Ամոնիումի նիտրիտները՝ քայքայելիս անջատվում է ։ Նիտրիտներ ունեն և՛ օքսիդացնող, և՛ վերականգնող հատկություններ։ Նիտրիտները ստանում են և խառնուրդի և մետաղի օքսիդի կամ հիդրօքսիդի փոխազդեցությամբ՝ նիտրատները վերականգնելով և փոխանակման ռեակցիաներով։ Օգտագործվում են ազոներկանյութերի արդյունաբերության մեջ։ Նիտրիտները օրգանական միացությունների, , ազոտային թթվի ածանցյալներն են։ Ալկիլնիտրիտները (էսթերներ) անգույնից բաց դեղին հեղուկ կամ պինդ նյութեր են, վատ են լուծվում ջրում, լավ՝ սպիրտում։ Հեշտ հիդրոլիզվում են, պահելիս՝ դանդաղ քայքայվում։ Ֆիզիոլոգիական ակտիվ նյութեր են, արագացնում են սրտի աշխատանքը, լայնացնում անոթները, իջեցնում արյան ճնշումը։ Ստացվում են սպիրտների և ազոտային անհիդրիդի, թթվի, նիտրազիլ քլորիդի փոխազդեցությամբ։ Օգտագործվում են նիտրազաօրգանական միացություններ ստանալու, մի քանիսը (էթիլ, ամիլ, ցիկլոհեքսիլ նիտրիտներ)՝ ասթման, ինչպես նաև կրծքահեղձուկը բուժելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 309)։