Jump to content

Քծնանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզոպոսի «Աղվեսը և ագռավը» առակից հատված (Լեոն Ռուսսոյի նկարազարդմամբ)

Քծնանք, ինչ-որ մեկի բարեհաճությանն արժանանալու նպատակով՝ հաճոյակամ, հաճախ նաև կեղծավոր գովաբանում, ստորաքարշություն։

Գրականությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ քծնանքը հանդես է եկել որպես միապետների հետ շփման հիմնական ձև։ Վերածննդի դարաշրջանում եղել է գրողների սովորական գործողություններից, որոնք դա անում էին իշխող միապետներին շողոքորթելու համար։ Օրինակ՝ Էդմունդ Սփենսերը գովաբանել է Եղիսաբեթ I-ին՝ «Փերիների թագուհին» պոեմում, Ուիլյամ Շեքսպիրը քծնել է Հակոբ Ա-ին՝ «Մակբեթում», կամ օրինակ Նիկոլո Մաքիավելիին գովաբանել է Լորենցո Մեդիչիին՝ «Տիրակալը» տրակտատում։

Հիմնականում քծնելը համարվում է բացասական գործողություն։ Օրինակ «Աստվածաշունչ» գրքում քննադատվում են քծնողները, իսկ Հիսուսը՝ առանց քծնանքի խոսելու դառնում է օրինակ։

Օձը քծնեց ինձ և Ես կերա
Յուրաքանչյուրն էլ գայթակղվում է, շեղվելով և գայթակղվելով սեփական տռփանքով։ Հղիացած տռփանքն էլ ծնում է մեղք

Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության մեջ՝ քծնողներին դասում է Դժոխքի 8-րդ շրջանի 2-րդ խանդակում, որտեղ նրանք կպչում են արգասիքներից։ Դա բացատրվում է նրանով, որ նրանց կյանքի օրոք կատարած քծնանքը նման է կղանքի։

Դասական գրականությունում քծնանքը հանդիսանում է կերպարների բնավորության հիմնական գծերից։ Այդպիսի օրինակներից են Գրիմ Գնիլոուսթը՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վիպաշարից, Հոներիլիան և Ռեգանան՝ «Լիր արքայից», կամ Յագոն՝ Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» ստեղծագործությունից։

Փիլիսոփայությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները և փիլիսոփաները ուշադրություն են դարձրել քծնանքին որպես էթիկայի և քաղաքականության ոլորտի խնդիր։ Հին Հունաստանի փիլիսոփա Պլուտարքոսը գրել է էսսե «ինչպես տարբերել քծնողին՝ ընկերոջից»։ «Գովք հիմարությանը» ստեղծագործությունում՝ Էրազմ Ռոտերդամցին դրական է արձագանքել քծնանքին, իր կարծիքով այն. «քաջալերում է ոգով կոտրվածներին, ուրախացնում է տխուրներին, բարձրացնում է տկարներին, արթնացնում է թմրածներին, բուժում է հիվանդներին, մեղմացնում է չարերին, մտերմացնում է սիրահարներին՝ մտերմացնում է, իսկ մտերմացնելուց հետո՝ միավորում է։ Դրդում է պատանիներին ուսման, ուրախացնում է ծերունիներին, գովերքի տեսքով և առանց վիրավորանքի խրախուսում է միապետերին։ Հիմնականում, դրա շնորհիվ յուրաքանչյուրը դառնում է ինքն իրեն ավելի հաճելի և անուշ, դրանում էլ հենց կայանում է ամենամեծ երջանկությունը»[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Эразм Роттердамский Похвала глупости = Moriae Encomium, sive Stultitiae Laus. — М: Государственное издательство художественной литературы, 1960.
Ընթերցե՛ք «քծնանք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քծնանք» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy