Jump to content

Ֆինգերսթայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրական կիթառ ֆինգերսթայլի համար

Ֆինգերսթայլ (անգլ.՝ fingerstyle), մատների ոճ՝ կիթառ նվագելու տեխնիկա, առավել հաճախ նախատեսված է ակուստիկ կիթառի համար, երբ մեկ կիթառահարը միաժամանակ ղեկավարում է սոլո, ռիթմ և բաս մասերը։ Այս տեխնիկան կատարողին թույլ է տալիս ստեղծել միաժամանակ մի քանի գործիքի հնչելու տպավորություն։ Բացի այդ, ֆինգերսթայլը թույլ է տալիս կիթառն օգտագործել անսովոր ձևերով, օրինակ՝ որպես հարվածային գործիք[1][2]։

Ֆինգերսթայլ ոճը հայտնվել է 20-րդ դարի կեսերին, սակայն առանձնահատուկ համբավ է ձեռք բերել 21-րդ դարի սկզբին։ Այս միտումն ի հայտ է եկել 1950-ականներին ԱՄՆ-ում՝ ներառելով միանգամից մի քանի ժանրի առանձնահատկություններ, այդ թվում՝ քանթրի երաժշտություն, ռեգթայմ և բլյուզ։ Այս ոճը հանրահռչակած երաժիշտների թվին ավելի հաճախ վերագրվում է քանթրի կատարող Չեթ Աթքինսը։ Հետագայում ոճն ավելի լայն տարածում է գտել Աթքինսի աշակերտի՝ ավստրալիացի կիթառահար Թոմի Էմանուէլի շնորհիվ, որը երկու անգամ առաջադրվել է «Գրեմմիի»[3]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինգերսթայլը ամենադժվար տեխնիկաներից մեկն է, քանի որ ներառում է մշակումներ, որոնք միավորում են ավանդական գործիքների միանգամից մի քանի մաս՝ բաս, ակորդի նվագակցում, սոլո մաս և երբեմն նույնիսկ հարվածային գործիքներ։ Դրա առանձնահատկություններից է ռիթմի մշտական պահպանումը, հաճախ հանդիպում են աֆրիկյան ժողովրդական երաժշտությանը բնորոշ պոլիռիթմիկ օրինաչափություններ։ Երաժշտական ստեղծագործությունների տակտային չափումն առավել հաճախ հաստատուն Է, ընդ որում՝ հաճախ բացակայում է ուժեղ և թույլ մասերի բաժանումը[4]։

Ֆինգերսթայլը բնութագրվում է ձայնի արտաբերման մի քանի մեթոդով։ Դրանցից որոշների համար կատարողը բթամատի վրա դնում է հատուկ կնտնտոց («ճանկ»)։ Մատների ընտրության տեխնիկան օգտագործելիս բթամատը նվագում է ռիթմային մասը, իսկ մնացածը՝ սոլո ավելի բարձր նոտաներով։ «Թրևիս-փիքինգը» նման է նախորդ տեխնիկային, սակայն սոլո մասի փոխարեն ակորդներ են հնչում բարձր նոտաների վրա։ Ֆինգերսթայլի հարվածային տեխնիկան ներառում է կիթառին հպվելը, որը հարստացնում է ձայնի տոնայնությունը և ընդգծում ռիթմը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. В. А. Одоевский, Н. В. Корчагина Исполнительство на акустической гитаре в технике фингерстайл: исторический и методический аспекты(ռուս.) // Музыкальное Искусство И Образование. — 2020. — В. 2. — Т. 8. — ISSN 2309-1428. — doi:10.31862/2309-1428-2020-8-2-124-139
  2. Якименко Н. Фингерстайл: к проблеме дефиниции явления(ռուս.) // Музыка и время : журнал. — Москва: Научтехлитиздат, 2012. — № 2. — С. 52-54. — ISSN 2072-9960.
  3. «Unaccompanied Django - DjangoBooks.com». www.djangobooks.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  4. «Interview with John McLaughlin by Robert Fripp in Musician - ETWiki». www.elephant-talk.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.
  5. «David Knowles | UK Musician, Singer-Songwriter». web.archive.org. 2016 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy