Սավոյ թատրոն (Մոնմուտ)
Սավոյ թատրոն | |
---|---|
Տեսակ | կինոթատրոն և թատրոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Monmouth? |
Հիմնադրման ամսաթիվ | 1928 |
Կայք | monmouth-savoy.co.uk |
Savoy Theatre, Monmouth Վիքիպահեստում |
Սավոյ թատրոն (Մոնմուտ) (անգլ.՝ Savoy Theatre), դրամայի և կինոյի թատրոն Չըրչ փողոցում, Մոնմուտում, Ուելսի հարավ-արևելքում։ Շենքին տրված է Մեծ Բրիտանիայի մշակութային ժառանգության կարգավիճակ, համարվում է, որ այն Ուելսում գործող հնագույն թատրոնն է։ 1928 թվականին շինությունը վերակառուցվել է, այն ունի 360 տեղ և այն ներկայումս ղեկավարվում է բարեգործական ֆոնդի կողմից[1]։ Թատրոնը մտնում է Մոնմուտի մշակութային ժառանգության ցանկի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը, որտեղ թատրոնն է տեղակայված, կառուցվել է նախկինում այստեղ գործող Բելլ հյուրանոցի տեղում, Մոնմուտ քաղաքի պատմական կենտրոնում։ Ի սկզբանե այն հայտնի է եղել որպես Ասամբլեայի սենյակներ (Assembly Rooms), և զվարճանքի ներկայացումներ կազմակերպելու թույլտվություն այն ստացել է 1832 թվականին։ 1850 թվականին թատրոնն աշխատել է որպես Թագավորական թատրոն J F Rogers-ի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ շենքը դարձել է եգիտպացորենի պահպանման պահեստ։ 19-րդ դարի վերջին այստեղ եղել է Սպիտակ կարապ հյուրանոցին պատկանող սահադաշտ, իսկ 1910 թվականին շենքը դարձել է Մոնմուտի առաջին «Living Picture Palace and Rinkeries» կինոթատրոնը։ 1912 թվականին այն վերանվանվել է «Պալատ», հետո կոչվել է Scala, իսկ հետո` Regent[2]: 1927 թվականին շենքը գնվել է Albany Ward թատերական խմբի կողմից և կրկին բացվել է 1928 թվականի մարտի 5-ին որպես The New Picture House: Այստեղ 1930 թվականին ցուցադրվել են առաջին «խոսող ֆիլմերը»[3][4]։ Կինոթատրոնը փակվել է 1960-ական թվականներին, ավելի ուշ այն դարձել է բինգո-սրահ, որը փակվել է 1983 թվականին և որոշ ժամանակ անց վերաբացվել է, որպեսզի ցուցադրի «կախարդական լապտերի» դիապոզիվները[5]։ Որպես կինոթատրոն շենքն աշխատում է 1990 թվականից ի վեր։
Ժամանակակից ղեկավարում և շահագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավոյն Ուելսում աշխատող ամենահին թատրոնն է[6]։ Այն գտնվում է Բ. Տ. Դեյվիսի ժառանգներ Մաքթագարթ ընտանիքի մասնավոր սեփականության տարածքում, ում երբևէ 19 կմ տարածք է պատկանել Հարավային Ուելսում և Անգլիայի հարավ-արևմուտքում[7]։ Թանգարանը վարձակալության է տրված Monmouth Savoy Trust բարեգործական հիմնադրամին, որի մեջ են մտնում կամավոր-էնտուզիաստներ, ովքեր աշխատում են տեղական հանրության համար։ Նրանք մեծ դեր են խաղացել 2010 թվականի թատրոնը չփակելու որոշում կայացնելու հարցում։ Թատրոնը պետական ֆինանասավորում չունի[8], դրա պահպանումը տարեկան արժենում է 50.000 ֆունտ ստերլինգ։ 2004 թվականին heritage Lottery Fund-ն օժանդակել է ներքին հարդարանքի, այդ թվում` կարմիր թավշե վարագույրների, ջահերի վերականգնման գործում։ Ըստ ընդհանուր կարծիքի` թատրոնը հիանալի ակուստիկա ունի։ Այժմ այնտեղ անց են կացվում պարբերական գիշերային կինոդիտումներ, համերգներ, բեմադրվում են դրամաներ և կատակերգություններ, ինչպես նաև` կազմակերպվում են հանրային նախաձեռնություններ և մրցույթներ։ 2012 թվականի հունվարին թատրոնը դրամաշնորհ է ստացել NatWestBank բանկից` երեխաների համար կինոակումբ հիմնելու համար, որտեղ նրանք կայցելեն դասերից հետո, ինչպես նաև` դրամաշնորհ երիտասարդների հետ դրամայի թեմայով սեմինարներ անցկացնելու համար։
Նախասրահի մուտք
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արտաքին տեքսը գիշերով
-
Մուտքի նշան
-
Դռան բռնակներ
-
Վանդակաճաղ դրամարկղի մոտ
-
Օպերատորի սենյակը
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան կենտրոնական պատշգամբից
-
Տեսարան պատշգամբից
-
Պատշգամբներ
-
Տեսարան պատշգամբի դռների մոտից
-
Ջահեր
-
Սկզբնական պաստառների մնացորդները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CastingCall: Savoy Theatre(չաշխատող հղում)
- ↑ Keith Kissack, Monmouth and its Buildings, Logaston Press, 2003, p 142-144
- ↑ Keith Kissack, Monmouth and its Buildings, Logaston Press, 2003
- ↑ Monmouth Civic Society, Monmouth Heritage Blue Plaque Trail, n.d., p.20
- ↑ The Monmouth Savoy Trust: History
- ↑ Monmouthshire Free Press, Monmouth theatre gets £6k boost, 10 January 2012
- ↑ The Monmouth Savoy Trust
- ↑ «NatWest Community Force Project: The Monmouth Savoy Trust». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավոյ թատրոն (Մոնմուտ)» հոդվածին։ |