Jump to content

Չարլզ Ատլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատլաս
Չարլզ Ատլաս
Charles Atlas
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1892(1892-10-30)
ԾննդավայրԱկրի, Իտալիա
Մահացել էդեկտեմբերի 23, 1972(1972-12-23) (80 տարեկանում)
Մահվան վայրԼոնգ-Բիչ
ԳերեզմանՍուրբ Հովհաննեսի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ազդվել էԲեռնար Մակֆադեն
Մասնագիտությունկրկեսի դերասան և մոդել
Կայքcharlesatlas.com
 Charles Atlas Վիքիպահեստում

Չարլզ Ատլաս (հոկտեմբերի 30, 1892(1892-10-30), Ակրի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա - դեկտեմբերի 24, 1972(1972-12-24)[1], Long Beach, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[1]), բոդիբիլդինգի և դրա հետ կապված ֆիզիկական վարժությունների ծրագիր ստեղծողը, որոնք առավել հայտնի դարձավ գովազդային արշավի ժամանակ Ատլասի անվան և կետպարի օգտագործման շնորհիվ, այն համարվում է բոլոր ժամանակների ամենաերկար և ամենահիշվող գովազդային արշավներից մեկը[2]։

1904 թվականին մոր հետ Իտալիայից գաղթել է ԱՄՆ՝ բնակություն հաստատելով Բրուքլինում։ Ատլասի խոսքով ՝ ինքը մարզվել և զարգացրել է սեփական մարմինը ՝ մտացածին վարժությունների միջոցով, որոք օգնել են «նիհար թուլամորթ» վիճակից դառնալ իր ժամանակի ամենաճանաչված բոդիբիլդերը։ Նա վերցրեց «Չարլզ Ատլաս» անունը այն բանից հետո, երբ նրա ընկերը ասաց, որ նա նման է Քոնի-Այլենդ հյուրանոցի վերևում գտնվող տիտան Ատլասի արձանին[3]։ Իրավաբանորեն փոխել է իր անունը 1922 թվականին։ Նրա ընկերությունը՝ Charles Atlas Ltd, հիմնադրվել է 1929 թվականին և շարունակում է գոյություն ունենալ մինչ օրս։

Չարլզ Ատլասը մշակել է վարժությունների սեփական համակարգը։ Իբր գաղափարը եկել է նրա մոտ, երբ նա կենդանաբանական այգում տեսել է ձգվող առյուծին ։ Նա այդ մեթոդը անվանել է"դինամիկ ձգում"։ Այսօր այն կոչվում է իզոտոնիկ [4]։

Ատլասի բիզնեսի սկզբնական շրջանում հաջող չէր, բայց 1928 թվականին գովազդտու Չարլզ Ռոմանի հետ ծանոթանալուց հետո այն նար շունչ առավ։ Ատլասը Ռոմանին առաջարկել է դառնալ համասեփականատեր և շարունակել կառավարել բիզնեսը։

Մոդելային բիզնես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործ, բարերար Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնիի հետ ծանոթության շնորհիվ, Չարլզ Ատլասը հայտնի քանտակաների մոդել դարձավ, որոնք զարդարում են ամերիկայի քաղաքները։ Դրանցից են Վաշինգտոն-սքվերի և Նյու Յորքում Բրուքլինի համայնքապետարանի շենքի արձանները։

Ատլասի լուսանկարները հաղթել են մրցույթներում։ Նրանց շնորհվել են «Աշխարհի ամենագեղեցիկ մարդը» և «Աշխարհի ամենակատարյալ մարդը» տիտղոսները[5].

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ատլասը վարել է համեստ կենսակերպ։ Գրեթե ողջ կյանքում նա կնոջ և երկու երեխաների հետ ապրում էր Բրուքլինում՝ չորս սենյականոց բնակարանում։ Նա զբաղվում էր բարեգործությամբ, մասնավորապես, աջակցում էր բոյսքաութների շարժմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սթիվեն Բարրեր. Զգուշացե´ք, սպորտ Վազքի, ֆիթնեսի և այլ ֆիզիկական ծանրաբեռնվածության վնասների մասին. Մոսկվա. ISBN 978-5-9614-5127-6. OCLC 940806887.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ատլաս» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy