Jump to content

Պալինոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պալինոլոգիա (հունարեն՝ παλυνη - նուրբ փոշի և․․․ լոգիա), բուսաբանության բաժին, որն ուսումնասիրում է ծաղկափոշին և սպորները, նրանց ձևը, կառուցվածքն ու զարգացումը, ցրումն ու օգտագործումը։

«Պալինոլոգիա» տերմինն առաջարկել են անգլիացի գիտնականներ Հ․ Հայդը և Դ․ Ուիլյամսը (1944

Պալինոլոգիաի հիմնական բաժինը պալինոմորֆոլոգիան է, որն ուսումնասիրում է սպորների և փոշեհատիկների (սերմնավոր բույսերի արական գամետոֆիտների) գլխավորապես արտաքին կաուն թաղանթի (էկզինա) ձևը, կառուցվածքը, զարգացումը և բրածո վիճակում պահպանվելու հատկությունը։

Պալինոլոգիաի առանձին ճյուղ է պալեոպալինոլոգիան (հնէաբուսաբանություն բաժին), որն ուսումնասիրում է բրածո սպորներն ու ծաղկափոշին։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հատկապես մեծ կիրառություն ունի նավթի, ածխային պլաստների և այլ օգտակար հանածոների երկրաբանական որոնողական-հետազոտական աշխատանքներում և հնէաբանության մեջ։

Պալինոլոգիաի մեթոդներից է հնէաբուսաբանական, գեոմորֆոլոգիական և երկրաբանական խնդիրների լուծման համար լայնորեն օգտագործվող սպորափոշեհատիկային վերլուծությունը, որը կիրառվում է նաև հնագիտության, բժշկության, քրեագիտության, ապրանքագիտության մեջ։

Պալինոլոգիաի տվյալները և ուսումնասիրություններն օգտագործվում են մեղվաբուծության և բժշկության (որոշ ալերգիական հիվանդությունների առաջացման պատճառների բացահայտման) մեջ։

Հայատանում պալինոլոգիական ուսումնասիրությունների հիմքը դրվել է 1948 թվականին, Ա․ Թախտաջյանի և Ա․ Յացենկո-Խմելևսկու նախաձեռնությամբ (աաքսոնոմիական և ֆիլոգենետիկական հետազոտություններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 84
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy