Jump to content

Վումերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վումերա
Տեսակmilitary training area?, Տիեզերակայան և military exclusion zone?
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունՀարավային Ավստրալիա
Վումերա (Ավստրալիա)##
Վումերա (Ավստրալիա)
Վումերա, Ավստրալիա
 Woomera, South Australia Վիքիպահեստում

Վումերա (անգլ.՝ Woomera) ավստրալական փորձարկման համալիր է և տիեզերակայան, որը գտնվում է Հարավային Ավստրալիայի կենտրոնում՝ Վումերա քաղաքի մոտ։ Տիեզերակայանը Ավստրալիայի ռազմաօդային ուժերի և Ավստրալիայի պաշտպանության ուժերի մասնաճյուղն է։ Համալիրի տարածքը կազմում է 122,188 կմ², մոտավորապես Հյուսիսային Կորեայի կամ Փենսիլվանիայի չափերի։ Այս տարածքի վերևում գտնվող օդային տարածքը սահմանափակ է թռիչքների համար և անվտանգության նպատակներով վերահսկվում է Ավստրալիայի ռազմաօդային ուժերի կողմից։ Վումերա տիեզերակայանը Ավստրալիայի ռազմաօդային ուժերի և պաշտպանության ուժերի փորձարկման և գնահատման նեղ մասնագիտացված տարածք է, որն օգտագործվում է Ավստրալիայի ռազմաօդային ուժերի կողմից ռազմական տեխնիկայի փորձարկման համար[1]։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմից հետո բրիտանական կառավարությունն ընդունել է կարճ և մեծ հեռահարության հրթիռների մշակման և փորձարկման անհրաժեշտությունը։ Կանադայում փորձադաշռ կառուցելու տարբերակը քննարկելուց հետո որոշվել է, որ Ավստրալիան լավագույնս կհամապատասխանի հրթիռների հեռահարության փորձարկման պահանջներին։

Փորձարկման վայրի, այնուհետև տիեզերակայանի շինարարությունը սկսվել է 1947 թվականի ապրիլի 1-ին[2], ինչին մասնակցել են բրիտանական և ավստրալական ձեռնարկություններ։ Տիեզերակայանը սպասարկելու համար հիմնադրվել է Վումերա քաղաքը (բնիկներինիզակ նետող անունից)։

Տիեզերակայանը հայտնի էր որպես «Անգլո-ավստրալիական հեռահար զենքի համալիր», իսկ ավելի ուշ՝ «Վումերա հրթիռների փորձակայան»[2], իսկ 2013 թվականին հաստատությունը վերակազմավորվել է և վերանվանվել է «Ավստրալիայի ռազմաօդային ուժերի Վումերա փորձարական համալիր»[3][4]։ Տիեզերակայանի համալիրը, ներառած արգելված և Նուրունգար փորձարարական տարածքները՝ 122,188 կմ² տարածքով համարվում է արևմտյան աշխարհի ցամաքային տարածքով ամենամեծ փորձադաշտը[5];

Համալիրը ներառում է նաև Ավստրալիայի ռազմաօդային ուժերի Վումերա ռազմական բազան և երկու թռիչքուղիներով Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Վումերա գյուղի բնակավայրից 5,6 կմ հեռավորության վրա[6]։ Օդանավակայանն գործում է 1947 թվականի հունիսի 19-ից։

1960 թվականինՎումերա քաղաքն ունեցել է 6000 բնակչություն։ Տիեզերակայանի աշխատանքների դադարեցումից հետո քաղաքի բնակչությունը սկսել է նվազել և 1990-ականների վերջին այն 1000 մարդուց պակաս էր։ Քաղաքի բնակիչների մեկ երրորդը ամերիկացի մասնագետներ էին, որոնք ներգրավված էին ռազմական արբանյակների ենթակառուցվածքի պահպանման գործում։

1999 թվականի սեպտեմբերի 14-ին Ավստրալիան հայտարարել է, որ մտադիր է արբանյակներ արձակել Վումերա տիեզերակայնից՝ օգտագործելով արդիականացված ռուսական РТ-2ПМ հրթիռները։ Սակայն 2000 թվականին ծրագիրը վերջնականապես փակվել է։

2020 թվականին Վումերայ տիեզերակայանում վայրէջք է կատարել (162173) Ռյուգու աստերոիդի հողով պարկուճը, որը երկիր էր հասցրել ճապոնական «Հայաբուսա-2 տիեզերանավը[7][8][9]։

Վումերա տիեզեկայանից առաջին արձակումը տեղի է ունեցել 1964 թվականի հունիսի 5-ին՝ գործարկվել է Եվրոպա-1 կրող հրթիռի բալիստիկ հետագծով։ Տիեզերակայանից արբանյակի առաջին հաջող արձակումը իրականացվել է 1967 թվականի նոյեմբերի 29-ին՝ ամերիկյան Redstone կրող հրթիռի միջոցով առաջին ավստրալական WRESAT արբանյակը արձակվել է Երկրի ցածր ուղեծիր։ Արբանյակի երկրորդ հաջող արձակումը և այս պահին վերջինն իրականացվել է 1971 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ բրիտանական Պրոսպերո արբանյակը արձակվել է Երկրի ցածր ուղեծիր՝ օգտագործելով բրիտանական Black Arrow կրող հրթիռը:Հետագայում տիեզերակայանն չի շահագործվել իր նպատակով։ 1976 թվականի հուլիսին տիեզերակայանը փակվել է սարքավորումները կոնսերվացման են ենթարկվել։ Ընդհանուր առմամբ տիեզերակայանից իրականացվել է 24 արձակում՝ օգտագործելով երեք տեսակի կրող հրթիռներ՝ Եվրոպա-1 (10 արձակում), Redstone (10 արձակում) և Black Arrow (4 արձակում)։ 24 արձակումներից միայն երկուսի դեպքում է օգտակար բեռը դուրս բերվել Երկրի ցածր ուղեծիր, մնացած արձակումներն ավարտվել են դժբախտ պատահարով կամ իրականացվել են բալիստիկ հետագծով[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Defence Regulation 2016
  2. 2,0 2,1 Morton, Peter (1989). Fire across the Desert: Woomera and the Anglo-Australian Joint Project 1946–1980 (Digitised, 2017). Canberra, ACT: AGPS Press. ISBN 0-644-06068-9. OCLC 29261144.
  3. Dennis, Peter; Grey, Jeffrey; Morris, Ewan; Prior, Robin (2008). The Oxford Companion to Australian Military History (2nd ed.). South Melbourne, VIC: Oxford University Press. էջ 330. ISBN 978-0-19-551784-2. OCLC 271822831.
  4. DeBelle, Penelope (2009 թ․ հուլիսի 25). «Blast from the past». The Advertiser. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  5. «About the Woomera Prohibited Area». Woomera Prohibited Area Coordination Office (WPACO). Department of Defence, Australian Government. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
  6. Beadell, Len (1975). Still in the Bush. Adelaide: Rigby Limited. էջ 101. ISBN 0-7270-0020-9.
  7. «Капсула с грунтом с астероида Рюгу успешно достигла Земли». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  8. Amos, Jonathan (2010 թ․ հունիսի 13). «Japanese Hayabusa asteroid mission comes home». BBC News. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  9. Asteroid space capsule completes 5-billion-kilometre mission, touching down in a blaze of light in outback South Australia ABC News, 6 December 2020. Retrieved 6 December 2020.
  10. Dennis, Peter; Grey, Jeffrey; Morris, Ewan; Prior, Robin (2008). The Oxford Companion to Australian Military History (2nd ed.). South Melbourne, VIC: Oxford University Press. p. 330. ISBN 978-0-19-551784-2. OCLC 271822831.
  11. «Все космодромы мира». www.kommersant.ru (ռուսերեն). 2011 թ․ ապրիլի 25. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին. (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վումերա» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy