Jump to content

Օդրի Ֆլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդրի Ֆլեք
անգլ.՝ Audrey Flack
Ծնվել էմայիսի 30, 1931(1931-05-30)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 28, 2024(2024-06-28)[5] (93 տարեկան)
Մահվան վայրՍաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց, New York University Institute of Fine Arts? և Քուփեր Յունիոն (1951)[6]
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, վիմագրող և serigrapher
Կայքaudreyflack.com
 Audrey Flack Վիքիպահեստում

Օդրի Ֆլեք (անգլ.՝ Audrey Flack, մայիսի 30, 1931(1931-05-30)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 28, 2024(2024-06-28)[5], Սաութհեմփթոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկայի նկարչուհի, քանդակագործ և լուսանկարիչ, ֆոտոռեալիզմ ժանրի պիոներ։

Աշխատանքները ցուցադրվել են աշխարհի խոշոր թանգարաններից մի քանիսում։ Նրա ֆոտոռեալիստական նկարները դարձել են այս ժանրի առաջին նկարները, որոնք ձեռք են բերվել ժամանակակից արվեստի թանգարանի կողմից՝ մշտական հավաքածուի համար։

Ֆլեքի ստեղծած քանդակը Նյու Յորքում

Ֆլեքն ավարտել է Նյու Յորքի երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոցը։ Ուսումնասիրել է դիտարվեստ։

1948-1953 թվականներին Ֆլեքի ուսուցիչներից է եղել Ջոզեֆ Ալբերսը։ Օդրին ունի մի քանի գիտական աստիճան, այդ թվում՝ Cooper Union-ի սովորական և պատվավոր դոկտորական աստիճաններ և Յեյլի համալսարանի գեղարվեստի բակալավրի աստիճան։ Նյու Յորքի համալսարանում Ֆլեքն ուսումնասիրել է արվեստի պատմություն։

1982 թվականին Cooper Union համալսարանը նրան պարգևատրել է մեդալով։ Ստացել է նաև տարբեր համալսարանների պատվավոր դոկտորական աստիճաններ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլեքի վաղ աշխատանքները (1950-ական թվականներ) կատարվել են աբստրակտ էքսպրեսիոնիզմի, ինչպես նաև հեգնական կիտչի ոճով։ Սակայն 1960-ական թվականներին Ֆլեքն աստիճանաբար անցել է նոր ռեալիզմի, իսկ հետո՝ ֆոտոռեալիզմի։ Ֆոտոռեալիզմին նրա անդրադարձը մասամբ պայմանավորված էր հանդիսատեսի հետ ավելի սերտ փոխգործակցության հասնելու ցանկությամբ։

Ֆլեքի ստորագրությունը բրոնզի վրա

1966 թվականին Ֆլեքը դարձել է առաջին ֆոտոլրագրող նկարչուհին, ում կտավները ներառվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուի մեջ։ 1976-1978 թվականներին նա ստեղծել է Vanitas անվանումով նկարների շարք, այդ թվում՝ իր հայտնի «Մերիլին» աշխատանքը։

Հայտնի քննադատ Ռոբերտ Մորգանը Ֆլեքի աշխատանքների մասին գրել է. «Նա վերցրել է ներողամտության, գեղեցկության և էքսցեսի նշանները և դրանք վերածել ցանկության, ապարդյունության և ազատման խորհրդանիշի»։

80-ական թվականների սկզբին Ֆլեքն սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Նա այդ փոփոխությունը նկարագրում է «ինչ-որ պատկառելի, իրական, շոշափելի բանի» ձգտմամբ։ Ինչ-որ բան, որ կարելի է պահել, և ինչից կարելի է կառչել։ Ի տարբերություն նկարների, որոնք ներառում են ամենօրյա և պատմական տարրեր, քանդակներում նա ավելի հաճախ անդրադառնում է առասպելների և կրոնական թեմաների։

1989 թվականին Օդրին գրել Է «Art & Soul: Notes on Creating» գիրքը, որում հայտնել է իր մտքերն այն մասին, թե ինչ է նշանակում լինել նկարիչ։ Ֆլեքի աշխատանքները ցուցադրվել են մի քանի առաջատար թանգարաններում, այդ թվում՝ Ավստրալիայի ազգային պատկերասրահում, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում, Սողոմոն Գուգենհայմի թանգարանում և Մետրոպոլիտեն թանգարանում։

Ֆլեքն առավել հայտնի է իր ֆոտոռեալիզմ ոճի նկարներով։ Նա առաջիններից մեկն էր, որն սկսեց լուսանկարն օգտագործել որպես պատկերի հիմք։ Այս ժանրը, որն իր մեջ ներառում է փոփ արտի տարրեր, հիմնված է իրական և սովորական պատկերի վրա՝ գովազդից մինչև ավտոմեքենա և կոսմետիկա։ Օդրի Ֆլեքը պատկերում է ամենօրյա կենցաղային իրեր, ինչպիսիք են շրթներկը, օծանելիքի շշերը, մրգերը և այլն։ Այս առարկաները խախտում են կամ լրացնում նկարի տարածքը, որը հաճախ նատյուրմորտ է լինում։ Հաճախ նրա նկարների օբյեկտը կանայք են, իսկ երբեմն Ֆլեքը դիմում է իրական պատմական իրադարձություններին, օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին և Քենեդիու սպանությանը։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2017 "Audrey Flack: Master Drawings from Crivelli, " Hollis Taggart Galleries.
  • 2015—2016 "Heroines: Audrey Flack’s Transcendent Drawings and Prints, " Williams Center Galleries, Lafayette College; The Hyde Collection Art Museum & Historic House, Glens Falls; The Butler Institute of American Art, Youngstown,.
  • 2015 "Audrey Flack: The Abstract Expressionist Years, " Hollis Taggart Galleries.
  • 2012 «Audrey Flack: Sculpture, 1989—2012,» Garth Greenan Gallery.
  • 2010 "Audrey Flack Paints a Picture, " Gary Snyder Gallery.
  • 2007 "Daphne Speaks: An Exhibition of Sculpture and Master Workshop Prints, " University of North Dakota.
  • 2007 "Audrey Flack: Abstract Expressionist, " Rider University Art Gallery.
  • 2007 "Plasters and Disasters — Audrey Flack’s Recent Sculpture, " Kingsborough Community College.
  • 2002 «Drawings, Watercolors and Sculptures — Responses to 9/11,» Vered Gallery.
  • 2001 "Plein Air Watercolors and Drawings, " Bernaducci-Meisel Gallery.
  • 1999 "Icons of the 20th Century, " Savannah College of Art and Design.
  • 1998 "Audrey Flack — New Work, " Louis K. Meisel Gallery.
  • 1996 "Daphne Speaks, " Guild Hall Museum.
  • 1996 "Amor Vincit Omnia, " Art Museum of Western Virginia.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Ֆլեք» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy