Պարացելս
Պարացելս Paracelsus | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1493[1] Այնզիդելն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն |
Մահացել է | սեպտեմբերի 24, 1541[1] (47 տարեկան) Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Գերեզման | Պարացելսի գերեզման |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Դավանանք | քրիստոնեություն |
Մասնագիտություն | բժիշկ-գրող, աստղագուշակ, աստղագետ, otolaryngologist, դեղագործ, քիմիկոս, փիլիսոփա, բնագետ, բժիշկ և գրող |
Հաստատություն(ներ) | Բազելի համալսարան |
Գործունեության ոլորտ | բժշկություն, Ալքիմիա և աստղագուշակություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Ալմա մատեր | Ֆերարայի համալսարան, Բազելի համալսարան և Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն, ֆրանսերեն և գերմաներեն[2] |
Հայտնի աշակերտներ | Lorentz Lutz?[3] |
Հայր | Վիլհելմ Բոմբաստ ֆոն Հոհենհայմ |
Մայր | NN?[4] |
Paracelsus Վիքիպահեստում |
Պարացելս (Ֆիլիպ Աուրեոլ Թեոֆրաստ Բոմբաստ ֆոն Հոհենհայմ, լատին․՝ Philippus Aureolus Theophrastus Bombast von Hohenheim, նոյեմբերի 10, 1493[1], Այնզիդելն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն - սեպտեմբերի 24, 1541[1], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն), XVI դարի գերմանացի բժիշկ, աստվածաբան։ Զբաղվել է նաև ալքիմիայով և աստղագուշակությամբ։ Համարվում է առաջին համակարգային բուսաբանը։
1493 թ. նոյեմբերի 10 -ին բժշկի ընտանիքում ծնվել է Պարացելսը։ Գոգենհեյմերի ընտանիքը սերում էր հին ազնվական տոհմից։ Բայց, ավելի ուշ, գիտնականը կնախընտրի իրեն Պարացելս կոչել, որը լատիներեն նշանակում է «Ցելսից վերև»։
Բժշկման հիմքերը տղային դեռևս մանկության ժամանակ տվել է հայրը, օկուլտական գիտությունների հետ ծանոթացրել է աբբա Հովհան Տրիտեմիյը` Վյուրցբուրգում։ Իսկ բժշկության դոկտորի աստիճան Պարացելսը ստացել է Ֆերրարի (Իտալիա) համալսարանում կրթություն ստանալուց հետո։
1517 թ. սկսած` 10 տարի շարունակ, նա ճանապարհորդել է եվրոպական համալսարաններում՝ որպես ունկնդիր և ռազմական բժիշկ։ Նա եղել է գրեթե բոլոր եվրոպական երկրներում, անգամ Հյուսիսային Աֆրիկայում, Պաղեստինում։ 1527 թ.` վերադառնալով Շվեյցարիա, Բազելում նա սկսում է աշխատել որպես բժիշկ։
Այստեղ նա, խախտելով ընդունված կարգը, սկսում է բժշկություն դասավանդել ոչ թե լատիներենով, այլ գերմաներենով։ Մեկ տարի դասավանդելուց հետո նրա մանկավարժական գործունեությունը երկարատև ընդմիջվում է։
Այդ տարիներին Պարացելսը նորից շատ էր ճանապարհորդում և զբաղվում էր հետազոտություններով, ալքիմիական փորձերով։ Նրա նվաճումներից են, օրինակ, սիլիկոզի պատճառի բացատրությունը, ժանտախտի պատվաստանյութի նախատիպի հայտնագործությունը։ Պարացելսը կանգնած էր դեղագիտության սկզբնաղբյուրների հայտնագործման շեմին, մշակել է նմանության սկզբունքը, որի վրա հիմնված է ժամանակակից հոմեոպաթիան։
Պարացելսը կտրուկ հանդես է գալիս սխոլաստիկ բժշկության դեմ՝ դրան հակադրելով դիտողությունը և փորձը։ Նա ժխտում էր հների ուսմունքը` մարդկային մարմնի չորս հեղուկների մասին և կարծում էր, որ բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում օրգանիզմում, քիմիական գործընթացներ են։
Բժիշկ Պարացելսը ուսումնասիրել է նաև տարբեր քիմիական տարրերի և միացությունների բուժիչ ազդեցությունը։ Քիմիան մոտեցնելով բժշկությանը՝ Պարացելսը համարվում է յաթրոքիմիայի հիմնադիրը։ Նա դեղեր էր պատրաստում բույսերից և դրանք կիրառում մզվածքների և էլիքսիրների տեսքով, զարգացրել էր այն ժամանակվա համար նոր պատկերացում՝ դեղերի չափաբաժնի վերաբերյալ, օգտագործել հանքային աղբյուրներ՝ բուժիչ նպատակների համար։
Պարացելսը ստեղծել է ուսմունք «արխեե»՝ բարձր հոգևոր սկզբունքի մասին, իբր օրգանիզմի կենսագործունեությունը կարգավորող։ Իր բժշկական հայացքները նա նկարագրում է «Պարամիրում», «Պարագրանումոմ», «Մոլորված դեղագործների լաբիրինթ» աշխատություններում։ Գիտնականի գրչին են պատկանում նաև փիլիսոփայական աշխատանքներ՝ «Թաքնված փիլիսոփայություն», «Մեծ աստղագիտություն», «Գիրք նիմֆերի, սիլֆերի, պիգմեյների, սալամանդրների, գիգանտների և այլ հոգիների մասին»։
Պարացելսը մահացել է 1541 թ. սեպտեմբերի 24-ին՝ Զալցբուրգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Goffredo Coppola, Guido Calogero, Arturo Castiglioni Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1935.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարացելս» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1493 ծնունդներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1541 մահեր
- Զալցբուրգ քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի գիտնականներ
- Շվեյցարացի աստղագուշակներ
- Շվեյցարացի աստվածաբաններ
- Ալքիմիկոսներ
- Հերմետիզմ
- Գերմանացի աստվածաբաններ
- Գերմանացի փիլիսոփաներ
- Ավստրիացի բժիշկներ
- Գերմանացի բուսաբաններ
- Շվեյցարացի բժիշկներ
- Շվեյցարացի փիլիսոփաներ
- Շվեյցարացի քիմիկոսներ
- Շվեյցարացի գյուտարարներ
- Շվեյցարացի գրողներ
- Անձինք նամականիշերի վրա