Jump to content

Վարազդատ Լալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազդատ Լալայան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝{{{2}}} Հայաստան
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 1, 1999(1999-05-01)[1] (25 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայաստան[2]

Վարազդատ Լալայան (մայիսի 1, 1999(1999-05-01)[1], Գյումրի, Հայաստան[2]), հայ ծանրամարտիկ, Հայաստանի սպորտի վարպետ։ 2021 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր[3][4][5][6], Եվրոպայի 2023 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն։ 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

2018 թվականին 105 կգ-ից բարձր քաշային կարգում երիտասարդների ծանրամարտի (Տաշքենդ) աշխարհի և Եվրոպայի (Լեհաստան) առաջնություններում նվաճել է արծաթե մեդալներ։

Մեկ տարի անց պատանիների աշխարհի (Սուվե, Ֆիջի) և Եվրոպայի (Բուխարեստ) առաջնությունների ժամանակ նվաճել է ոսկե մեդալներ[7]։

2021 թվականին Ֆինլանդիայում կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ նվաճել է ոսկե մեդալ[8]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ 109 կգ-ից բարձր քաշային կարգում երկամարտի 445 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 205 կգ, Հրում վարժության ժամանակ՝ 240 կգ։

2021 թվականի Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ Երկամարտի արդյունքը եղել է 457 կգ։ Երկու վարժություններում նվաճել է փոքր արծաթե մեդալներ[9]։

2024 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանը առաջին անգամ հռչակվել է աշխարհամասի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 205 կգ, հրումում՝ 250 կգ, և երկամարտի 455 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Նա առաջինն է եղել նաև առանձին վարժություններում[10]։

Հաջողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Աշխարհի առաջնություն
2021 թվական Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան +109 կգ 202 207 211 2nd 240 242 246 2nd 457 2nd
Եվրոպայի առաջնություն
2021 թվական Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան +109 կգ 200 205 209 3rd 240 250 250 3rd 445 3rd

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210724071038/https://iwf.sport/weightlifting_/athletes-bios/?athlete&id=13584
  2. 2,0 2,1 2,2 NBC Olympics athlete database
  3. Oliver, Brian (2021 թ․ դեկտեմբերի 17). «Stunning sweep of weightlifting world records for Lasha - and another medal for Britain». Inside the Games. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «2021 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. «Results Book» (PDF). 2021 European Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  6. Oliver, Brian (2021 թ․ ապրիլի 11). «World records for Lasha and another British gold in European Weightlifting Championships». Inside the Games. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Davoudi edged out by Lalayan at IWF Junior World Championships». www.insidethegames.biz. 1559989680. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «2021 European Junior & U23 Weightlifting Championships Results Book» (PDF). European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  9. Ծանրորդ Վարազդատ Լալայանը ԱԱ-ի փոխչեմպիոն է, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
  10. «Ծանրորդ Վարազդատ Լալայանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy