Jump to content

Դևիդ Բենիոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Բենիոֆ
անգլ.՝ David Benioff
Ծնվել էսեպտեմբերի 25, 1970(1970-09-25) (54 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[1]
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Դարտմուտի քոլեջ, Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, վիպասան, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, ուսուցիչ, դերասան, լրագրող, պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, showrunner, կինոսցենարիստ, հեռուստասցենարիստ և կինոռեժիսոր
ԱմուսինԱմանդա Փիթ
Պարգևներ
IMDbID ID 1125275

Դևիդ Բենիոֆ (անգլ.՝ David Benioff, ի ծնե՝ Դեյվիդ Ֆրիդման, անգլ.՝ David Friedman, սեպտեմբերի 25, 1970(1970-09-25), Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր։ HBO հեռուստաալիքի, հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի համահեղինակ և շոուրաններ։

Բենիոֆը ծնվել է Նյու Յորքում՝ եվրոպական ընտանիքում։ Բարբարա Ֆրիդմանի և (ծննդյամբ՝ Բենիոֆ) և Սթիվեն Ֆրիդմանի՝ «Goldman Sachs» ընկերության նախկին տնօրենի երեք երեխաններից ամենափոքրն էր[2]։ Հասուն տարիքում վերցրել է մոր օրիորդական ազգանունը, որպեսզի խուսափի Դեյվիդ Ֆրիդման անունով այլ գրողների հետ շփոթությունից[3]։ Նրա նախնիները Ռումինիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ներգաղթյալ հրեաներ էին[4][5]։

Դարտմուտի քոլեջի շրջանավարտ է։ 22 տարեկանում աշխատել է Սան Ֆրանցիսկոյի ակումբներում, այնուհետև Բրուքլինի Պոլի Պրեփ միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 1999 թվականին Իրվայնի համալսարանում ստացել է գեղարվեստի մագիստրոսի կոչում (անգլ.՝ master of fine arts):

Սցանարիստի կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Բենիոֆն ավարտել է իր առաջին հրատարակված վեպը՝ «25-րդ ժամ»-ը , որը դարձել է Իրվայնի համալսարանի ավարտական աշխատանքը։ Ավելի ուշ նա գրել է սցենար, որով ֆիլմ է նկարահանել Սփայք Լին, և որի գլխավոր դերակատարն էր Էդվարդ Նորթոնը։

Բենիոֆը գրել է դիցաբանական, էպիկական «Տրոյա» (2004) ֆիլմի սևագիր սցենարը, որի համար Warner Bros.-ը վճարել է նրան 2,5 միլիոն դոլար[6]։ Նա գրել է նաև Մարկ Ֆորստերի նկարահանած «Մնա» (2005) հոգեբանական թրիլլերի սցենարը[7]։ Նրա՝ համանուն վեպի հիման վրա գրված «Քամու հետևից վազողը» ֆիլմի սցենարը նշում է Ֆորստերի հետ իր երկրորդ համագործակցությունը։ 2004 թվականին նրան վարձել են որպես սցենարիստ՝ «Իքս մարդիկ» սագայի սփին-օֆի համար, որը կոչվում է «Իքս մարդիկ. Սկիզբ, Կուղխ» (2009)․ սցենարի վրա աշխատել է շուրջ երեք տարի։

2006 թվականին Բենիոֆը մտադրվել է էկրանավորել Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքը և Դեն Ուայսի հետ սկսել Է «Գահերի խաղը» հեռուստասերիալի մշակումը[8]։ Փորձնական դրվագի վրա աշխատանքը սկսվել Է 2007 թվականին HBO հեռուստաալիքով, երեք տարի անց սերիալը ստացել է «կանաչ լույս»։ Բենիոֆն և Ուայսը ավելի վաղ միասին աշխատել են «Տնօրեն» ֆիլմի սցենարի վրա, որը սակայն չի նկարահանվել։ «Գահերի խաղում» նրանք դարձել են գործադիր պրոդյուսերներ, շոուրաներներ և սցենարիստներ[9]։

2008 թվականին լույս է տեսել Բենիոֆի «Գողերի քաղաքը» («City of Thieves») վեպը, որի իրադարձությունները տեղի են ունենում պաշարված Լենինգրադում։ «Քաղաք» անվանումով ռուսերեն թարգմանությունը 2010 թվականին հրապարակվել է «Ռիպոլ Կլասիկ» հրատարակչության կողմից, ռուսական հրատարակության պրոդյուսերն է դարձել Թիմուր Բեքմամբետովը[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սեպտեմբերի 30-ին Բենիոֆն Նյու Յորքում ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ամանդա Փիթի հետ[11]։ Նրանք ունեն 3 երեխա (բոլորը կրում են Ֆրիդման ազգանունը)՝ դստրեր Ֆրենսիս Փենը (2007)[12], Մոլի Ջունը (2010)[13] և որդին՝ Հենրի Փիթը (2014)[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #12367221X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Debra Kamin, «The Jewish legacy behind ‘Game of Thrones’,» The Times of Israel, May 20, 2014.
  3. "Deaths Benioff, Florence, " New York Times, August 28, 2000.
  4. William Alden, "Former Goldman Chief Walks Among Warriors and Dragons, " DealBook, March 19, 2014.
  5. David Benioff: Его дед Симон и прадед Биним (Бенджамин) Бениов эмигрировали в США из местечка Игнатовка Киевской губернии.
  6. «Novelist and Hollywood Personality David Benioff: He's a Former English Teacher». Chalkboard Champions. 2013 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  7. Mitchell, Elvis (2013 թ․ մայիսի 8). UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH). KCRW. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
  8. «The 2003 Pulitzer Prize Winners (Criticism)». Pulitzer.org. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
  9. ‘Game Of Thrones’ David Benioff & D.B. Weiss Plan ‘Dirty White Boys’ As First Movie | Deadline.
  10. Hibberd, James (2017 թ․ հուլիսի 19). «Game of Thrones showrunners reveal their next epic HBO series». Entertainment Weekly. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  11. «Amanda Peet Weds Screenwriter Beau» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Amanda Peet Has a Girl - Birth, Amanda Peet». People.com. 2007 թ․ փետրվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  13. Jordan, Julie. «Amanda Peet Welcomes a Baby Girl - Babies, Amanda Peet». People.com. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.
  14. «Amanda Peet, 'Game of Thrones' producer David Benioff welcome baby boy». Los Angeles Times. 2014 թ․ դեկտեմբերի 23.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Բենիոֆ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy