Jump to content

Նոյեմբերի 11 (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոյեմբերի 11
լեհ.՝ 11 listopada
Երկիր Լեհաստան
Ժանրռազմական ֆիլմ և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2008
Լեզուլեհերեն
ՌեժիսորKamil Kulczycki?[1]
Սցենարի հեղինակKamil Kulczycki?
ՕպերատորKamil Kulczycki?
ՄոնտաժKamil Kulczycki?[2]
Պաշտոնական կայքէջ

Նոյեմբերի 11 (լեհերեն՝ 11 listopada), լեհական գեղարվեստական կինոնկար, որ 2008 թվականին նկարահանել են լեհ կինոռեժիսորներ ու սցենարիստներ Կամիլ Կուլչիցկին և Ուրշուլա Շալատան։ Ֆիլմը հիմնված է 1939 թվականի օգոստոսից նոյեմբեր Վարշավայում ու նրան մերձակա Զելոնկա փոքրիկ քաղաքում իրականում տեղի ունեցած դեպքերի վրա։ Կինոնկարի պաշտոնական առաջին ցուցադրությունը կայացել է 2008 թվականի նոյեմբերի 9-ին Վարշավայի «Վիսլա» կինոթատրոնում[3]։ Դրանից մեկ տարի անց ֆիլմը թողարկվել է DVD-ի տեսքով, իսկ 2011 թվականի նոյեմբերի 11-ին կայացել է նրա հեռուստատեսային պրեմիերան։

2008 թվականին Կամիլ Կուլչիցկին և Ուրշուլա Շալատը իրենց այս ֆիլմի ստեղծման համար արժանացել են Զելոնկայի բարեկամների ընկերության պարգևին՝ «Տարվա իրադարձություն» անվանակարգում[4]։

Ֆիլմի դիպաշարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները հիմնականում ծավալվում են Վարշավայի մերձակա Զելոնկա քաղաքում, Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց կարճ ժամանակ անց և գերմանացիների կողմից Լեհաստանի զավթման (օկուպացիայի) առաջին ամիսներին։ Կինոնկարը պատմում է զելենագուրացի մի խումբ սկաուտների մասին, ովքեր, ցանկանալով նոյեմբերի 11-ին նշել Լեհաստանի Անկախության տոնը, նախօրեին իրենց ձեռքով պատրաստում և քաղաքի փողոցներում ի ցույց են դնում Մարիա Կոնոպնիցկայի հայրենասիրական «Rota» («Երդում») բանաստեղծության տողերով մեկուկես տասնյակ պաստառներ ու լոզունգներ։ Գերմանացիներն այդ արարքի համար նրանց կալանավորում են և որոշ ժամանակ անց գնդակահարում մոտակա անտառում։

Ֆիլմում դերակատարումներով հանդես են եկել Յացեյ Սկվոռնեկը, Արթուր Յարզանբեկը, Մարիուշ Դոմագալան, Բարտոշ Կուլիկովսկին, Պավել Մարչուկը, Սլավոմիր Կոցը, Մարցին Բիտնևսկին և այլք։

Կինոնկարը վաճառքի չի հանվել, վարձույթում չի հայտնվել, պարզապես DVD-ների տեսքով բաշխվել է կինոցուցադրումների ժամանակ։ Ընդ որում՝ Զելոնկայից հետո առաջին ցուցադրություն-հանդիպումներից մեկը կազմակերպվել է Ժողովրդական հիշողության ինստիտուտի կրթական կենտրոնում[5]։

«Նոյեմբերի 11» կինոնկարը դիտելու համար ամբողջությամբ մատչելի է համացանցում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://stopklatka.pl/film/11-listopada
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. "Zobacz zwiastun filmu harcerzy 11 listopada" - informacja o zwiastunie i premierze w serwisie gazeta.pl (dostęp 11.05.2012 r.)
  4. «"Studenci UKSW laureatami tegorocznej nagrody Mutka vel Zielonka" - informacja o przyznaniu nagrody w serwisie Uniwersytetu Kardynała Stefana Wyszyńskiego w Warszawie (dostęp 11.05.2012 r.)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  5. "Spotkanie Klubu - film: 11 listopada" - artykuł w serwisie Klubu Historycznego im. gen. Stefana Grota Roweckiego w Warszawie Արխիվացված 2012-09-03 archive.today.
  6. "Film „11 listopada” w internecie" - informacja w serwisie Stowarzyszenia Wspólnota Polska oddział w Warszawie (dostęp 11.05.2012 r.)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy