Jump to content

Յունկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յունկերություն (գերմաներեն - Junker [Jkr.], - Junkfrau [Jkfr.]), խոշոր ազնվական հողատերերի դաս Գերմանիայում։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունկերություն բառը առաջացել է գերմ.՝ Junker - յունկեր բառից, որը բառացի նշանակում է երիտասարդ ազնվական։ Պրուսիայում և Գերմանիայում յունկեր էին անվանում ազնվականին, որը որպես կանոն խոշոր հողատեր էր։

18-19 դարերի առաջին կեսին յունկեր էր կոչվում Ռուսական բանակի ազնվական ծագումով ենթասպան։ 1864 թվականից Ռուսաստանի ռազմական և յունկերական ուսումնարանների սաներին անվանում էին յունկեր։

Յունկերությունն առաջացել է 16- րդ դարում Արևելյան Պրուսիայում, սոցիալական հիմքն էր ազնվական-ասպետությունը։ Յունկերության առաջացման տնտեսական նախադրյալը հացի պահանջարկն էր Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և նրա արժեքի բարձրացումը համաշխարհային շուկայում։

Յունկերներն իրենց կալվածքներում ունեին տոհմակալվածաաիրական (վոտչինային) իրավասություն և ոստիկանական իշխանություն։ Տնտեսության, պետական-քաղաքական, ռազմական ոլորտներում յունկերությունն ուներ գերիշխող դիրք, որը նշանակալիորեն կանխորոշեց Պրուսիայում, ապա Գերմանիայում ռազմաոստիկանական, բյուրոկրատական վարչակարգի ստեղծումը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման պրուսական ուղին ամրապնդել է յունկերության տնտեսական վիճակը և դրա ղեկավար դերը պետության մեջ։ Յունկերությունը, հարյուրավոր տարիներ լինելով զավթողական պատերազմների կազմակերպիչ, Գերմանիայի ամբողջ տարածքում պահպանել է իր հիմնական տնտեսական և քաղաքական դիրքերը, ընդհուպ մինչև 1945 թվականին հիտլերյան Գերմանիայի ջախջախումը։

Ետպատերազմյան տարիներին Արևելյան Գերմանիայում անցկացրած դեմոկրատական հողային բարեփոխումների արդյունքում յունկերությունը որպես դասակարգ, վերացել է։ Արևմտյան Գերմանիայում յունկերները խոշոր կապիտալիստական գյուղատնտեսական ձեռնարկատերեր էին, որոնք սերտորեն կապված էին ֆինանսական մենաշնորհային կապիտալի հետ և միլիտարիզմի ու ռևանշիզմի հենարանն են հանդիսացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 133
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy