Jump to content

Շառլ Դե Կետելարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Դե Կետելարե
ֆր.՝ Charles De Ketelaere
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 2001(2001-03-10)[1][2] (23 տարեկան)
Ծննդավայր Բռյուգե, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 1,92 մետր
Դիրք second striker

Շառլ Մարկ Դե Կետելարե[3] (հոլ.՝ Charles Marc De Ketelaere, մարտի 10, 2001(2001-03-10)[1][2], Բռյուգե, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, իտալական «Ատալանտա» ակումբի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շառլը, որը ծնունդով Բրյուգեից է, ֆուտբոլային կարիերան սկսել է համանուն ակումբի ակադեմիայում[4]։

2019 թվականի սեպտեմբերի 25-ին Բելգիայի գավաթի 6-րդ տուրի «Ֆրանկս Բորայնսի» դեմ խաղում նորամուտն է նշել «Բրյուգեի» հիմնական կազմում[5]։ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին նորամուտն է նշել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղում[6]։ 2019 թվականի նոյեմբերի 22-ին նորամուտն է նշել Բելգիայի բարձրագույն դիվիզիոնի «Օստենդե» ակումբի դեմ խաղում՝ 76-րդ րոպեին փոխարինելով Հանս Վանակենին[7]։

2022 թվականի օգոստոսի 2-ին տեղափոխվել է իտալական «Միլան» ակումբ՝ կնքելով պայմանագիր մինչև 2027 թվականի հունիսը[8]։ Վարձավճարով հանդես է եկել «Ատալանտայում»։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Բելգիայի Մ-16, Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականներում[4]։

2020 թվականի նոյեմբերի11-ին նորամուտն է նշել Բելգիայի գլխավոր հավաքականում Շվեյցարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[4]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները ներկայացված են 2024 թվականի փետրվարի 25-ի դրությամբ[9]

Ելույթ Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ Այլ Ընդամենը
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրյուգե 2019/20 Բելգիայի ֆուտբոլի առաջնություն 13 1 6 1 6 0 25 2
2020/21 38 4 1 0 7 2 46 6
2021/22 39 14 3 4 6 0 1 0 49 18
Ընդամենը 90 19 10 5 19 2 1 0 120 26
Միլան 2022/23 Սերիա A 32 0 1 0 6 0 1 0 40 0
Ատալանտա (վարձակալություն) 2023/24 20 5 2 2 4 2 26 9
Ընդամենը կարիերայի ընթացքում 143 24 13 7 29 4 2 0 186 35

Հավաքականում ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ․

2023-10-16 [10]-ի դրությամբ
Հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Բելգիա 2020 1 0
2021 3 1
2022 7 0
2023 3 1
Ընդամենը 14 2

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրյուգե»

  • Բելգիայի չեմպիոն (3)՝ 2019/20, 2020/21, 2021/22
  • Բելգիայի սուպերգավաթակիր՝ 2021

«Ատալանտա»

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող՝ 2023/24
  • Տարվա երիտասարդ տաղանդ Բելգիայում[11]
  • Բելգիայի երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2021/22[12]
  • Ամսվա խաղացողը «Ատալանտայում»՝ 2024 թվականի փետրվար[13]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «How to pronounce Charles De Ketelaere». Forvo.com. Արխիվացված է օրիգինալից 2022-08-07-ին. Վերցված է 2022-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 «Charles De Ketelaere» (ֆրանսերեն). ACFF.be. Արխիվացված է օրիգինալից 2020-11-18-ին. Վերցված է 2020-11-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Francs Borains vs. Club Brugge» (անգլերեն). Soccerway.com. 2019-09-25. Արխիվացված է օրիգինալից 2020-10-30-ին. Վերցված է 2019-12-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Club Bruges 0-5 Paris St-Germain: Kylian Mbappe dazzles with second-half hat-trick» (անգլերեն). BBC Sport. 2019-10-22. Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին. Վերցված է 2019-12-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Cercle Brugge vs. Genk» (անգլերեն). Soccerway.com. 2019-12-07.
  8. «Charles De Ketelaere joins AC Milan: official statement» (անգլերեն). AC Milan. 2022-08-02. Արխիվացված է օրիգինալից 2022-08-03-ին. Վերցված է 2022-08-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Charles De Ketelaere». Soccerway (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-04-30-ին. Վերցված է 2024-02-11-ին.
  10. «Charles De Ketelaere». Royal Belgian Football Association (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-04-07-ին. Վերցված է 2024-02-26-ին.
  11. «De Ketelaere is Belofte van het Jaar en het smaakt naar meer: "Gouden Schoen? Ik weet niet of het haalbaar is"». 2020-12-18.
  12. «Deniz Undav is Profvoetballer & Tessa Wullaert Profvoetbalster van het Jaar». Sporza. 2022-05-23.
  13. «DE KETELAERE È IL PLAYER OF THE MONTH DI FEBBRAIO!». Atalanta (իտալերեն). 2024-03-12.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Դե Կետելարե» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy