Jump to content

Շաբակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաբակ
Գործունեության ոլորտՀակահետախուզություն
Տեսականվտանգության գործակալություն
Երկիր Իսրայել
Ստեղծվել էփետրվարի 8, 1949
ԳլխամասԹել Ավիվ, Իսրայել
Նախորդող ծառայությունՇայ
Կայքshabak.gov.il(եբրայերեն)(անգլ.)(արաբ.)
 Israel Security Agency Վիքիպահեստում

Շաբակ կամ (Շին-Բետ (եբրայերեն՝ שב"כ‎, հապավումը եբրայերեն՝ שירות הביטחון הכללי‎, Շերուտ հա-Բիտահոն հա-Կլալի), Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայություն։

Շին-Բետը իրենից ներկայացնում է Իսրայելի հատուկ ծառայությունների համակարգ, որն զբաղվում է հակահետախուզական գործունեությամբ և ներքին անվտանգության ապահովմամբ։ Իր գործառույթներով համեմատելի է ՀԴԲ-ի և ԱԴԾ-ի հետ։ Այն անմիջականորեն ենթարկվում է Իսրայելի վարչապետին։

Շին-Բեթի գործառույթները Իսրայելում կարելի է բաժանել երեք կատեգորիաների`պայքար ընդհանուր առմամբ օտարերկրացիների դեմ, պաղեստինյան արաբների դեմ և Իսրայելի քաղաքացիների դեմ։ Գործում է Քնեսեթի կողմից 2002 թվականի փետրվարի 21-ին ընդունված օրենքի հիման վրա[1][2]։

Իսսեր Հարել՝ Գլխավոր անվտանգության առաջին ղեկավար (1948-1952)

Ընդհանուր անվտանգության և հակահետախուզության ծառայությունը (այնուհետև Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայություն) ստեղծվել է 1848 թվականի հունիսի 30-ին Հագանայի Շայ (Շերուտեդիոտ), անվտանգության ծառայության բազայի վրա[1]։ Շաբակի հիմնադիրն ու առաջին ղեկավարը Իսսեր Հարելն էր, նրա տեղակալը` Յոսեֆ Իսրայելը, Պաշտպանության նախարարությունից։ Առաջին երկու տարին անվտանգության ծառայությունը գործում էր զինված ուժերի կազմում և նրա ղեկավարը ստացավ փոխգնդապետի կոչում[3]։ Այնուհետև Շաբակն անցավ վարչապետի ենթակայության ներքո։

Հարելը ջախջախեց «Իրգունի» հետ կապերը խզած Ավրաաամ Շտերնի «Լեհի» ուլտրաաջ խմբին և նրա բոլոր ակտիվիստներին, բացառությամբ ապագա վարչապետ Իցհակ Շամիրի, որին հետագայում ներգրավեցին աշխատանքի իսրայելական հետախուզությունում։

1949 թվականին Հարելը հրամայեց բացահայտել կոմկուսի այն անդամներին, որոնք վարձվել էին ռազմական գործարաններում լուսանկարելու ակտիվիստներին և գաղտնալսելու նրանց խոսակցությունները։ Միաժամանակ նա ծառայությունից ազատեց ձախ կուսակցությունների անդամներին, մասնավորապես հատուկ օպերացիաների բաժնի պետ Հերշոն Ռաբինովիչին, որը Հարելի կարծիքով բացահայտում էր ծառայության բոլոր գաղտնիքները ՄԱՊԱՄ-ի իր կուսակից ընկերներին[3]։

1950-ական թվականներին Շաբակն ակտիվորեն աշխատում էր Լեխիի աջ արմատականների դեմ, բայց նրա ջանքերը երկրի ներսում առավելապես ուղղված էին ՄԱՊԱՄ կուսակցության ձախ ակտիվիստների դեմ, որոնց Իսսեր Հարելը կասկածում էր կոմունիստական երկրների օգտին լրտեսության մեջ։

1952 թվականին Հարելը նշանակվեց «Մոսադի» արտաքին հետախուզության տնօրեն Ռեուվեն Շիլոախի փոխարեն։ Միաժամանակ նա ղեկավարում էր «Վարաշ» հետախուզական ծառայությունների ղեկավարների կոմիտեն և փաստորեն դարձել էր Իսրայելի բոլոր հատուկ ծառայությունների ղեկավարը։ Վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը նրան անվանում էր «մեմունէ» (պատասխանատու)։ Մինչև 1963 թվականը «Շաբակի» ղեկավարի նշանակումը զուտ ձևական բնույթ էր կրում, քանի որ ամբողջ աշխատանքը վերահսկում էր Հարելը և բոլոր աշխատակիցները ենթարկվում էին նրան։

1950 թվականին ձերբակալվեցին երեք զինծառայող Լեհաստանի օգտին լրտեսության մեղադրանքով, 1956 թվականին, խորհրդային գործակալ Զեև Ավինը Արտաքին գործերի նախարարությունից, 1960 թվականին պրոֆեսոր, ֆիզիկոս Կուրտ Սիտան, ով աշխատել էր չեխոսլովակյան հետախուզության համար[3][4]։

Այդ ժամանակի ամենահայտնի գործերից էր գնդապետ Իսրայել Բեերի գործը, որը ձերբակալվել էր 1961 թվականի ապրիլի 1-ին և դատապարտվել 15 տարվա ազատազրկման ԽՍՀՄ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով[3][4]։

1967 թվականից Շաբակը կրկնապատկեց իր ակտիվությունը Գազայի հատվածում, Իուդեում և Սամարիայում և Գոլանի բարձունքներներում, արաբ բնակչության կողմից ձեռնարկվող ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով[1]։

1968 թվականի հուլիսի 22-ին պաղեստինյան ահաբեկիչների կողմից Ալժիրում «Էլ-Ալ» ինքնաթիռի առևանգման և Մյունխենի օլիմպիադայում իսրայելցի մարզիկների սպանությունից հետո 1972 թվականին Շաբակը «Սև սեպտեմբեր» կազմակերպության միջոցով ողջ աշխարհում ստեղծեց իր բաժանմունքները՝ արտերկրում իսրայելական կառույցները ահաբեկիչներից պաշտպանելու նպատակով[1]։

1983 թվականին Շաբակը բացահայտեց խոշոր խորհրդային լրտես Մարկուս Կլինբերգին, որին հավաքագրել էին դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կլինբերգը խորհրդային հետախուզությանը նյութեր էր տրամադրում Նես Ցիոնայի գաղտնի ինստիտուտի վերաբերյալ, որը զբաղվում էր մասսայական ոչնչացման զենքի պրոբլեմներով[5]։

Շաբակի ամենախոշոր բացթողումը (բացի Իցհակ Ռաբինի սպանությունը չկանխարգելելու դեպքից) համարվում է Մորդեխայ Վանունուի գործը, ով աշխատում էր Դիմոնաի միջուկային կենտրոնում և կարողացել էր նկարել և այնտեղից դուրս բերել գաղտնի նյութեր, որոնք ազատվելուց հետո անարգել դուրս էր հանել երկրից և 1986 թվականին խիստ գաղտնի տեղեկատվություն տրամադրել Իսրայելում առկա միջուկային զենքի վերաբերյալ։ 1987 թվականին ձերբակալվեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի լրտես Շաբթայ Կալմանովիչը, իսկ 1988 թվականին Ալեքսանդր Լոմովի օգնությամբ բացահայտվեց ՊԱԿ-ի ԱԳՎ-ի մի ամբողջ ցանց, որտեղ ընդգրկված էին Ռոման Վայսֆելդը, Գրիգորի Լոնդինը, Անատոլի Գենդլերը և Սամուիլ Մակթեյը[6][7]։

2002 թվականի սեպտեմբերին Անվտանգության ծառայությունը բացահայտեց իսրայելցիների 11 հոգանոց խումբ, Իսրայելի պաշտպանության բանակի փոխգնդապետի գլխավորությամբ, որը լրտեսություն էր անում Հեզբոլլահի օգտին։ Սպան լիբանանյան ահաբեկիչներին է տրամադրել Իսրայելի հյուսիսային մասի քարտեզներ՝ նշելով զորքերի տեղակայման վայրերը, ինչպես նաև տեղեկատվություն երկրի հյուսիսային սահմանի երկայնքով նախապատրաստվող գործողությունների ու զորավարժությունների մասին։ Փոխարենը նա Հզբոլլահից ստանում էր 100 հազար դոլարի չափով գումար և թմրանյութեր[8]։

2005 թվականի դեկտեմբերի 12-ին Շաբակը ձերբակալեց Գալիլեայի Ֆասուտա բնակավայրի նախկին խորհրդի նախագահ 58-ամյա Ջիրիս Ջիրիսին։ Հետաքննությամբ պարզվեց, որ Ջիրիսը 2004 թվականին հավաքագրվել է իրանական հետախուզության կողմից, Իսրայելի դեմ լրտեսություն կատարելու նպատակով։ Իրանում հույս ունեին, որ Ջիրիսը կարող էր դառնալ Քնեսեթի անդամ և թույլտվություն կստանա տեղյակ լինելու հետախուզությանը հետաքրքրող տեղեկությունների[9]։

Շաբակի ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսրայելի նախագահ Ռըուվեն Ռիվլին Ծօն Բետի նախկին տնօրեն Յորամ Կոանի և նոր տնօրեն Նադավ Արգամանի հետ, մայիս 2016
  • Իսսեր Հարել (1948-1952)
  • Իզի Դորոտ (1952-1953)
  • Ամոս Մանոր (1953-1963)
  • Իոսեֆ Խարմելին (1964-1974)
  • Ավրաամ Ախիտուվ (1974-1981)
  • Ավրաամ Շալոմ (1981-1986)
  • Յոսեֆ Հարմելին (1986-1988)
  • Յակով Պերի (1988-1994)
  • Կարմի Գիլոն (1994-1995)
  • Ամի Այալոն (1995-2000)
  • Ավի Դիխտեր (2000-2005)
  • Յուվալ Դիսկին (2005-2011)
  • Իյորամ Կոյեն (2011-2016)
  • Նադավ Արգաման (2016 թվականի փետրվարի 11-ից)[10]

BBC-ի տվյալներով՝ Շաբակը բաղկացած է երեք ստորաբաժանումներից[11]

  • Արաբական գործերի դեպարտամենտ:. զբաղվում է Իսրայելում արաբական ահաբեկչության դեմ հակազդեցությամբ։
  • Ո-արաբական գործերի դեպարտամենտ. զբաղվում է Իսրայելում օտարերկրյա հետախուզության ներկայացուցչությունների և ոչ արաբական երկրների դիվանագիտական առաքելությունների մեջ ներթափանցմամբ։
  • Պահպանության և անվտանգության դեպարտամենտ. զբաղվում է Իսրայելի կառավարության, դեսպանությունների, կարևորագույն ձեռնարկությունների, բանկերի, իսրայելական ավիաընկերությունների ինքնաթիռների պահպանությամբ։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբակը քննադատվում է հարցաքննությունների ժամանակ տեղ գտած և ապացուցված խոշտանգումների և մահացության դեպքերի համար[12]։ Խոշտանգումների կիրառման մասին մեղադրանքները պարբերաբար հնչում են, ընդ որում ոչ միայն արաբական կողմից, այլ նաև իսրայելական կազմակերպություններից[13]։ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի համար Շաբակին մեղադրում են ոչ միայն «ձախ», այլև «աջ» արմատականները, որոնց կարծիքով Շաբակը հնարում էր գոյություն չունեցող դավադրություններ[14]։

Երթուղի համար 300

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի ապրիլին խոշոր սկանդալ տեղի ունեցավ կապված «Շաբակ»-ի աշխատակիցների կողմից կալանավորված պաղեստինցի ահաբեկիչների սպանության գործի հետ։

Ապրիլի 12-ին չորս ահաբեկիչների կողմից զավթվեց Թել Ավիվից Աշկելոն ուղևորվող թիվ 300 երթուղու ուղևորներով լի ավտոբուսը։ Ավտոբուսը գրոհով ետ վերցվեց, իսկ ահաբեկիչները սպանվեցին։ Հետագայում պարզվեց, որ չորս ահաբեկիչներից երկուսը սպանվել էին վնասազերծվելուց հետո։ Հետաքննությամբ բացահայտվել էր, որ այս գործով տեղ են գտել կեղծ վկայության փաստեր «Շաբակ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Սա մեծ արձագանք առաջացրեց Իսրայելում և դրվեց հատուկ ծառայությունների գործունեության կարգավորման հարցը։ 1986 թվականի հունիսյան սկանդալի արդյունքում հրաժարական տվեցին «Շաբակի»-ի ղեկավար Ավրաամ Շալոմը, նրա տեղակալ Ռեուվեն Հազակը և ևս 13 աշխատակիցներ։ «Շաբակի»-ի ղեկավար Ավրաամ Շալոմի հրամանով իրականացված այս սպանության մասին 1996 թվականին խոստովանեց «Շաբակի» օպերատիվ բաժնի պետ Էհուդ Յատոմը՝ «Մոսսադի» տնօրեն Դանի Յատոմի եղբայրը[15][16]։

Բացի այդ, անվտանգության ծառայությունը չկանխեց Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը աջ ահաբեկիչ, Իգալ Ամիրի կողմից 1995 թվականի նոյեմբերի 4-ին, այն բանի համար, որ իր ղեկավար Կարմի Գիլոնը ազատվել էր աշխատանքից։ Երկրի բարձրագույն պաշտոնյաների պաշտպանության համար պատասխանատու Շաբակի համար սա դարձավ ամենաամոթաբեր էջը ծառայության ողջ պատմության ընթացքում։ «Շաբակի» ղեկավարությունը տարածեց միայնակ ահաբեկչի տարբերակը, որի գործողությունները կանխատեսել անհնար էր, սակայն կան բազմաթիվ վկայություններ, որ ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ահազանգեր էին ստացել Իգալ Ամիրի մտադրությունների մասին, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք անուշադրության էին մատնել։ Սրա հետ կապված Իսրայելում առաջ քաշվեցին մի շարք տարբերակներ դավադրության վերաբերյալ, որի ենթադրյալ մասնակիցները «ծածուկ ձևով» օգտագործել էին Իգալ Ամիրին[17][18][19][20]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Прохоров Д. П. Спецслужбы Израиля. — Москва: Олма-пресс, 2003. — 384 с. — (Досье. Спецслужбы мира). — 3000 экз. — ISBN 5765421024.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 The History of the ISA Արխիվացված 2011-08-13 Wayback Machine(անգլ.)
  2. חוק שירות הביטחון הכללי, התשס"ב-2002*(եբրայերեն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Леонид Млечин. Моссад. Тайная война. — 2-е. — Москва: Центрполиграф, 2004. — С. 28, 151, 174. — 511 с. — 8000 экз. — ISBN 5-9524-1115-0
  4. 4,0 4,1 «Yisrael Bar (1961)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  5. Константин Капитонов Израиль. История Моссада и спецназа. — Москва: АСТ, 2005. — 446 с. — (Воюющая страна). — 5000 экз. — ISBN 5-17-02-8779-8
  6. Прохоров, 2003, էջ 337
  7. «Суд над Гендлером в Израиле за шпионаж в пользу СССР». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  8. В израильской армии раскрыта шпионская сеть «Хизбаллах»
  9. Иранская разведка пыталась внедрить в кнессет своего агента-израильтянина
  10. Следующим главой ШАБАК станет Надав Аргаман
  11. Шин Бет, служба безопасности Израиля
  12. ШАБАК — контрразведка Израиля
  13. Ha’aretz: израильские спецслужбы пытают пленных палестинцев
  14. Шабак использовал полуторанедельного младенца, чтобы выбить показания из его отца
  15. «Автобус по маршруту 300 («Кав 300»)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 27 октября 2008-ին.
  16. Евгения Кравчик. — Интервью с Эхудом Ятомом (4 июня 2006). «Уйти, чтобы вернуться — Наша встреча…». Новости недели. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 27 октября 2008-ին.
  17. ««Седьмой канал» опубликовал документ полиции, разоблачающий Равива». 7 канал — О связи агента службы безопасности с убийцей И. Рабина. 3 апреля 2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 24 ноября 2008-ին.
  18. Ури Яблонка, Илаиль Шахар. (31 октября 2005). «Убийца Рабина обещает раскрыть страшную тайну». Маарив. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 24 ноября 2008-ին.
  19. «Убийство Рабина: в Интернете всплыли секретные документы». Lenta.ru. 3 ноября 1999. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 24 ноября 2008-ին.
  20. «Досье убийства Ицхака Рабина. Архив Барри Хамиша». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 4 декабря 2008-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաբակ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy