Jump to content

Պոլենտա (ուտեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլենտա
polenta
Իտալական խոհանոց
Ծագում
ՏեսակՈւտեստ
Ենթատեսակշիլա և կերակուր
Առաջացման երկիրԻտալիա
Բաղադրամասեր
Հիմնականեգիպտացորենի ալյուր
Հնարավորսունկ, միս
 Polenta Վիքիպահեստում

Պոլենտա, իտալական ուտեստ պատրաստված եգիպտացորենի ալյուրից՝ եգիպտացորենի շիլա։ Այն առավել տարածված է Իտալիայի հյուսիսում, ինչպես նաև Շվեյցարիայի իտալական մասում։

Պոլենտան ի հայտ է եկել դեռևս 16-րդ դարում, երբ եգիպտացորենը Ամերիկայից ներկրվեց Եվրոպա։ Այս շիլայի նախատիպը պատրաստվում էր Հին Հռոմում։ Ի սկզբանե պոլենտան համարվում էր իտալացի գյուղացիների կերակուր, սակայն ժամանակի ընթացքում ավելացվելով տարբեր բաղադրիչներ և մատուցելով այլ ուտեստների հետ այն ներգրավվեց անգամ թանկարժեք ռեստորանների ճաշացանկերում։ Ավանդական պոլետան պատրաստում են մեծ կաթսայի մեջ և խառնում փայտե գդալով։ Տաք ջրին ավելացնում են եգիպտացորենի ալյուր, լավ խառնում մինչև թանձրանա՝ այնքան որ մնա գդալի վրա, որը տևում է մոտ 40 րոպե։ Հետո այն լցվում է սկուտեղի մեջ, բաժանվում մասերի և մատուցվում։ Պոլետան մատուցվում է և որպես գարնիր, և որպես առանձին ուտեստ տարբեր բաղադրիչների հետ միասին. օրիակ՝ խորոված մսի կամ սունկի հետ։

Պոլենտան լինում է տարբեր՝ քաղցր, փափուկ կամ պինդ, որը կարելի է գնել նույնիսկ խանութներից։ Պոլետա օգտագործում են նաև Բալկաններում և արևելաեվրոպական երկրներում։

pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy