Չիտորգար
Բնակավայր | ||
---|---|---|
Չիտորգար | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Chittorgarh district? | |
Մակերես | 41,76 կմ² | |
ԲԾՄ | 394±1 մետր | |
Բնակչություն | 116 406 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 1472 | |
Փոստային դասիչ | 312001 | |
| ||
Չիտորգար (անգլ.՝ Chittorgarh, հինդի՝ चित्तौड़गढ़ ), քաղաք Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Ռաջաստան նահանգում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8-16- րդ դարերում քաղաքը եղել է Մևար պետության մայրաքաղաքը, ինչպես նաև ռաջպուտյան Սիսոդիա կլանի պատվար-հենակետը[2]։ Չիտորգարը երեք անգամ պաշարվել է մուսուլման նվաճողների բանակների կողմից . 1303 -ին՝ Դելիի սուլթան Ալա-ուդ-դինի բանակի կողմից, 1534-1535 - ին՝ Գուջարաթի սուլթան Բահադուր Շահի զորքերի կողմից և, վերջապես, 1567-1568 թթ .՝ Աքբար Մեծի բանակի կողմից։ Ընդ որում՝ երեք դեպքերից յուրաքանչյուրում քաղաքի պաշտպանները հանձնվելու փոխարեն իրենց համար նախընտրել են մահը, իսկ ընտանիքի անդամների համար՝ ինքնահրկիզումը ( ջաուհար ):1568 թվականին Չիտորգարը գրավվել և ավերվել է Աքբար Մեծի կողմից, և Մևարի մայրաքաղաքը տեղափոխվել է Ուդայպուր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Ռաջաստանի հարավային մասում՝ Մադհյա Պրադեշ նահանգի հետ վարչական սահմանի մոտ, ծովի մակարդակից 393 մետր բարձրության վրա[3], նահանգի վարչական կենտրոնից՝ Ջայպուրից մոտավորապես 240 կմ (SSW), երկրի մայրաքաղաք Նյու Դելիից՝ 480 կիլոմետր դեպի հարավ-հարավ-արևմուտք։ Չիտորգարն զբաղեցնում է 350,8 քառակուսի կիլոմետր տարածք (Ռաջաստան նահանգի ընդհանուր տարածքի 3,17 տոկոսը)[4][5][6]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիտորգար (1981–2010, extremes 1973–2012)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 32.7 (90.9) |
37.5 (99.5) |
41.5 (106.7) |
45.2 (113.4) |
47.5 (117.5) |
46.3 (115.3) |
42.5 (108.5) |
36.9 (98.4) |
39.9 (103.8) |
40.0 (104) |
38.0 (100.4) |
34.5 (94.1) |
47.5 (117.5) |
Միջին բարձր °C (°F) | 24.6 (76.3) |
27.8 (82) |
33.7 (92.7) |
38.4 (101.1) |
41.2 (106.2) |
39.1 (102.4) |
33.3 (91.9) |
31.2 (88.2) |
33.3 (91.9) |
34.3 (93.7) |
30.0 (86) |
26.3 (79.3) |
32.8 (91) |
Միջին ցածր °C (°F) | 6.8 (44.2) |
9.1 (48.4) |
15.1 (59.2) |
20.4 (68.7) |
25.2 (77.4) |
26.0 (78.8) |
24.2 (75.6) |
23.0 (73.4) |
21.6 (70.9) |
16.8 (62.2) |
11.5 (52.7) |
7.7 (45.9) |
17.3 (63.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −0.1 (31.8) |
0.3 (32.5) |
3.8 (38.8) |
12.1 (53.8) |
16.2 (61.2) |
17.2 (63) |
18.5 (65.3) |
18.8 (65.8) |
12.4 (54.3) |
6.4 (43.5) |
3.5 (38.3) |
0.2 (32.4) |
−0.1 (31.8) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 3.5 (0.138) |
3.3 (0.13) |
1.8 (0.071) |
7.0 (0.276) |
12.0 (0.472) |
88.4 (3.48) |
311.6 (12.268) |
252.7 (9.949) |
103.9 (4.091) |
11.6 (0.457) |
10.7 (0.421) |
1.5 (0.059) |
808.1 (31.815) |
Միջ. անձրևոտ օրեր | 0.3 | 0.3 | 0.3 | 0.8 | 0.9 | 4.6 | 10.4 | 10.8 | 4.9 | 0.8 | 0.7 | 0.2 | 34.8 |
% խոնավություն | 41 | 33 | 26 | 22 | 25 | 41 | 65 | 72 | 59 | 38 | 41 | 43 | 42 |
աղբյուր: India Meteorological Department[7][8] |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակը 2001 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 96 219[9], 2011 թվականին՝ 116.409[10]: Ընդ որում՝ տղամարդիկ կազմել են դրա 52%-ը, կանայք՝ համապատասխանաբար 48%-ը։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 70% (համահնդկական միջին ցուցանիշը՝ 59,5%)[11]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1991 թ | 2001 թ | 2012 թ |
---|---|---|
71,569 | 96 219 | 124,717[12] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիտորգարը երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով կապված է այլ քաղաքների հետ։ Մոտակա խոշոր քաղաքացիական օդանավակայանը գտնվում է Ուդայպուր քաղաքում[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերդը
- Կալիկա Մատա տաճարը
- «Փառքի սյուն» աշտարակը
- «Հաղթանակների սյուն» աշտարակը
- Ռանա Կումբհա պալատը
- Ռանի Պադմինի պալատը
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Չիտորգարի բերդը
-
Փառքի սյունը. ունի 7 հարկ, 22 մետր բարձրություն: Կառուցվել է 14-րդ դարում
-
Բերդի ջրամբարը
-
Հաղթանակի աշտարակը՝ կառուցված 1458-1468 թթ.: Ունի 9 հարկ, 37 մետր բարձրություն
-
Միջնադարյան մանրանկար, որտեղ պատկերված է քաղաքի պաշարումը Աքբար Մեծի զորքերի կողմից 1568 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.census2011.co.in/census/city/89-chittaurgarh.html
- ↑ «Chittaurgarh» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 3,0 3,1 «Chittaurgarh, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Chittaurgarh (Chittorgarh) District Population Census 2011, Rajasthan literacy sex ratio and density». www.census2011.co.in. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Location and Area». chittorgarh.rajasthan.gov.in (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Chittorgarh District Map». www.mapsofindia.com. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Station: Chittorgarh Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. 2015 թ․ հունվար. էջեր 195–196. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. 2016 թ․ դեկտեմբեր. էջ M178. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Chittaurgarh» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Provisional Population Totals, Census of India 2011» (PDF). Office of the Registrar General - India. 2011. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Chittaurgarh» (անգլերեն). Census of India 2001. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ предполагаемое
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beate Szerelmy, Andrea Wurth u. a.: Indien. Baedeker-Verlag, Ostfildern 1997, S. 232f ISBN 3-89525-139-9
- Bamber Gascoigne: Die Großmoguln – Glanz und Größe mohammedanischer Fürsten in Indien. Prisma-Verlag, Gütersloh 1987 ISBN 3-570-09930-X
- Michael W. Meister, M. A. Dhaky (Hrsg.): Encyclopaedia of Indian Temple Architecture. North India − Period of Early Maturity. Princeton University Press, Princeton 1991, S. 285ff ISBN 0-691-04094-X
- Banarsi Prasad Saksena (1992). «The Khiljis: Alauddin Khilji». In Mohammad Habib and Khaliq Ahmad Nizami (ed.). A Comprehensive History of India: The Delhi Sultanat (A.D. 1206–1526). Vol. 5 (Second ed.). The Indian History Congress / People's Publishing House. OCLC 31870180.
- Paul E. Schellinger; Robert M. Salkin, eds. (1994). International Dictionary of Historic Places: Asia and Oceania. Vol. 5. Routledge/Taylor & Francis. ISBN 9781884964046.
- Ram Vallabh Somani (1976). History of Mewar, from Earliest Times to 1751 A.D. Mateshwari. OCLC 2929852.
- Shiv Kumar Tiwari (2002). Tribal Roots of Hinduism. Sarup & Sons. ISBN 9788176252997.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիճամփորդն ունի Chittorgarhին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ - Chittaurgarh – Geschichte und Sehenswürdigkeiten
- Belagerung von Chittorgarh Wikipedia (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիտորգար» հոդվածին։ Թեմատիկ կայքերԲառարաններ և հանրագիտարաններ Չափորոշչային վերահսկողություն