Ռադիոակտիվ շարքեր
Ռադիոակտիվ շարքեր (ռադիոակտիվ ընտանիքներ), ռադիոնուկլիդների շարքեր, որոնք ավարտվում են կայուն իզոտոպով։ Ռադիոակտիվ յուրաքանչյուր հաջորդ իզոտոպը (դուստր իզոտոպ) առաջանում է նախորդից (մայր իզոտոպ) a-, P-տրոհմատիպ ընտանիքներ, ծագումնաբանորեն իրար հետ կապված ռադիոակտիվ իզոտոպ կամ կլանման հետևանքով։ Շարքիtառաջինtանդամը (նախամայրը) այդ շարքի ամենակայուն իզոտոպն է՝ ունի ամենամեծ կիսաքայքայման պարբերությունը (Tt/2)։ Իզոտոպի a-տրոհումը բերում է զանգվածի թվի փոքրացման 4 միավորով և կարգահամարի (միջուկում պարունակվող պրոտոնների թվի) փոքրացման 2 միավորով։ Յ ֊տրոհումը չի փոխում զանգվածի թիվը, կարգահամարը մեծանում է 1 միավորով։K-կլանումը՝ ատոմի էլեկտրոնային թաղանթից էլեկտրոնի անցումն է միջուկ, բաժանվում է 4-ի, ապա մյուս անդամներինը՝ 4 ն է (որը ամբողջ թիվ է)։ Գոյություն ունեն 4ո+1, 4ո+2 և 4ո՜ՒՅ զանգվածի թվերով իզոտոպներից բաղկացած ռադիոակտիվ շարքերը տարբերում են բնական և արհեստական ռադիոակտիվ շարքերը բնության մեջ գոյություն ունեն թորիումի (4ո), ուրանի (4ո+2), ակտինաուրանի (4ո+3)։ Ռադիոակտիվ շարքերի անդամները, քանի որ նրանց առաջին անդամների կիսաքայքայման պարբերությունները (տեսաղյուսակ) համաչափելի են երկրի տարիքի հետ։ Այդ շարքերն ավարտվում են կապարի կայուն իզոտոպներով։ Նեպտունիուսի (4ո+1) շարքի առաջին անդամի Ti/2 (2,14* 106 տարի) մոտ 1000 անգամ փոքր է երկրի տարիքից։
Այդ շարքի անդամները նախ ստացվել են արհեստականորեն, ապա աննշան քանակներով հայտնաբերվել ուրանի խեժահտնքում։ Շարքի վերջին անդամը 209Bi է։ Բնական ռադիոակտիվ շարքերի բոլոր անդամները դարերի ընթացքում գրեթե անփոփոխ քանակություններով գոյություն ունեն բնության մեջ, քանի որ ժամանակի ընթացքում իզոտոպի առաջացման և քայքայման արագությունները հավասարվում են (դարավոր հավասարակշռություն)։Արհեստական ռադիոակտիվ շաարքերը սկսվում են 4ո, 4ո+1, 4ո+2 և 4ո+3 զանգվածի թվերով արհեստականորեն ստացված տրանսուրանային և այլ իզոտոպներով։ Բնական և արհեստական ռադիոակտիվ շարքերը բերված են աղյուսակում։ Բնական ռադիոակտիվ շարքերի որոշ անդամներ կրում են հնացած անվանումներ, որոնց ժամանակակից անվանումները բերված են տարրերի պարբերական աղյուսակում, համապատասխան կարգահամարի տակ (օրինակ՝ մեզոթորիում 1-ը՝ ^MsTh ռադիումի՝ 228Ra^ իզոտոպն է)։Աղյուսակը տես հաջորդ էջում։
Հայտնի են չորս ռադիոակտիվ շարքեր.
թորիումի 23590Th, ուրանի 23892U (ուրանի - ռադիումի),
ուրանի 23592U (ակտինոուրանի) և նեպտունի 23793Np
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |