Jump to content

Սալմոնելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալմոնելլա
Սալմոնելլա
Salmonella sp.
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Լատիներեն անվանում
Salmonella
Lignieres, 1900


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 302
NCBI 1163

Սալմոնելլա (լատին․՝ Salmonella), բակտերիաների տեսակ, որոնք ունեն ցուպիկի տեսք (երկարությունը 1-7 մկմ, լայնությունը 0.3-0.7 մկմ)։ Սպոր չեն առաջացնում, ունեն միկրոկապսուլ, մեծ մասը շարժունակ է շնորհիվ պերիտրիխյալ մտրակների, խմորում են ածխաջրեր և սպիրտներ։ Ֆերմենտացիայի արգասիքներ կարող են հանդիսանալ ինչպես թթուներ, այնպես էլ գազային միացություններ։ Ֆակուլտատիվ անաերոբ են։

Ժամանակակից կլասիֆիկացիայով Սալմոնելլաները բաժանում են 2 տեսակի՝ S. Enterica և S. Bongori։ S. Enterica տեսակը ներառում է 6 ենթատեսակ, որոնք դիֆֆերենցվում են ԴՆԹ-ԴՆԹ հիբրիդիզաացիյի կամ կենսաքիմիական հատկությունների միջոցով՝ ավելի քան 2500 սերոտիպների, որոնք կլասիֆիկացվում են O- (մակերևութային հակածին), H- (մտրակային) և Vi -(կապսուլային պոլիսախարիդ) հակածինների միջոցով։ Հակածինների սպեցիֆիկությունը կախված է ԼՊՍ-ի կողային օլիգոսախարիդային մոլեկուլի շղթայի կառուցվածքից։

Գոյություն ունի ոչ տիֆային սալմոնելայի ավելի քան 1500 շճատեսակ, առավել տարածվածներն են S. Enteritidis, S. Typhimuriumև S. Heidelberg։ Նրանք փոխանցվում են մարդկանց անմիջականորեն, կամ էլ կենդանիների միջոցով։ Ոչ տիֆային սալմոնելանեերը տարածված են ամբողջ աշխարհով, ինչպես վայրի, այնպես էլ ընտանի կենդանիների մոտ։

Աճի պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճի համար օպտիմալ պայմաններ են 37 °C, թթվածությունը 7.2-7.4 pH։ Սննդամիջավայրի հանդեպ պահանջկոտ չեն, առաջացնում են էնտերոբակտերիաների մեծամասնության համար հատուկ փոքր, թափանցիկ S գաղութներ, ինչպես նաև անհարթ և չոր R գաղութներ։ Էնդո ագարի վրա առաջանում են վարդագույն և թափանցիկ S – գաղութներ։ Պլոսկիրև ագարի վրա՝ անգույն, ավելի խիտ և պղտոր են երևում, բիսմութ-սուլֆատային ագարի վրա՝ մուգ շագակնակագույն, մետաղական փայլով, սև շրջանակով, գաղութների տակի միջավայրը սև գույնի է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy