Jump to content

Ուիլյամ Գարբատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Գարբատ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1883(1883-01-09)
Ծննդավայր Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 24, 1964(1964-02-24) (81 տարեկան)
Մահվան վայր Ուորիք, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1903–1906 Անգլիա Ռեդինգ ? (?)
1906–1908 Անգլիա Վուլվիչ Արսենալ 52 (8)
1908–1911 Անգլիա Բլեքբեռն Ռովերս 82 (10)
1911–1912 Անգլիա Վուլվիչ Արսենալ 0 (0)
Մարզչական կարիերա
1912–1927 Իտալիա Ջենոա
1927–1929 Իտալիա Ռոմա
1929–1935 Իտալիա Նապոլի
1935–1937 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
1937 Իտալիա Միլան
1937–1940 Իտալիա Ջենոա
1946–1948 Իտալիա Ջենոա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ուիլյամ Գարբատ (անգլ.՝ William Garbutt, հունվարի 9, 1883(1883-01-09), Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - փետրվարի 24, 1964(1964-02-24), Ուորիք, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել մի շարք անգլիական ակումբներում։ Եղել է «Ռոմայի» պատմության մեջ առաջին գլխավոր մարզիչը՝ հռոմեական ակումբը գլխավորելով 1927-1929 թվականներին։ «Ջենոայի» հետ Վիլիամը 3 անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում։ Դրանից բացի մարզել է նաև իտալական «Նապոլին», իսկ իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» հետ հաղթել է Լա Լիգայում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Գարբատը ծնվել է Ստոկպորտի մոտ գտնվող ոչ մեծ գյուղում, ատաղձագործի ընտանիքում։ Երիտասարդ տարիքում մեկնել է բանակ՝ ծառայելով Հրետանու թագավորական գնդում, որտեղ էլ սկսել է խաղալ ֆուտբոլ։ Զորացրվելուց հետո սկսել է խաղալ «Ռեդինգում»՝ այնտեղ անցկացնելով երկու տարի և ակումբից հեռանալով 1905 թվականի դեկտեմբերին[1]։ «Ռեդինգից» հեռանալուց հետո տեղափոխվել է մայրաքաղաքային «Վուլիջ Արսենալ» ակումբ, որտեղ կատարել է նորամուտը Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում։ «Արսենալում» երկու տարի անցկացնելուց հետո տեղափոխվել է «Բլաքբըրն Ռովերս» 1908 թվականի մայիսին[2], որտեղ հանդես է եկել հաջորդ չորս մրցաշրջաններում՝ մասնակցելով լիգայի 82 խաղի[3]։ 1911 թվականին վերադարձել է «Արսենալ», սակայն չմասնակցելով ոչ մի խաղի՝ ավարտել է կարիերան 29 տարեկանում մի շարք վնասվածքների պատճառով։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Գարբատը մեկնել է Իտալիա՝ Ջենովա, որտեղ սկզբում աշխատել է որպես բեռնակիր նավահանգստում, ապա դարձել է «Ջենոա» ակուբի մարզիչ։ Նրա գլխավորությամբ «Ջենոան» երեք անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում։ 1927 թվականին Գարբատը, հեռանալով «Ջենոայից», դարձել է նորաստեղծ «Ռոմա» ակումբի առաջին մարզիչը։ Ակումբում անցկացնելով ընդամենը երեք տարի՝ Գարբատը կարողացել է նրա հետ դառնալ երրորդը երկրի առաջնությունու։ 1929 թվականից մինչև 1935 թվականը Գարբատը մարզել է «Նապոլին», որի հետ նույնպես դարձել է երրորդն առաջնությունում, ինչը եղել է լավագույն արդյունքն ակուբի պատմության մեջ, և նման արդյունք «Նապոլին» չի կարողացել կրկնել մինչև 1960-ական թվականները։ Հետագայում Գարբատը տեղափոխվել է Իսպանիա, որտեղ դարձել է «Ատլետիկ Բիլբաո» ակուբի մարզիչ, և առաջին իսկ մրցաշրջանում ակումբը հաղթել է Իսպանիայի առաջնությունում։ Ավելի ուշ վերադարձել է Իտալիա, որտեղ նախ կարճ ժամանակով մարզել է «Միլան» ակումբը, ապա կրկին գլխավորել է «Ջենոան»։ 1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով Գարբատը՝ որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, արտաքսվել է Իտալիայից՝ ստիպված լինելով հեռանալ «Ջենոայի» մարզչի պաշտոնից։ Պատերազմի ավարտից հետո Գարբատը կրկին գլխավորել է «Ջենոան», սակայն այս անա կարճ ժամանակով․ 1948 թվականին հեռացել է ակումբից՝ ավարտելով իր մարզչական կարիերան։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Reading FC Tour of Italy 1913». 1871 – the ultimate Reading FC website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին.
  2. Harris, Jeff (1995). Hogg, Tony (ed.). Arsenal Who's Who. Independent UK Sports. ISBN 1-899429-03-4.
  3. Joyce, Michael (2004). Football League Players' Records 1888 to 1939. Nottingham: SoccerData (Tony Brown). էջ 97. ISBN 978-1-899468-67-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գարբատ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy