Ռոբերտ Ֆիսկ
Ռոբերտ Ֆիսկ անգլ.՝ Robert Fisk | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1946[1][2] |
Ծննդավայր | Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Մահացել է | հոկտեմբեր 30, 2020 |
Մահվան վայր | Դուբլին, Իռլանդիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Լանկաստերի համալսարան, Yardley Court? և Sutton Valence School? |
Մասնագիտություն | լրագրող, պատմաբան, գրող և ռազմական թղթակից |
Աշխատավայր | Դեյլի էքսպրես, Թայմս և The Independent |
Ամուսին | Լարա Մարլոու և Nelofer Pazira?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Lonsdale College, Lancaster? |
Կայք | independent.co.uk/opinion/commentators/fisk/ |
Robert Fisk Վիքիպահեստում |
Ռոբերտ Ֆիսկ (անգլ.՝ Robert Fisk, հուլիսի 12, 1946[1][2], Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - հոկտեմբերի 30, 2020[10], Դուբլին, Իռլանդիա- հոկտեմբեր 30, 2020, Դուբլին, Իռլանդիա[11]), բրիտանացի լրագրող, Մերձավոր Արևելքում The Independent-ի թղթակից (1976)։ Բնակվում է Բեյրութում[12]։ Ֆիսկն ունի բրիտանական և միջազգային բազմաթիվ լրագրողական մրցանակներ, ավելի, քան որևէ այլ օտարերկրյա թղթակից, ինչպես նաև 7 անգամ ընտրվել է տարվա բրիտանացի միջազգային լրագրող։ Մի շարք գրքեր ու հոդվածներ է հրատարակել պատերազմների և զինված հակամարտությունների մասին։
Լինելով արաբախոս լրագրող[13]՝ նա համարվում է այն եզակի արևմտյան լրագրողներից մեկը, ով հարցազրույց է վերցրել Ուսամա բեն Լադենից 1993-1997 թվականներին երեք անգամ[14][15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիսկը ծնվել է Մեյդսթոնում։ Եղել է ընտանիքի միակ երեխան։ Հայրը Մեյդսթոնում եղել է գանձապահ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[16]։
Սովորել է Yardley Court նախապատրաստական դպրոցում[17], այնուհետև՝ Sutton Valence դպրոցում և Լանկաստերի համալսարանում[18]։ 1983 թվականին Դուբլինի Թրինիթի քոլեջում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[19]։
Sunday Express-ում Ֆիսկը եղել է սյունակագիր։ 1972-1975 թվականներին եղել է The Times-ի բելֆաստյան թղթակիցը, այնուհետև՝ Պորտուգալիայի թղթակիցը՝ լուսաբանելով «Մեխակների հեղափոխությունը»։ 1976-1988 թվականներին նշանակվել է Մերձավոր Արևելքի թղթակից, 1989 թվականի ապրիլից՝ The Independent-ի թղթակից։ 1970-ական թվականներին լուսաբանել է Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտը, 1974 թվականին՝ Պորտուգալիայի հեղափոխությունը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1979 թվականին՝ Իրանական հեղափոխությունը, Աֆղանական պատերազմը, Իրան-իրաքյան պատերազմը, Իրաք-քուվեյթյան պատերազմը, Բոսնիական պատերազմը, Ալժիրի քաղաքացիական պատերազմը, Կոսովոյի պատերազմը, 2001 թվականին Աֆղանստանում միջազգային միջամտությունը, 2003 թվականին կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք, 2011 թվականի Արաբական գարունը և ներկայիս Սիրիական ճգնաժամը։
Ռոբերտ Ֆիսկը իրեն նկարագրել է որպես խաղաղասեր և երբեք չի քվեարկել[20]։
Ֆիսկը լայնորեն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, քայլեր է կատարել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը ընդունի ցեղասպանություն կատարելու ճշմարտությունը[21]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին Ֆիսկն ամուսնացել է ամերիկացի լրագրող Լարա Մառլովի հետ։ 2006 թվականին զույգը բաժանվել է[22]։
Մրցանակներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիսկը 7 անգամ արժանացել է Բրիտանական մամուլի՝ Տարվա միջազգային լրագրող մրցանակին[23], երկու անգամ արժանացել է «Տարվա մեկնաբան» մրցանակին[24]։
- Լանկաստերի համալսարանի պատվավոր կոչում, 1984[25]
- RTÉ ռադիոյով Իրաք-քուվեյթյան պատերազմը լուսաբանելու համար Jacob's մրցանակ, 1991[26]
- Լրագրության Օրվել մրցանակ, 1999[27]
- Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության հետազոտման համար Դավիդ Վատ մրցանակ, 2001[28]
- Լրագրության Մարթա Գելհորն մրցանակ, 2002[29]
- Բաց համալսարանի պատվավոր դոկտոր, 2003[30]
- Սենտ Էնդրյու համալսարանի պատվավոր դոկտոր, 2004[31]
- Կարլետոն համալսարանի պատվավոր դոկտոր, 2004[32]
- Ադելաիդ համալսարանում Էդվարդ Սաիդի հիշատակի դասախոսություն, 2005[33]
- Գենտի համալսարանի պատվավոր դոկտոր, 2006[փա՞ստ]
- Բեյրութի ամերիկյան համալսարանի պատվո շքանշան, 2006[34]
- Բելֆաստի Քվինս համալսարանի պատվավոր շքանշան, 2006[35]
- 350,000 դոլար արժողությամբ Լանան գրական մրցանակ, 2006[36]
- Կենտ համալսարանի պատվավոր դոկտոր, 2008[37]
- Դուբլինի Թրինիթի քոլեջի պատվավոր դոկտոր, 2008[38]
- Հանրային քննարկման ակնառու ներդրման համար պատմական ընկերության քոլեջի ոսկե մեդալ, 2009[39]
- Լիվերպուլի Հոպ համալսարանի պատվո շքանշան, 2009[40][41]
- Amalfi Coast լրագրողական միջազգային մրցանակ, 2011, Իտալիա[42]
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին հրատարակված The Great War for Civilisation (Քաղաքակրթության մեծ պատերազմը) գիրքը, Մերձավոր Արևելքի հանդեպ արևմտյան և իսրայելական քննադատական մոտեցումներով, քննադատների և միջազգային հարաբերություններ սովորող ուսանողների կողմից արժանացել է լավ ընդունելության, և համարվում է նրա լավագույն հայտնի աշխատանքը։
- The Point of No Return: The Strike which Broke the British in Ulster (1975). London: Times Books/Deutsch. ISBN 0-233-96682-X
- In Time of War: Ireland, Ulster and the Price of Neutrality, 1939-1945 (2001). London: Gill & Macmillan. ISBN 0-7171-2411-8 (1st ed. was 1983).
- Pity the Nation : Lebanon at War (3rd ed. 2001). London: Oxford University Press; xxi, 727 pages. ISBN 0-19-280130-9 (1st ed. was 1990).
- The Great War for Civilisation: The Conquest of the Middle East (October 2005) London. Fourth Estate; xxvi, 1366 pages. ISBN 1-84115-007-X
- The Age of the Warrior: Selected Writings (2008) London, Fourth Estate ISBN 978-0-00-727073-6
- Robert Fisk on Algeria (2013) Independent Print Limited
Վիդեո վավերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Ֆիսկը թողարկել է երեք մասից բաղկացած շարք, որը վերնագրել է«Բեյրութից Բոսնիա»։ Ըստ Ֆիսկի՝ նա փորձել է պարզել, թե ինչու է աճում արևմուտքն ատող մուսուլմանների թիվը[43]։ Ֆիսկն ասել է, որ Discovery Channel-ը ի սկզբանե ամբողջությամբ ցույց տալուց հետո ցույց չի տվել ֆիլմի կրկնությունը՝ պայմանավորված իսրայելամետ խմբերի քարոզարշավով, ինչպիսիններից է CAMERA (Committee for Accuracy in Middle East Reporting in America)[43][44]:
Կեղծ էպիգրաֆիկա, Ռոբերտ Ֆիսկին կեղծ հասցեագրված կեղծիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Saddam Hussein—From Birth to Martyrdom (2007). Egypt: Ibda; 272 pages. Եգիպտական հրատարակչությունը կեղծորեն պնդում է, որ հեղինակը Ֆիսկն է[45]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #151708754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ ABC (իսպ.) // ABC — Sevilla: 1903. — P. 54. — ISSN 1136-0143
- ↑ http://www.ugent.be/nl/univgent/collecties/archief/geschiedenis/overzichten/eredoctoren.htm#2000%20-%202009
- ↑ Robert Redford and John Hume awarded Honorary Degrees at Trinity College Dublin — TCD, 2008.
- ↑ Distinguished journalist receives Queen’s honorary degree — Queen's University Belfast, 2006.
- ↑ University Honorary Degrees July 2008 — University of Kent, 2008.
- ↑ https://apsanet.org/mcwilliamsrecipient
- ↑ 10,0 10,1 Veteran journalist and author Robert Fisk dies aged 74
- ↑ Pope, Conor. «Veteran journalist and author Robert Fisk dies aged 74». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Robert Fisk Biography». London: Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Listen to the Robert Fisk lecture - Activities - Faculty of Arts and Social Sciences - Kingston University London». Fass.kingston.ac.uk. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Robert Fisk: The Great War for Civilisation: The Conquest of the Middle Eastpp. 1-39 ISBN 1-84115-007-X
- ↑ «Honoured War Reporter Sides With Victims of Conflict». New Zealand Press Association. 2005 թ․ նոյեմբերի 4.
- ↑ Cooke, Rachel (2008 թ․ ապրիլի 13). «Man of war». The Guardian. London.
- ↑ Fisk, Robert (2010 թ․ հուլիսի 3). «Deadly skies: The bloody truth about the Battle of Britain 70 years on». The Independent. London. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Robert Fisk lecture». LU News. Lancaster University. 2006 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Former postgraduate students». Trinity College, Dublin. Վերցված է 2008 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Robert Fisk and Martin Bell. (10 November 2009) The lost art of reportage The Independent. 15:48-15:52 minutes in. Retrieved 2009-12-08.
- ↑ See, for example, http://www.counterpunch.org/2006/10/14/confronting-turkey-s-armenian-genocide/, 14 October 2006. Retrieved 2 February 2016; http://www.independent.co.uk/voices/comment/armenian-genocide-to-continue-to-deny-the-truth-of-this-mass-human-cruelty-is-close-to-a-criminal-10188119.html, 20 April 2015. Retrieved 2 February 2016; http://www.independent.co.uk/news/world/europe/armenian-genocide-turkeys-day-of-denial-amid-remembrance-for-a-genocide-in-all-but-name-10203090.html, 24 April 2015. Retrieved 2 February 2016.
- ↑ Rachel Cooke (2008 թ․ ապրիլի 13). «Man of war». The Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Patrick Keatinge (2002 թ․ դեկտեմբերի 2). Ireland in International Affairs: Interests, Institutions and Identities: Essays in Honour of Professor N.P. Keatinge, FTCD, MRIA. Institute of Public Administration. էջ 217. ISBN 978-1-902448-76-3.
- ↑ «Times reporter wins award». The Times. London. 1987 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ Lancaster University. «Honorary Degrees». Lancaster University. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ "In the wars". The Irish Times (Dublin). 19 November 1991.
- ↑ List of 1999 winners Արխիվացված 2010-11-20 Wayback Machine. The Orwell Prize for Journalism.
- ↑ «Fisk wins award for political journalism». The Independent. London. 2001 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Previous Winners». Martha Gellhorn Prize for Journalism.
- ↑ «Doctor of the University 1973-2011» (PDF). The Open University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
- ↑ University of St Andrews (2004 թ․ հունիսի 21). «Honorary degrees June 2004». The University of St Andrews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Carleton University (2013 թ․ մայիսի 31). «Honorary Degrees Awarded Since 1954». Carleton University. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «About the Edward Said Memorial Lecture». University of Adelaide. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ American University of Beirut (2006). «Honorary Doctorates». American University of Beirut. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Communications & External Affairs Office (2006). «Destinguished journalist receives Queen's honorary degree». Queen's University Belfast. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «2006 Lannan Cultural Freedom Prize awarded to Robert Fisk». Lannan Foundation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ News, Press and Media (2008 թ․ հուլիսի 7). «University Honorary Degrees July 2008». The University of Kent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Five recipients to receive honorary degrees at Trinity College Dublin». 2008 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Jon Ihle (2009 թ․ հունվարի 8). «Trinity College awards harsh Israel critic». Jewish Telegraphic Agency. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Ben Schofield (2009 թ․ հուլիսի 16). «Liverpool Bishops honoured by Liverpool Hope University». Liverpool Daily Post.co.uk. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Robert Fisk (2009 թ․ հուլիսի 18). «Some lessions in sacrifice from Liverpool in two world wars». London: The Independent. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ "Robert Fisk wins International Prize". The Independent (London). 18 June 2011.
- ↑ 43,0 43,1 David Wallis, ed. (2004). Killed: great journalism too hot to print. Nation Books. էջ 388. ISBN 978-1-56025-581-9.
- ↑ Trager, Robert; Donna Lee Dickerson (1999). Freedom of expression in the 21st century. Pine Forge Press. էջ 80. ISBN 978-0-8039-9085-2.
- ↑ Fisk, Robert (2008 թ․ փետրվարի 1). «Robert Fisk: The curious case of the forged biography». London: The Independent. Վերցված է 2008 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆիսկ» հոդվածին։ |
|