Jump to content

Ջոան Քյուսաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոան Քյուսաք
Ծնվել էհոկտեմբերի 11, 1962(1962-10-11)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Evanston Township High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկատակերգու, կինոդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի
ԸնտրանիԽաղալիքների պատմություն
Ծնողներհայր՝ Dick Cusack?
Պարգևներ և մրցանակներ

Ջոան Քյուսաք (անգլ.՝ Joan Cusack, հոկտեմբերի 11, 1962(1962-10-11)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի դափնեկիր և «Օսկար» մրցանակի կրկնակի հավակնորդ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոանը ծնվել է Նյու Յորքում, բայց մանկությունն անցել է Իլինոյս նահանգի Էվանսթոն քաղաքում։ Մեծացել է իռլանդացի կաթոլիկ ընտանիքում և եղել է հինգ երեխաներից երկրորդը։ Հայրը դերասան Ռիչարդ Քյուսաքն է, դերասաններ են դարձել նաև եղբայրներ Ջոնն ու Բիլը և քույրեր Էնն ու Սյուզին։ Նենսին՝ մայրը, եղել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի[5], իսկ հետագայում՝ քաղաքական ակտիվիստ[6][7]։

Քյուսաքը Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանի շրջանավարտ է, որտեղ 1985 թվականին ստացել է անգլերեն լեզվի բակալավրի աստիճան[8]։ Նաև The Story Theatre-ում սովորել է արվեստի իմպրովիզացիաներ[5]։

Քյուսաքի առաջնաելույթային ֆիլմերն են եղել «Իմ թիկնապահը» և «Մանրադրամ» ֆիլմերը, սակայն իր առաջնաելույթին հաջորդող երեք տարին ոչ մի տեղ չի նկարահանվել։ Միայն 1983 թվականին նկարահանվել է «Դասարան» պատկերում։ Այն պատմում է էլիտար ուսումնական հաստատության ունկնդիրների մասին, որը բարձր դասարանցիներին նախապատրաստում է երկրի հեղինակավոր համալսարաններ ընդունվելուն։ Հետո նկարահանվել է «16 մոմ» ֆիլմում։ Ջոանը շատ ժամանակ է նվիրել համալսարանում սովորելուն, իսկ անմիջապես հետո, երբ 1985 թվականին ավարտել է համալսարանը, նրան հրավիրել են «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի ամերիկյան կատակերգական շոու[8]։ Այս շոուում խաղացել է սոցիալապես անապահով աղջկա՝ Սալենայի դերը, որը փորձում էր հարաբերություններ հաստատել տղայի հետ։ Սրանից բացի, շոուի մի քանի թողարկումների ժամանակ կրկնօրինակել է Բրուկ Շիլդսին, Ջեյն Ֆոնդային և Եղիսաբեթ II-ին։

Ջոան Քյուսաքը խաղացել է բազմաթիվ կատակերգություններում, այդ թվում՝ «Խաղալիքներ» (Ռոբին Ուիլյամսի և Մայքլ Գեմբոնի հետ) և «Ինը ամիս» (Հյու Գրանտի և Ջուլիան Մուրի հետ), շատ է զբաղվել մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ «Գործարար աղջիկ» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է Օսկար մրցանակին երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար։

Ջոանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Ադամսների ընտանեկան արժեքները», «Հեռուստատեսային նորություններ», «Ամուսնացած մաֆիայի հետ», «Ճանապարհ դեպի Արլինգթոն», «Փախչող հարսնացուն» և «Ռոքի դպրոց»։ «Մուտք և ելք» ֆիլմի համար դերասանուհին արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ «American Comedy Award», «Ուղեկից» և «Critic's Choice Movie Awards», ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակներին։

2011-2015 թվականներին Քյուսաքը նկարահանվել է «Անամոթները» սերիալում Շեյլա Ջեքսոնի դերում, որի համար չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ 2015 թվականին 5-րդ փորձից հետո շահել է մրցանակը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյուսաքը 1993 թվականին ամուսնացել է Ռիչարդ Բյորկի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Դիլանը և Մայլսը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1983 ֆ Դասարան Class Ջուլիա
1984 ֆ 16 մոմ Sixteen Candles Geek Girl #1
1984 ֆ Գրենդվյու, ԱՄՆ Grandview, U.S.A Մերի Մեյն
1985-1986 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live Սալենա
1987 ֆ Հեռուստատեսային նորություններ Broadcast News Բլեր Լիտոն
1988 ֆ Աստղեր և շերտեր Stars and Bars Իրեն Շթեյն
1988 ֆ Ամուսնացած մաֆիայի հետ Married to the Mob Ռոուզ
1988 ֆ Գործարար աղջիկ Working Girl Սին
1989 ֆ Ասա ինչ-որ բան Say Anything Կոնստանցիյա Դոբլեր
1990 ֆ Տղամարդիկ չեն հեռանում Men Don’t Leave Ջոդի
1990 ֆ Իմ կապույտ դրախտը My Blue Heaven Հանա Սթաբս
1991 ֆ Բժիշկ Ռամիրեսի առանձնասենյակը The Cabinet of Dr. Ramirez Քեթի
1992 ֆ Հերոս Hero Էվելին
1992 ֆ Խաղալիքներ Toys Ալսաթիյա Զևո
1993 ֆ Ադամսների ընտանեկան արժեքները Addams Family Values Դեբի Ժելինսկի
1994 ֆ Քորինա, Քորինա Corrina, Corrina Ջոնսի
1995 ֆ Ինը ամիս Nine Months Գեյլ Դվայեր
1996 ֆ Հարգելի Սխալմունք Mr. Wrong Ինգա Գանթեր
1997 ֆ Մուտք և ելք In & Out Էմիլի Մոնտգոմերի
1999 ֆ Ճանապարհ դեպի Արլինգթոն Arlington Road Շերիլ Լենգ
1999 ֆ Փախչող հարսնացուն Runaway Bride Պեգի Ֆլեմինգ
1999 մֆ Խաղալիքների պատմություն 2 Toy Story 2 Ջեսի
2000 ֆ Այնտեղ, ուր սիրտն է Where the Heart Is Րութ Մեյերս
2003 ֆ Ռոքի դպրոց The School of Rock Ռոզալի Մալինս
2004 ֆ Նորաձև մայրիկ Raising Helen Ջենի Պորտման
2004 ֆ Վերջին տեսարանը The Last Shot Ֆանի Նաշ
2005 ֆ Սառույցի արքայադուստրը Ice Princess Ջոան Կարլայլ
2005 մֆ Փոքրիկ ճուտիկը Chicken Little Ուտի-Տֆուտի բադիկ
2008 ֆ Քիթ Քիտրեջ։ Ամերիկացի աղջիկ Kit Kittredge: An American Girl օրիորդ Լյուսինդա Բոնդ
2009 ֆ Առևտրամոլի խոստովանությունները Confessions of a Shopaholic Ջեյն Բլումվուդ
2009 ֆ Իմ պահապան հրեշտակը My Sister’s Keeper դատավոր դե Սալվո
2010 մֆ Խաղալիքների պատմություն 3 Toy Story 3 Ջեսի
2010 ս Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Պամելա Բյորտոն
2011 ֆ Կարմիր մոլորակի գաղտնիքը Mars Needs Moms մայրիկ
2011 մս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Գլենդա Վիլկքինս
2011 մֆ Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը Arthur Christmas էլֆերից մեկը
2011 ս Անամոթները Shameless Շեյլա Ջեքսոն
2012 ֆ Առանձնության առավելությունները The Perks of Being a Wallflower բժիշկ Բյորտոն
2013 ս Օֆիս The Office Էրինի կենսաբանական մայրը
2015 ֆ Շրջագայության ավարտը The End of the Tour Փեթի
2017 ֆ Միաեղջյուրների խանութ Unicorn Store Գլեդիս
2019 մֆ Խաղալիքների պատմություն 4 Toy Story 4 Ջեսի
2019 ֆ Կլաուս Klaus տիկին Քրամ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. 5,0 5,1 «Биография Джоан Кьюсак». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «Cusack, Richard J.». Chicago Tribune. Июнь 3, 2003. Արխիվացված է օրիգինալից 2018-09-29-ին. Վերցված է 2020-02-11-ին.
  7. «Miss Carolan, Newton Centre, Is Bride of Richard Cusack». Daily Boston Globe. Февраль 14, 1960. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  8. 8,0 8,1 «Люди: Биография Джоан Кьюсак».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Քյուսաք» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy