Jump to content

Վիլլա Բալբիանելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլլա Բալբիանելո
Երկիր` Իտալիա[1]
Քարտեզ
Քարտեզ

Վիլլա Բալբիանելո (իտալ.՝ Villa del Balbianello), վիլլա Իտալիայի Կոմո գավառի Լենո կոմունայում։ Վիլլայից տեսարան է բացվում դեպի Կոմո լիճ։ Տեղակայված է Կոմո լճի արևմտյան ափի հարավարևմտյան հատվածում՝ անտառապատ թերակղզու գագաթին, ոչ հեռու Կոմաչինա թերակղզուց և հայտնի է իր մշակված տեռասային այգիներով։

Վիլլան կառուցվել է 1787 թվականին կարդինալ Անգելո Մարիա Դուրինիի համար կառուցված Ֆրանցիսկական մենաստանի տեղում։ Երկու աշտարակները մենաստանի եկեղեցու զանգակատուն են։ 1796 թվականին կարդինալի մահից հետո վիլլան անցել է նրա զարմիկին՝ Լուիջի Պոռո Լամբերտենգիին։ Վիլլայում Լամբերտենգին հյուրընկալել է գրող, դրամատուրգ և պատրիոտ Սիլվիո Պելիկոյին, ով դասավանդել է Լամբերտենգիի որդիներին։ Երբ Լամբերտենգիին ստիպեցին հեռանալ Իտալիայից, նա վաճառեց վիլլան ընկերոջը՝ Ջուզեպպե Վիսկոնտի դի Մոդրոնեին, ով Լուկինո Վիսկոնտիի քավորն էր[2]։ Վիսկոնտին բարելավել է այգիներն ու լոջիան։

20-րդ դարի սկզբում կառույցն անուշադրության է մատնվել և այն գնել է ամերիկացի գործարար Բաթլեր Ամեսը և վերանորոգել վիլլան ու այգին։ 1974 թվականին Ամեսի ժառանգները վիլլան վաճառել են հետախույզ Գուիդո Մոնցինոյին (Էվերեստը մագլցած առաջին արշավախմբի առաջնորդն է), ով վիլլան հարստացրել է իր արշավաքների ընթացքում ձեռքբերած հավաքածուներով։ 1988 թվականին Մոնցինոյի մահից հետո վիլլան անցել է պետական խնամակալության ներքո (Fondo per l'Ambiente Italiano, the National Trust of Italy) և կազմում է Grandi Giardini Italiani-ի մաս։

Վիլլան ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլայում են նկարահանվել մի շարք լիամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Մեկ ամիս լճի մոտ» (1995), «Նրա ժառանգությունը», Կազինո Ռոյալ (2006), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը» (2002)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլա Բալբիանելո» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy