Jump to content

Մանհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մանհայմ
գերմ.՝ Mannheim
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԿարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ
Ներքին բաժանումInnenstadt/Jungbusch?, Neckarstadt-West?, Neckarstadt-Ost?, Schwetzingerstadt/Oststadt?, Lindenhof?, Sandhofen?, Schönau?, Waldhof?, Neuostheim/Neuhermsheim?, Seckenheim?, Friedrichsfeld?, Vogelstang?, Wallstadt?, Ֆոյդենհայմ, Նեքարաու, Rheinau? և Käfertal?
Առաջին հիշատակում766
Մակերես144,97 կմ²
ԲԾՄ97 մետր
Բնակչություն316 877 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիԵվրոպա/Բեռլին
Հեռախոսային կոդ0621
Փոստային դասիչ68159, 68161, 68163, 68165, 68167, 68169, 68199, 68219, 68229, 68239, 68259, 68305, 68307 և 68309
Ավտոմոբիլային կոդMA
Պաշտոնական կայքmannheim.de(գերմ.)
Մանհայմ (Գերմանիա)##
Մանհայմ (Գերմանիա)
Մանհայմի դիրքը
Մանհայմը երկնքից

Մանհայմ, քաղաք Գերմանիայի հարավարևմտյան մասում, Բադեն-Վյուրտեմբերգ մարզի երրորդ ամենամեծ քաղաքն է (Շտուտգարտից և Կարլսրուեից հետո)։ Մանհայմը մտնում է Գերմանիայի ամենամեծ 20 քաղաքների մեջ՝ 295,000 (2012 թվականի վիճակագրություն)։ Քաղաքը 2,400,000 բնակչություն ունեցող Հռենոս-Նեքար տարածաշրջանի կենտրոնը և Գերմանիայի ութերորդ ամենամեծ մետրոպոլիտանային տարածաշրջանն է։

Մանհայմը տեղակայված է Հռենոս և Նեքար գետերի ափին՝ Բադեն-Վյուրտեմբերգ մազի հյուսիսարևմտյան հատվածում։ Հռենոսը անջատում է Մանհայմը Լյուդվիգշաֆեն քաղաքից։

Մանհայմի՝ 8-րդ դարից մեզ հասած պալատը, որը նախկինում Կուրպֆալցի ընտրողի տունն էր, այժմ Մանհայմի համալսարանի շենքն է։ Քաղաքը «Daimler», «John Deere», «Caterpillar», «ABB», «IBM», «Roche», «Reckitt Benckiser», «Unilever», «Phoenix Group», «Siemens» և այլ հայտնի ընկերությունների տունն է։

Վաղ միջնադար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաննենհեյմ գյուղը, որի հիմքում կառուցվել է քաղաքը, առաջին անգամ հիշատակվում է Լորշ քաղաքի օրենսգրքում 766 թվականին։ 1607 թվականին Մանհայմը դարձավ քաղաք և դրան հաջորդով տարիներին կառուցվեց քաղաքի պատմական կենտրոնը՝ պալատով և կենտրոնը քառակուսիների և եռանկյունների բաժանող ուղղահայաց փողոցներով։ Այստեղից էլ առաջացել է հրապարակի անունը՝ «Քառակուսիներ»։ 1720 թվականին կուրպֆալյան կուրֆյաստների բնակչությունը Հայդելբերգից տեղափոխվեց Մանհայմ, ինչի արդյունքում քաղաքը ստացավ քաղաքական նշանակություն։ 18-րդ դարում քաղաքում բարոկկո ոճում կառուցվեց Մանհայմյան ամրոցը՝ Եվրոպայի ամենամեծ ամրոցներից մեկը։

Մանհայմի «մականունը» «Quadratestadt» է (քառակուսիների քաղաք)։ Մանհայմի ամրոցից մինչև Նեքքար գետը ընկած հատվածում է գտնվում քաղաքի պատմական կենտրոնը՝ «Քառակուսիները»։ Յուրաքանչյուր քառակուսի կրում է տառից և թվից կազմված անուն (Օրինակ՝ «A1» կամ «M7»)։

Մանհեյմ, 1758 թվական
Մանհայմի պատմական հատակագիծը 1880 թվականին

18-րդ դարի ընթացքում Մանհայմը դասական կոմպոզիտորների ծննդավայրը դարձավ։ Մանհայմն ուներ Եվրոպայի ամենալավ նվագախմբերից մեկը՝ Կառլ Գրուայի գլխավորությամբ։

Մանհայմի ջրային աշտարակը

1819 թվականին Նորվիչ Դաֆֆը արեց հետևյալ հետազոտությունները Մանհայմի վերաբերյալ.

Մանհայմը դքսություն է Բադենում՝ տեղակայված Հռենոս և Նեքքար գետերի միջև։ Այս անվանմամբ արդեն երրորդ քաղաքն է, քանի որ իրենից առաջ եղած «2 Մանհայմները» այրվել են։ Տները մեծ են, իսկ փողոցներն իրար կպած են աջ անկյուններով։ Օդային մաքրության տեսանկյունից Մանհայմն ամենամաքուր քաղաքն է, որ տեսել եմ Գերմանիայում։ Այստեղ կա մի մեծ պարտեզ, որը պատկանում է Մեծ դքսությանը. Պարտեզի մի հատվածը ավերվել է քաղաքի ռմբակոծման ժամանակ և երբեք չի վերականգնվել։ Քաղաքում կան թատրոններ, աստղադիտարան, հաճախ կազմակերպվում են նկարների ցուցահանդեսներ (Քաղաքի հայտնի պարտեզում)։ Բնակչությունը կազմում է 18,300 մարդ։

1816-1817 թվականներին քաղաքում կլիմայական ճգնաժամ էր, որը հանգեցրեց ձիերի հիվանդություններին ու բազմաթիվ մահերին։ Այդ ժամանակահատվածում Մանհայմում պատրաստվեց առաջին հեծանիվը։ 1828 թվականին Մանհայմում հիմնվեց Հռենոս նավահանգիստը։ 1840 թվականին բացվեց Բադեն երկաթուղին։ Տնտեսական աճի ազդեցությամբ Մանհայմի համար աստիճանաբար սկսվեց մեկ այլ ոսկե շրջան։ 1848 թվականի մարտի հեղափոխության ժամանակ քաղաքը քաղաքական և հեղաշրջական գործողությունների կենտրոնը դարձավ։ 1865 թվականին Ֆրիդրիխ Էնգելհորնը Մանհայմում հիմնադրեց «Badische Anilin- und Soda-Fabrik» (Բադենի անիլինի և սոդայի գործարան) ընկերությունը։ Չաշխատող գործարանից այն զարգացավ՝ դառնալով աշխարհի ամենամեծ քիմիական գործարանը։ 1886 թվականին Կառլ Բենցը Մանհայմում ստեղծեց առաջին մոտոցիկլետը։

«Schütte-Lanz» ընկերությունը՝ հիմնադրված Կառլ Լենզի և Ջոն Շուտտեի կողմից, կառուցել է 22 ինքնաթիռ։ Ընկերության հիմնական մրցակիցը օդանավ կառուցողներն էին։

Երբ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, Մանհայմի գործարաններն սկսեցին գլխավոր դերը խաղալ Գերմանիայի պատերազմական տնտեսության մեջ։ Սա հանգեցրեց այն փաստին, որ 1915 թվականի մայիսի 27-ին Մանհայմը դարձավ աշխարհի առաջին զարգացած բնակավայրը օդային ռմբակոծության ենթարկված քաղաքների կողքին։ Ֆրանսիական օդանավերը հարձակում են գործում «BASF» գործարանի վրա՝ սպանելով 20 մարդու։

Երբ Գերմանիան պարտվեց պատերազմում 1918 թվականին, խաղաղության պայմաններում գերմանական բանկերը հանձնվեցին ֆրանսիական զորքերին։ Ֆրանսիական տիրապետությունը շարունակվեց մինչև 1930 թվականը։ Նույնիսկ Մանհայմի ամենանրբաճաշակ տները ջնջվեցին ֆրանսիական կայազորի կողմից։

Միջպատերազմյան ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմից հետո «Հենրիխ Լանզ» ընկերութունը ստեղծեց բուլդոգը՝ առաջատար գյուղատնտեսական մեքենան՝ լիցքավորված ծանր նավթով։ Որպես արդյունք՝ 1923 թվականին հայտնագործվեց նախընտրական այրման խցիկը։ 1922 թվականին բացվեց Մանհայմի ատոմային էլեկտրակայանը։ 1930 թվականին Մանհայմն ուներ 385,000 բնակչություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմը Մանհայմում

Նացիստական Գերմանիայի տիրապետության օրոք մանհայմի առնվազն 2,262 հրեացիներ դարձան հոլոքոսթի զոհ[2]։ Մանհայմը ծանր վնասներ կրեց ԱՄՆ-ի օդային ուժերի ռմբակոծության հետևանքով։ Որոշ աղբյուրներ նշում են, որ գերմանացիների հանդեպ իրականացվող դիտավորյալ առաջին ռմբակոծությունը տեղի է ունեցել հենց Մանհայմում 1940 թվականի դեկտեմբերի 16-ին[3]։

1945 թվականի մարտի 29-ին 44-րդ հետևակային դիվիզիան մտնում է քաղաք։ Մինչ այժմ էլ ամերիկական ռազմական ներկայությունն առկա է Մանհայմում։

Նորագույն շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի վերակառուցումը սկսեց ընթանալ նոր թափով։ Մանհայմի պալատը և ջրային աշտարակը վերակառուցվեցին, և ազգային թատրոնը տեղափոխվեց։ Նրա հին դիրքում այժմ գտնվում է Ֆրիդրիխ Շիլլերի արձանը և «Zum Zwischen-Akt» ակումբը։

1967 թվականին քաղաքում հիմնադրվեց Մանհայմի համալսարանը։

1975 թվականին Մանհայմի Լուիսեն և Հերզոգենրիդ այգիներում նշվում էր այգեգործության փառատոն։ Ենթակառույցների մի շարք մասեր զարգացվեցին ցուցադրության համար. կառուցվեցին հեռահաղորդակցության աշտարակն ու Հռենոս գետի վրայով անցնող երկրորդ կամուրջը։ Կառուցվեց հետիոտների համար նախատեսված ճանապարհահատվածը։ Քաղաքում երմուծվեց այրոբասերի համակարգը։ 2007 թվականին Մանհայմը նշում էր իր 400-ամյակը։ Այս առիթով կազմակերպվում է միջոցառումների մի մեծ շարք։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային փոքրամասնությունները Մանհայմում՝

Հորիզոնականը Ազգությունը Բնակչությունը (2013)
1 Թուրքիա Թուրքիա 18,136
2 Իտալիա Իտալիա 7,878
3 Լեհաստան Լեհաստան 6,299
4 Բուլղարիա Բուլղարիա 3,531
5 Հունաստան Հունաստան 2,795
6 Խորվաթիա Խորվաթիա 2,609
7 Ռումինիա Ռումինիա 2,505
9 Հարավսլավիա Հարավսլավիա 1,835
10 Իսպանիա Իսպանիա 1,500

Հայտնագործություններ, որ կատարվել են Մանհայմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կառլ Դրայզը շինեց առաջան երկականի դրեզինը 1817 թվականին։
  • 1886 թվականին Կառլ Բենցը ստեղծեց և քշեց առաջին ինքնաշարժը հենց Մանհայմի փողոցներում։ Մանհայմի իր աշխատարանի ընթացքում ստեղծում է եռանիվ ինքնաշարժը։
  • 1921 թվականին արտադրվեց պարզ դիզելային շարժիչով տրակտոր։
  • Կառլ Բենցը զարգացրեց դիզելային շարժիչով աշխատող աշխարհի առաջին ավտոմեքենան 1923 թվականին։
  • Հուլիոս Հաթրին ստեղծեց աշխարհի առաջին հրթիռային ինքնաթիռը 1929 թվականին։

Մանհայմի ազգային թատրոնը հիմնադրվել է 1779 թվականին և համարվում է Գերմանիայի պատմության ամենահին «էջը»։ 1772 թվականին թատրոնում ցուցադրվել է առաջին ներկայացումը՝ գրված Ֆրեդերիկ Շիլլերի կողմից։

Մանհայմի համալսարանը

Մանհայմի համալսարանը Գերմանիայի ամենահին համալսարաններից մեկն է։ Մանհայմի համալսարանը համարվում է ամբողջ աշխարհի տնտեսագիտական ուղղվածություն ունեցող աշակերտների գլխավոր կենտրոնը։

Համալսարանական այս քաղաքը նաև Հայդելբերգի համալսարանի, Մանհայմի փոփ ակադեմիայի և երաժշտական ու թատերական այլ ակադեմիաների տունն է։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մանհայմում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 16,4 20,2 26,1 28,1 32,2 36,6 38,5 39,0 32,6 28,2 19,7 16,5 39,0
միջին առավելագույնը (°C) 4,7 6,7 11,6 16,2 20,6 23,7 26,1 25,9 21,2 15,3 8,9 5,3 15,50
միջին նվազագույնը (°C) −1,3 −0 2,3 5,0 9,4 12,4 14,5 14,2 10,6 6,7 2,5 −0,0 6,28
բացարձակ նվազագույնը (°C) −18,7 −18,7 −13,6 −6,4 −0,1 4,0 4,7 5,3 2,5 −5,0 −8,7 −18,3 −18,7
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն
Մանհայմի ճանապարհային քարտեզը
Մանհայմի օդանավակայանը
«Սառցե գնացքը» Մանհայմում

Մանհայմի տարածքը շրջապատված է ավտոճանապարհովմ որը քաղաքը հյուսիսից կապում է Ֆրանկֆուրտին, հարավից՝ Կարլսրուեին, արևմուտքից՝ Սաարբյրուկենին, արևելքից՝ Նյուրնբերգին։

Մանհայմի երկաթուղային ցանցը համարվում է ամենակարևորը Գերմանիայի հարավարևմտյան մասի համար, քանի որ այն միացնում է Ֆրանկֆուրտը Բեռլինին, Կարլսրուեին, Շտուտգարտին, Մյունխենին։

Մանհայմը Գերմանիայի երկրորդ ամենամեծ գետային նավահանգիստն է։

Մանհայմում կա ազգային հայտնիություն վայելող ֆուտբոլային երկու ակումբ՝ «Մանհայմի Վալդհոֆը», որը խաղում է բունդեսլիգայում և Մանհայմը, որը Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 1949 թվականի հաղթողն է։

«Մանհայմի Ադլերը» տափօղակով հոկեյի թիմ է, որը խաղում է Գերմանիայի հոկեյի լիգայում, որում թիմը հաղթել է 6 անգամ։

Քաղաքը Մանհայմի տորնադո ակումբի տունն է, որը համարվում է Գերմանիայի բեյսբոլի և սոֆտբոլի ամենահին ակումբը։ Կումբը հաղթել է Բեյսբոլի բունդեսլիգայում 11 անգամ՝ ավելի, քան որևէ ուրիշ ակումբ։

Մանհայմում է անցկացվել թռիչքի Եվրոպայի առաջնությունը 1997 և 2007 թվականներին։

Հայտնի մարդիկ՝ ծնված Մանհայմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանհայմի պալատը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանհայմ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy