Jump to content

Ջորջ Բանկրոֆթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Բանկրոֆթ
Ծնվել էսեպտեմբերի 30, 1882(1882-09-30)[1][2][3]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 2, 1956(1956-10-02)[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, ԱՄՆ
ԳերեզմանWoodlawn Memorial Cemetery
ԿրթությունԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սպա, թատրոնի դերասան և կինոդերասան

Ջորջ Բանկրոֆթ սեպտեմբերի 30, 1882(1882-09-30)[1][2][3], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 2, 1956(1956-10-02)[1][2][3], Սանտա Մոնիկա, ԱՄՆ, ամերիկացի դերասան[4]

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Բանկրոֆթը ծնվել է 1982 թվականին, Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։

1900 թվականին նա լողալով մտել է «USS Oregon» ռազմանավի կմախքի տակ՝ ստուգելու վնասի չափը այն բանից հետո, երբ ռազմանավը Չինաստանի ափերի մոտ բախվել է ժայռին։ Այդ արարքի համար Ջորջ Բանկրոֆթն իրավունք է ստացել սովորելու ռազմածովային ակադեմիայում։ Ռազմածովային նավատորմում աշխատելու օրերին նա պիեսներ է բեմադրել նավի վրա[5]

ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիան ավարտելուց հետո Ջորջ Բանկրոֆթը չի շարունակել իր կարիերան նավատորմում, այլ սկսել է հանդես գալ ռևյուներում՝ երաժշտական և պարային համարներով։ Կինոյում իր առաջնաելույթը նա կատարել է 1921 թվականին և կարճ ժամանակ անց հասել ճանաչման և հաջողությոունների։ Այդ ժամանակաշրջանում նա հիշվում է «Փախստականը» (1926 թ.), «Ծեր արմադիլոներ» (1926 թ.), «Ընդհատակ» (1927 թ.), «Նյու Յորք նավահանգիստ» (1928 թ.), «Չարի ցանց» (1928 թ.) և «Ամպրոպ» (1929 թ.) ֆիլմերում։ Ջիմ Լանգի դերի համար որպես լավագույն դերասան նա առաջադրվել է Օսկարի։ Ձայնային ֆիլմերի պահանջներին հարմարվելու անկարողության պատճառով Ջորջ Բանկրոֆթը 1930-ականների կեսերին սկսել է հանդես գալ երկրորդական դերերում, սակայն երբեմն շարունակել է նկարահանվել այնպիսի ֆիլմերի գլխավոր դերերւմ, ինչպիսիք են «Միստր Դիդսը տեղափոխվում է քաղաք» (1936), «Կեղտոտ երեսներով հրեշտակներ» (1938), «Դիլիժանս» (1939) և «Ամեն առավոտ, ես մեռնում եմ» (1939)։

1942 թվականին Ջորջ Բանկրոֆթն ավարտել է իր դերասանական կարիերան և Հոլիվուդից տեղափոխվել Հարավային Կալիֆոռնիայի ռանչո, որտեղ կյանքի մնացած տարիներն անցկացրել է կնոջ՝ դերասանուհի Օկտավիա Բրոսկի հետ։

Ջորջ Բանկրոֆթը մահացել է Սանտա Մոնիկա քաղաքում, 1956 թվականի հոկտեմբերին, 74 տարեկան հասակում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #141085940 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1996.
  4. «George Bancroft – Broadway Cast & Staff | IBDB». web.archive.org. 2018 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 25-ին.
  5. «George Bancroft».
  6. «Death Claims Goerge Bancorft, Toughest of Hollywood's Stars».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Բանկրոֆթ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy