Jump to content

Պոլիհիմնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլիհիմնիա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Զբաղմունքհռետորություն
ՀայրԶևս
ՄայրՄնեմոսինե
Քույր/ԵղբայրԿլիո, Կալլիոպե, Մելպոմենե, Ուրանիա, Եվտերպե, Տերփսիքորա, Էրատո և Թալիա
ԱսպարեզՀիմն
 Polyhymnia Վիքիպահեստում
Պոլիհիմնիայի արձանը

Պոլիհի՛մնիա (հին հունարեն՝ Πολυύμνια՝ «հիմներով հարուստ») կամ Պոլհի՛մնիա (հին հունարեն՝ Πολύμνια), հունական դիցաբանության մեջ հանդիսավոր հիմների, ինչպես նաև գյուղատնտեսության և մնջախաղի մուսան. սկզբնապես Տերփսիքորայի նման եղել է պարերի հովանավոր, հետագայում նրան համարել են մնջախաղի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է[1], ինը մուսաների քույրը։ Նա բանաստեղծների՝ հիմներ գրողների հովանավորն է։ Համարվում է, որ նա մտքում պահում է բոլոր հիմները, երգերը և ծիսական պարերը, որոնք փառավորում են օլիմպիական աստվածներին, ինչպես նաև կարծել են, որ նա է հայտնագործել քնարը։ Պոլիհիմնիան հովանավորել է մարդկանց հռետորություն և ճարտասանական արվեստ սովորելը։ Պատկերվել է առանց ատրիբուտի, գլուխը քողով ծածկած[2], կամ ձեռքին գլանափաթեթ, մտածկոտ դիրքով։

Մուսայի անունով է կոչված Պոլիհիմնիա (33) աստերոիդը՝ հայտնաբերված 1854 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 205։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիհիմնիա» հոդվածին։


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy