Ջոն Գուրդոն
Ջոն Գուրդոն անգլ.՝ John Gurdon | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1933[1][2][3] (91 տարեկան) |
Ծննդավայր | Dippenhall, Farnham, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Քրայսթ Չյորչ, Իթըն քոլեջ և Edgeborough School? |
Մասնագիտություն | կենսաբան, բժիշկ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Օքսֆորդի համալսարան, Քեմբրիջի համալսարան[4] և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ William Nathaniel Gurdon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[14] |
Կայք | gurdon.cam.ac.uk/research/gurdon |
John Gurdon Վիքիպահեստում |
Սըր Ջոն Բերտրան Գուրդոն (հոկտեմբերի 2, 1933[1][2][3], Dippenhall, Farnham, Waverley, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն) բրիտանացի զարգացման կենսաբան, ով առավել հայտնի է միջուկային փոխպատվաստման[15][16][17] և կլոնավորման ոլորտում իր նորարական հետազոտություններով։[18][19][20][21]
2009 թվականին նա պարգևատրվել է Լասկերի մրցանակով, 2012 թվականին նա և Շինյա Յամանական արժանացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ հասուն բջիջները կարող են վերածվել ցողունային բջիջների բացահայտման համար։[22]
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուրդոնը հաճախում էր Էջբորոյի նախապատրաստական դպրոցը մինչև Իթըն քոլեջը, կենսաբանության իր կուրսեցիների 250 տղաների մեջ նա զբաղեցնում էր վերջին տեղը, և վերջինն էր բոլոր գիտական առարկաներից։[23] Ուսուցիչներից մեկը զեկույց գրեց, որում ասվում էր. «Ես կարծում եմ, որ նա գաղափարներ ունի գիտնական դառնալու մասին, իսկ ներկայում դա բավականին ծիծաղելի է»: «Երբ խնդիրներ ունես, օրինակ՝ փորձը չի աշխատում, ինչը հաճախ է պատահում, հաճելի է հիշեցնել ինքդ քեզ, որ, ի վերջո, դու այդքան էլ լավ չես այս աշխատանքում, և դպրոցի ուսուցիչը կարող է ճիշտ լինել»:A schoolmaster wrote a report stating, "I believe he has ideas about becoming a scientist; on his present showing this is quite ridiculous."[24][25][26] Գուրդոնը բացատրում է, որ դա միակ փաստաթուղթն է, որ ուսուցիչը երբևէ գրել է. «Երբ խնդիրներ ունես, օրինակ՝ փորձը չի աշխատում, ինչը հաճախ է պատահում, հաճելի է հիշեցնել ինքդ քեզ, որ, ի վերջո, դու այդքան էլ լավ չես այս աշխատանքում, և դպրոցի ուսուցիչը կարող է ճիշտ լինել»։[27]
Գուրդոնը Օքսֆորդում սկզբում դասականներ էր կարդում, այնուհետև անցավ կենդանաբանության՝ ստանալով մագիստրոսի կոչում: Իր թեկնածուական աստիճանի համար նա ուսումնասիրել է միջուկային փոխպատվաստումը Xenopus սեռի գորտի տեսակների մոտ։[28][29][30] Կալտեխում հետդոկտորական աշխատանքի անցնելուց հետո,[31] նա վերադարձավ Անգլիա, Օքսֆորդի համալսարանի կենդանաբանության ամբիոն (1962–71)։[32]
Գուրդոնն իր հետազոտական կարիերայի մեծ մասն անց է կացրել MRC մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում (1971–83), այնուհետև Կենդանաբանության ամբիոնում (1983– այսօր)։ 1989-ին նա դարձավ Քեմբրիջի Բջջային կենսաբանության և քաղցկեղի Wellcome/CRC ինստիտուտի հիմնադիր անդամ (հետագայում՝ Wellcome/CR UK)՝ և այն նախագահեց մինչև 2001 թվականը։ Նա ծառայել է որպես կենսաէթիկայի Նուֆիլդի խորհրդի անդամ (1991-1995) ապա Քեմբրիջի Մագդաղենյան քոլեջի նախագահ (1995-2002):
Գուրդոնն ամուսնացել է Ժան Էլիզաբեթ Մարգարետ Կուրտիսի հետ, որից ունի որդի և դուստր։[33]
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջուկային փոխանցում
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին Գուրդոնը, ով այն ժամանակ Օքսֆորդի համալսարանում էր, հաջողությամբ կլոնավորեց գորտ՝ օգտագործելով Քսենոպուսի շերեփուկի սոմատիկ բջիջների չվնասված միջուկները։[35][36] Այս աշխատանքը սաղմնային բլաստուլայի բջիջներից միջուկների փոխպատվաստման վերաբերյալ 1952 թվականին Բրիգսի և Քինգի աշխատանքի կարևոր ընդլայնումն էր։[37][38] [39]
Գուրդոնի փորձերը գրավեցին գիտական հանրության ուշադրությունը, քանի որ այն փոխեց զարգացման հասկացությունը, և միջուկային փոխանցման համար նրա մշակած գործիքներն ու տեխնիկան դեռ օգտագործվում են այսօր: Կլոն[40] տերմինը (հին հունարեն κλών (klōn, «ճյուղ») բառից) արդեն կիրառվում էր 20-րդ դարի սկզբից՝ կապված բույսերի հետ։ 1963 թվականին բրիտանացի կենսաբան Հոլդեյնը, նկարագրելով Գուրդոնի արդյունքները, առաջիններից մեկն էր, ով օգտագործեց «կլոն» բառը կենդանիների նկատմամբ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rogers K. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2012/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.laskerfoundation.org/awards/2009basic.htm
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://wolffund.org.il/2018/12/09/john-b-gurdon/
- ↑ http://www.jsps.go.jp/english/e-biol/02_pastrecipients.html
- ↑ https://www.brandeis.edu/rosenstiel/rosenstiel-award/past.html
- ↑ https://cavavub.be/nl/eredoctoraten
- ↑ https://www.developmental-biology.org/ross-harrison-award/
- ↑ https://www.ae-info.org/ae/User/Gurdon_John
- ↑ Gurdon, J. B.; Byrne, J. A. (2003). «The first half-century of nuclear transplantation». Proceedings of the National Academy of Sciences. 100 (14): 8048–8052. Bibcode:2003PNAS..100.8048G. doi:10.1073/pnas.1337135100. PMC 166179. PMID 12821779.
- ↑ Gurdon, J. B. (2006). «From Nuclear Transfer to Nuclear Reprogramming: The Reversal of Cell Differentiation». Annual Review of Cell and Developmental Biology. 22: 1–22. doi:10.1146/annurev.cellbio.22.090805.140144. PMID 16704337. S2CID 6185731.
- ↑ Gurdon, J. B.; Melton, D. A. (2008). «Nuclear Reprogramming in Cells». Science. 322 (5909): 1811–1815. Bibcode:2008Sci...322.1811G. doi:10.1126/science.1160810. PMID 19095934.
- ↑ Williams, R. (2008). «Sir John Gurdon: Godfather of cloning». The Journal of Cell Biology. 181 (2): 178–179. doi:10.1083/jcb.1812pi. PMC 2315664. PMID 18426972.
- ↑ Kain, K. (2009). «The birth of cloning: An interview with John Gurdon». Disease Models and Mechanisms. 2 (1–2): 9–10. doi:10.1242/dmm.002014. PMC 2615171. PMID 19132124.
- ↑ Gurdon, J. (2003). «John Gurdon». Current Biology. 13 (19): R759–R760. doi:10.1016/j.cub.2003.09.015. PMID 14521852. S2CID 12271157.
- ↑ Gurdon, J. (2000). «Not a total waste of time. An interview with John Gurdon. Interview by James C Smith». The International Journal of Developmental Biology. 44 (1): 93–99. PMID 10761853.
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine – 2012 Press Release». Nobel Media AB. 8 October 2012.
- ↑ «Sir John Gurdon Biography and Interview». achievement.org. American Academy of Achievement.
- ↑ «Sir John B. Gurdon – Biographical». nobelprize.org. Վերցված է 2017-06-03-ին.
- ↑ Gurdon Institute (25 August 2016), Gurdon Institute | John Gurdon's 'Journey of a lifetime' lecture, March 2016, Վերցված է 2017-06-03-ին
- ↑ «None of us should ever be written off». Western Gazette. 18 October 2012. Արխիվացված է օրիգինալից 30 November 2012-ին. Վերցված է 24 October 2012-ին.
- ↑ Collins, Nick (8 October 2012). «Sir John Gurdon, Nobel Prize winner, was 'too stupid' for science at school». The Telegraph. London. Վերցված է 29 April 2016-ին.
- ↑ Nuclear transplantation in Xenopus (Thesis). Thesis DPhil—University of Oxford. 1960.(չաշխատող հղում)
- ↑ Gurdon, John (1961). Studies on nucleocytoplasmic relationships during differentiation in vertebrates (DPhil thesis). University of Oxford.(subscription required)
- ↑ www.zoo.cam.ac.uk
- ↑ Rodney Porter Lectures: Biography
- ↑ «www.chch.ox.ac.uk». Արխիվացված է օրիգինալից 2023-07-05-ին. Վերցված է 2024-08-15-ին.
- ↑ www.burkespeerage.com
- ↑ Narbonne, P.; Simpson, D. E.; Gurdon, J. B. (2011). Misteli, Tom (ed.). «Deficient Induction Response in a Xenopus Nucleocytoplasmic Hybrid». PLOS Biology. 9 (11): e1001197. doi:10.1371/journal.pbio.1001197. PMC 3217020. PMID 22131902.
- ↑ Gurdon, J. B.; Elsdale, T. R.; Fischberg, M. (1958). «Sexually Mature Individuals of Xenopus laevis from the Transplantation of Single Somatic Nuclei». Nature. 182 (4627): 64–65. Bibcode:1958Natur.182...64G. doi:10.1038/182064a0. PMID 13566187. S2CID 4254765.
- ↑ Gurdon, J. B. (1962). «The developmental capacity of nuclei taken from intestinal epithelium cells of feeding tadpoles». Journal of Embryology and Experimental Morphology. 10: 622–640. PMID 13951335.
- ↑ Robert Briggs and Thomas J. King (May 1952). «Transplantation of Living Nuclei From Blastula Cells into Enucleated Frogs' Eggs». Proc Natl Acad Sci U S A. 38 (5): 455–463. Bibcode:1952PNAS...38..455B. doi:10.1073/pnas.38.5.455. PMC 1063586. PMID 16589125.
- ↑ Swarup H. Production of heteroploidy in the three-spined stickle back (Gasterosteus aculeatus L) Nature in 1956;178:1124–1125. doi: 10.1038/1781124a0; http://www.nature.com/nature/journal/v178/n4542/abs/1781124a0.html
- ↑ Wabl, M. R.; Brun, R. B.; Du Pasquier, L. (1975). «Lymphocytes of the toad Xenopus laevis have the gene set for promoting tadpole development». Science. 190 (4221): 1310–1312. Bibcode:1975Sci...190.1310W. doi:10.1126/science.1198115. PMID 1198115. S2CID 23153308.
- ↑ Gurdon, J. B.; Colman, A. (1999). «The future of cloning». Nature. 402 (6763): 743–746. Bibcode:1999Natur.402..743G. doi:10.1038/45429. PMID 10617195. S2CID 4302017.
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոսներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով