Jump to content

Վամպիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վամպիր (այլ կիրառումներ)
Կադր «Պլան 5 բաց տիեզերքից» ֆիլմից

Վամպիր (նաև՝ արնախում, հոգեգեշ, արնալեզ), եվրոպական մի շարք ժողովուրդների հավատալիքներում, գրականության և արվեստի մեջ արնախում և մղձավանջ հարուցող էակ։ «Վամպիր» բառը ծագում է սերբերենից և նշանակում է չղջիկ։

Մարդկանց արյուն խմող հրեշների մասին պատկերացումները գալիս են դեռ հնուց։ Դրանց մեծ մասի համաձայն վամպիրը մահացած հերետիկոսի հոգին է, որը հանգիստ չի գտնում և գիշերները գերեզմանից դուրս է գալիս մարդկանց արյուն խմելու համար։

Ժողովրդական հավատալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարը Եվրոպայում վամպիրը ասոցացվում էր սարսափելի հրեշի հետ, որը երեկոները դուրս էր գալիս գերեզմանից։ Սովորաբար վամպիրներ են համարվում ինքնասպանները կամ հանցագործները, իսկ որոշ դեպքերում նաև մեղքեր գործող մարդիկ։ Երբեմն վամպիր կարող են դառնալ բռնության արդյունքում մահացածները։ Ռումինացիների մեծ մասը հավատում է վամպիրների գոյությանը, եվրոպական պատմությունները վկայում են, որ վամպիրներն ունեն սլավոնական ծագում։

Վամպիրների իդենտիֆիկացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ծեսեր են կատարվել վամպիրներին իդենտիֆիկացնելու համար։ Վամպիրի գերեզմանը փնտրելու մեթոդներից մեկը կույս տղային գերեզմանոցով կամ եկեղեցու տարածքով առաջնորդնելն էր որձ ձիու վրա[1]։ Հիմնականում սև ձի էին թամբում, թեև Ալբանիայում ձին սպիտակ էր լինում[2]։ Գերեզմանների վրա առաջացած փոսերը համարում էին վամպիրիզմի նշաններ[3]։

Այն դիակները, որ վամպիրներ էին համարվում, հիմնականում նկարագրվում էին սպասվածից ավելի առողջ արտաքինով, գիրուկ և քայքայման քիչ կամ ոչ մի նշանով[4]։ Որոշ դեպքերում, երբ կասկածելի գերեզմանները բացվում էին, ըստ գյուղացիների նկարագրության՝ դիակների դեմքի վրա զոհերի թարմ արյունը դեռ առկա էր[5]։ Խոշորեղջերավորների, ոչխարների, բարեկամների կամ հարևանների մահը ակտիվ վամպիրի գոյության նշան էր։ Ըստ ֆոլկլորի՝ վամպիրները իրենց ներկայությունը զգացնել էին տալիս՝ ցուցաբերելով պոլեստիրիստանման ակտիվություն՝ տանիքներին քարերի նետումը կամ տնային իրերի տեղաշարժումը[6] կամ մարդկանց՝ քնի մեջ ճնշելը[7]։

Վամպիրների բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է ընդհանուր բնութագիր տալ վամպիրներին, քանի որ տարբեր են մշակութային հավատալիքները։

  • Վամպիրները կենդանություն ունեցող դիակներ են, որոնք ապրում են հասարակ մահկանացուների արյունով։
  • Ըստ եվրոպական ժողովուրդների հավատալիքների՝ վամպիրները կարող են ապրել հավերժ։ Վամպիրը մի գերբնական արարած է, ով ունի ֆիզիկական ուժ, որը շատ անգամ ավելի մեծ է, քան սովորական մարդու ուժը։
  • Վամպիրները կարող են դուրս գալ միայն գիշերները։
  • Վամպիրները ունեն առողջ տեսք։
  • Վամպիրին սպանելու ամենատարածված ձևերն են գլխատելը, մարմինը այրել կամ սիրտը փայտից պատրաստված նետ մեջ խրելը։
  • Վամպիրները խորշում են սխտորից (կասկածներ կան), արևի լույսից։ Ըստ ավանդույթի՝ վամպիրները չեն կարող մտնել եկեղեցի կամ այլ սուրբ վայր (կասկածներ կան)։
  • Վամպիրները ունեն մեծ ժանիքատամներ։
  • Վամպիրները խուսափում և վախենում են խաչերից ու նմանատիպ այլ կրոնական խորհրդանիշերից (կասկածներ կան)։
  • Վամպիրները չունեն հայելապատկեր, ոչ էլ կարող են երևալ լուսանկարի մեջ (կասկածներ կան)։
  • Վամպիրները չունեն ստվեր (կասկածներ կան)։
  • Վամպրիները չեն կարող մտնել որևէ տուն առանց տանտիրոջ հրավերի։
  • Նրանք ամենաշատը լինում են կենդանաշատ անտառներում։

Ինչպես պաշտպանվել վամպիրներից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոտրոպիքները (apotropaics) իրեր են, որոնք վանում են մահացած և վերադարձած մարդկանց։ Սրանք շատ տարածված են վամպիրային ֆոլքլորում։ Սխտորը ամենատարածված օրինակն է[8]։ Ասվում է, որ նաև վայրի վարդերի փունջը և ալոճենին վնասում են վամպիրներին, իսկ Եվրոպայում կարծում էին, որ տների տանիքների վրա մանանեխի շաղ տված սերմերը վամպիրներին հետ կվանեն[9]։ Այլ պաշտպանիչ միջոցներ են սուրբ իրերը, օրինակ խաչելությունը, վարդարանը կամ սուրբ ջուրը։ Նաև ասում են, որ վամպիրները չեն կարող քայլել օրհնված հողի վրա, ինչպես օրինակ եկեղեցիների կամ տաճարների տարածքում։

Ֆիլիպ Բյորն-Ջոնս «Վամպիրը»

Վամպիրներ այլ երկրների մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական հայտնի վամպիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական միֆալոգիայում ամենահայտնի վամպիրը՝ Դախանավարը, որը յուրահատուկ էր՝ ուներ գերբնական ուժեր, բայց նաև բարություն։ Նա կարելի է ասել ինչ-որ չափով հայրենաասեր վամպիր էր, քանի որ չէր սպանում իր հետ միևնույն տարածքում՝ Ուլտիշ-Ալտո Տեմում ապրող մարդկանց։

Աֆրիկայի վամպիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկայի տարբեր շրջանների առասպելներ նկարագրում են վամպիրային ունակություններով արարածների։ Արևմտյան Աֆրիկայի Աշանտի բնակատեղիում ապրող մարդիկ պատմում են երկաթե ատամներով ծառաբնակ ասանբոսամի մասին[10], իսկ Էվերը՝ ադզեի, որոնք կարող են լուսատտիկի ձև ստանալ և երեխաներ որսալ[11]։ Արևելյան Քեյփ շրջանում ապրում է իմպունդուլու արարածը, ով կարող է մեծ թռչունի տեսք ստանալ և ամպրոպ կամ կայծակ առաջացնել։ Մադագասկարի բեթսիլեոացիները պատմում են ռամանգայի մասին։ Այս վամպիրը խմում է արյուն և սնվում է ազնվականների կտրած եղունգներով[12]։

Հնդկաստանում նույնիսկ գոյություն ունի հատուկ գրականություն նվիրված վամպիրներին՝ «Քսանհինգ պատմություն Վետալների մասին»։ Այն պատմում է Վիկրամադիտյա արքայի մասին, ով բազմիցս փորձել է բռնել անորսալի վետալին։ Վետալների մասին պատմությունները նաև հավաքվել են Վետալ Պաչիսի ժողովածուում։ (Baital Pachisi)։ Վիտալ ասելով հնդիկները հասկանում են արարածներ, որոնք ապրում են գետնի տակ, կախվում են ոտքերով առատաղից, գրգռվում են արյուն տեսնելիս, վախեցնում են մարդկանց, լավ հարաբերությունների մեջ են ընդհատակյա աշխարհի մարդկանց հետ և դուրս են գալիս գիշերներով։

Չինաստանի Կաղող դիակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղող դիակներ - Սա վամպիր հասկացողություն է ըստ չինական ավանդույթի։ Սակայն այս դեպքում նա սնվում է ոչ թե արյունով, այլ մարդու կյանքի էսոնցիայով (Ցի)։

Հռոմում վամպիրներին դիմում էին տարբեր անվանումներով՝ լեմուրներ, լամիյաներ, էմպուզիաներ։ Սթրիքսը (strix) գիշերային թռչուն էր, որը սնվում էր մարդկային մարմնով և արյունով, շատ է հիշատակվում Հռոմեական պատմություններում։ Ռումինական «ստրիգա» բառը, որը նշանակում է վամպիր, առաջացել է հենց այդ բառից։

Վամպիրը որպես հասկացողություն առաջացել է Արևելյան Եվրոպայում սլավոնական ֆոլկլորից, որտեղ վամպիրները էակներ էին, որոնք սպանում էին մարդկանց արյունը խմելու կամ էլ խեղդման միջոցով։ Վամպիրը կարող էր ոչնչացվել միայն այն ժամանակ, եթե կտրեին նրա գլուխը, հանեին սիրտը և այրեին դիակը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Reader's Digest Association (1988). "Vampires Galore!". The Reader's Digest Book of strange stories, amazing facts: stories that are bizarre, unusual, odd, astonishing, incredible ... but true. London: Reader's Digest. pp. 432–433. ISBN 978-0-949819-89-5.
  2. Barber, pp. 68–69.
  3. Barber, p. 125.
  4. Barber, p. 109.
  5. Barber, pp. 114–15.
  6. Barber, p. 96.
  7. Bunson, Vampire Encyclopedia, pp. 168–69.
  8. Barber, p. 63.
  9. Mappin, Jenni (2003). Didjaknow: Truly Amazing & Crazy Facts About ... Everything. Australia: Pancake. p. 50. ISBN 978-0-330-40171-5.
  10. Bunson, Vampire Encyclopedia, p. 11.
  11. Bunson, Vampire Encyclopedia, p. 2.
  12. Bunson, Vampire Encyclopedia, p. 219.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy