Jump to content

Պլուտինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պլուտինո (այլ կիրառումներ)
Խոշորագույն պլուտինոների համեմատությունը ըստ չափերի, ալբեդոի և գույնի

Աստղագիտության մեջ պլուտինո են կոչվում այն տրանսնեպտունային մարմինները, որոնց ուղեծիրը ստեղծում է 2։3 ուղեծրային ռեզոնանս Նեպտուն մոլորակի ուղեծրի հետ։ Ամեն անգամ, երբ պլուտինոն կատարում է երկու պտույտ Արեգակի շուրջ, Նեպտունը կատարում է երեքը։ Պլուտինո անվանումը ստացվել է Պլուտոն գաճաճ մոլորակի անունից, որը պտտվում է այս ռեզոնանսի մեջ գտնվող ուղեծրով։ Անվանումը վերաբերում է միայն ուղեծրային ռեզոնանսին և չի վերաբերում սովորական ֆիզիկական առանձնահատկություններին։ Այս սահմանումը օգտագործելի է երկնային մարմինների համար, որոնց չափերը փոքր են Պլուտոնից, և որոնք շարժվում են նման ուղեծրերով։ Տվյալ դասի մեջ են մտցվել նաև Պլուտոնը և նրա արբանյակները։

Պլուտինոները կազմում են Կոյպերի գոտու ներքին մասը և քանակապես մոտավորապես կազմում են կոյպերի գոտու մարմինների քառորդ մասը։ Պլուտինոները կազմում են Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմինների խոշորագույն դաս (այսինքն մարմինների, որոնց ուղեծիրը գտնվում է Նեպտունի ուղեծրի հետ ռեզոնանսում)։

Բացի Պլուտոնից և նրա արբանյակ Քարոնից, առաջին պլուտինոն՝ 1993 RO հայտնաբերվել է 1993 թվականի սեպտեմբերի 16-ին։

Առավել մեծ պլուտինոներն են Պլուտոնը, Օրկը, Իքսիոնը, Խույան, 1998 SN165 և Ռադամանտը։


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy