանով։
Յուլիա Բեքը մահացել է 1935 թվականին Ֆրանսիայում, Վոկրեսսոնում։
Ներկայումս նրա ստեղծագործությունները գտնվում են թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Շվեդիայի ազգային թանգարանում։ Հետադարձ հայացք դեպի նկարչի աշխատանքները տեղի են ունեցել 2012—2013 թվականներին Շվեդիայի Մուրա քաղաքի Զորնա թանգարանում և Ստոկհոլմում գտնվող Սվեն-Հարրի արվեստի թանգարանում։
Ցուցահանդեսներ կյանքի օրոք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սալոն,Գրան Պալե Փարիզ 1880 թվական
- Union des Femmes Peintres et Sculpteurs, Palais de l’Industrie, Փարիզ, 1893 թվական
- Սալոն,Գրան-Պալե,Փարիզ 1905 թվական
- Vaucresson, 1925 թվական
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ջուլիա Բեք, ջրաշուշաններ, կտավ, յուղաներկ,մոտավորապես 1887-1888 թվականներ
-
Դափով տղան
-
Կինը աթոռակին նստած հագնվում է
-
Ֆրանսիական բնանկար (1885).
-
Սենա գետը (1885).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beck, Julia (2013). Brev från Julia Beck / [sammanställda av] Kåa Wennberg; [foto: Susanne Berger …]. Saltsjö-Boo: Kåa Wennberg. Libris 14229093. ISBN 9789197461238
- Wennberg, Kåa (2012). Julia Beck / [foto: Lars Berglund …]. Malmö: Arena. Libris 13499447. ISBN 978-91-7843-381-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/269749
- ↑ 2,0 2,1 Julia Beck (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Julia Beck (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 Julia Augusta Lovisa Beck
- ↑ Swedish Encyclopedia, Malmö, 1939.
- ↑ Elgán, Elisabeth, and Irene Scobbie. Historical Dictionary of Sweden, 3rd ed. Rowman & Littlefield, 2015, p. 34.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Julia Beck May 24—Sep 1 2013 Արխիվացված 2019-03-28 Wayback Machine
- Յուլիա Բեք. Nordisk familjebok.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Բեք» հոդվածին։ |
|