Սան Ռոկե
Սան Ռոկե | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 108 ± 1 մետր |
Մակերես | 146,88 կմ² |
Մասն է | Q100593631?[1], Q107553374?[2] և Campo de Gibraltar?[3] |
Ջրլիցի ափին | Միջերկրական ծով |
Ձևավորում | մայիսի 21, 1706 |
Անվանված է | Roch? |
Սան Ռոկե (իսպ.՝ San Roque), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովիցիայում։ Ընդգրկված է Կամպո դե Խիբրալթար շրջանի (կոմարկայի) կազմում։ Զբաղեցնում է 140 կմ² տարածք։ Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 29 588 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 134 կիլոմետր է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Ռոկեի շրջակայքում բնակավայրեր հիմնվել են դեռևս նախապատմական ժամանակներում։ Ներկայիս համայնքի սահմաններում ամենավաղ գոյություն ունեցած և մեզ հայտնի բնակավայրը փյունիկցիների հիմնած Կարտեիան է եղել (այժմ ավերված է)։ Բնակավայրը, որ մեր թվարկությունից առաջ 228 թվականին՝ արդեն կարթագենցիների օրոք վերափոխվել է քաղաքի, ծառայել է որպես առևտրի վայր. վաճառվող հիմնական ապրանքները եղել են տեղական գինին ու գառումը (սալասոնը)՝ յուրօրինակ ձևով պատրաստված ձկնեղենը[4]։
1649 թվականին, երբ Ջիբրալթարի ողջ բնակչության քառորդ մասը զոհ է գնացել համաճարակին (ենթադրվում է, որ դա եղել է տիֆ), մարդկանց որոշ խմբեր ապաստանել են ներկայիս Սան Ռոկեի տարածքում և փրկվել են[5]։
Ժամանակակից Սան Ռոկեն հիմնադրել են իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ՝ 1704 թվականին Ջիբրալթարից տեղափոխված իսպանացիները[6]։ Դրանից երկու տարի անց Ֆիլիպ Հինգերորդ Իսպանացի թագավորը բնակավայրին շնորհել է քաղաքի կարգավիճակ։ Սակայն դեռևս 1506 թվականին այստեղ կառուցված է եղել սբ. Ռոկեի մատուռը, որի հիմքի վրա հետագայում բարձրացվել է Թագադրյալ Սուրբ Մարիամ թեմական եկեղեցին[7]։ 1801 թվականին կառուցվել է սբ. Ռոկեի նոր մատուռը։
Քաղաքի պատմական հուշարձաններից ու տեսարժան վայրերից մեկն էլ նահանգապետի պալատն է, որտեղ ներկայումս գործում է Լուիս Օրտեգա Բրու պատկերասրահը։
Արդյունաբերական կարևորագույն ձեռնարկությունը 1967 թվականին շահագործման հանձնված և ամբողջ Իբերական թերակղզում խոշորագույնը համարվող Ջիբրալթար - Սան Ռոկե նավթավերամշակման գործարանն է (իսպ.՝ Refinería de Gibraltar-San Roque), որտեղ օրական մշակվում է 240,000 բարել հում նավթ[8]։
Անվանի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիսկո Մարիա Տուբինո - գրող, ժուռնալիստ
- Գաբինե Մուգուրուսա - թենիսիստ, Ֆրանսիայի 2016 թվականի բաց առաջնության հաղթող
- Խոսե Կադալսո - բանաստեղծ[7]
- Ալբերտո Կասանյալ Շակերի - բանաստեղծ
- Կառլոս Պաչեկո - նկարիչ
- Խուան Լուիս Գալյարդո - դերասան
- Լուիս Օրտեգա Բրու - քանդակագործ[7]
- Մանուել Մեզա -ֆուտբոլիստ
- Ադոլֆո Ալդանա - ֆուտբոլիստ
- Ալվարո Քիրոս - գոլֆ խաղացող
- Ադրիան Գավրիալ - լողափնյա վոլեյբոլ խաղացող
- Վենդի Գլոք - երգիչ, երգահան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հին հռոմեական ֆորումի ավերակները
-
Սան Ռոկեի մատուռը
-
Թագադրյալ Սուրբ Մարիամ եկեղեցին
-
Նահանգապետի պալատը
-
Bar Torres՝ հնագույն բարը
-
Նավթավերամշակման գործարանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ «Carteia was founded by the Turdetani, the later name for the diminished Tartessan empire». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ JACKSON, William (1990): The Rock of the Gibraltarians. A History of Gibraltar, 2nd ed. Gibraltar Books. Grendon, Northamptonshire, UK. 0-948466-14-6, p. 84.
- ↑ Gold, Peter (2005). Gibraltar: British or Spanish?. Routledge. էջ 2.
- ↑ 7,0 7,1 7,2 «Saint Mary the Crowned Parish Church Saint Mary the Crowned Parish Church». sanroque.es. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Refinería Gibraltar-San Roque CEPSA Արխիվացված 2008-10-22 Portuguese Web Archive
- ↑ El Perro
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Ռոկեի քաղաքային խորհուրդ
- Սան Ռոկեն Google Maps-ում
- The Resident – English-language newspaper serving San Roque and surrounding area Արխիվացված 2013-07-17 Wayback Machine
- Pictures of the "Gibraltar-San Roque" Refinery.
- Սան Ռոկեի լուսանկարներ
- Պաշտոնական կայքէջ
- Página Web del Ilustre Ayuntamiento de San Roque
- Սան Ռոկե
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ռոկե» հոդվածին։ |
|