Սան Մարկոս (Տեխաս)
Բնակավայր | ||
---|---|---|
Սան Մարկոս | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Հեյս շրջան, Գուադալուպե շրջան և Քոլդուել շրջան | |
Հիմնադրված է | 1808 թ. | |
Մակերես | 88,726396 կմ², 78,610614 կմ² | |
ԲԾՄ | 188±1 մետր | |
Բնակչություն | ▲67 553 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 512 | |
Փոստային դասիչ | 78666–78667 և 78666 | |
Պաշտոնական կայք | sanmarcostx.gov(անգլ.) | |
| ||
Սան Մարկոս, քաղաք ԱՄՆ-ում, Տեխաս։ Քաղաքը գտնվում է I-35 մայրուղու մոտ՝ Օստինի և Սան Անտոնիոյի միջև։ Հեյս շրջանի վարչական կենտրոնն է[2]։ Քաղաքի բնակչությունը, 2010 թվականի մարդահամարի համաձայն, կազմել է 44,894 մարդ[3]։
Քաղաքը հիմնված է Սան Մարկոս գետի ափին, տարածքը համարվում է հյուսիսային կիսագնդի անընդհատ բնակեցված ամենահին վայրերից մեկը[4]։ Սան Մարկոսում են գտնվում Տեխասի համալսարանը և Ակվարենա կրթական կենտրոնը[5]։
2010 թվականին BusinessWeek-ը Սան Մարկոսը ընդգրկեց երեխաներին մեծացնելու լավագույն վայրերի ցանկում[6]։ 2013 թվականին Միացյալ Նահանգների Բնակչության մարդահամարի բյուրոյի կողմից Սան Մարկոսը ճանաչվեց Միացյալ Նահանգների ամենաարագ աճող քաղաք[7]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագետները գտել են ապացույցներ, որ Սան Մարկոս գետի երկայնքով ապրել են Կլովիսի մշակույթի մարդիկ։ Սա հուշում է, որ գետը դարձել է մարդու բնակավայր ավելի քան 10 հազար տարի առաջ։ Սառը և մաքուր գետի աղբյուրը Սան Մարկոս Սփրինգս գետակն է։
1689 թվականին իսպանացի Ալոնսո դե Լեոնը ղեկավարեց արշավախումբը Մեքսիկայից՝ Տեխասը ուսումնասիրելու և տարածաշրջանում մի շարք առաքելություններ հիմնելու համար։
Դե Լեոնի ջոկատը գետ է հասել ապրիլի 25-ին՝ Սուրբ Մարկոս Ավետարանիչի տոնին, այդ պատճառով էլ գետը կոչվեց Սան Մարկոս։
1808 թվականի հունվարին մեքսիկացի ընտանիքների մի փոքր խումբ հաստատվեց Հին Բաստրոփ ճանապարհի ու Սան Մարկոս գետի խաչմերուկում և բնակավայրը անվանեցին Վիլլա դե Սան Մարկոս դե Նև։ Վերաբնակիչները տուժում էին ջրհեղեղներից ու հնդկացիների հարձակումներից, և բնակավայրերը լքվեցին 1812 թվականին[8]։
1846 թվականի նոյեմբերին Սան Մարկոս Սփրինգսի շրջակայքում հաստատվեցին առաջին անգլախոս ամերիկացիները։ 1848 թվականի մարտի 1-ին Տեխասի օրենսդիր մարմինը կազմավորեց Հեյս շրջանը, իսկ Սան Մարկոսը դարձավ վարչական կենտրոն։ Քաղաքը դարձավ բամբակի վերամշակման և տեղական գյուղատնտեսական արտադրանքի աղացման կենտրոն։ Ամենահայտնի հիմնադիրը և առաջին վերաբնակներից մեկը գեներալ Էդվարդ Բուրլսոնն էր՝ Տեխասի հեղափոխության հերոս և Տեխասի Հանրապետության նախկին փոխնախագահը։ 1849-ին Բուրլսոնը կառուցեց մի ամբարտակ, որը սնում էր մի քանի ջրաղացներ։
Երկաթուղու տարածաշրջան 1881 թվականին հասնելուց՝ հետո տասը տարվա ընթացքում, Սան Մարկոսը աճեց անասունների և բամբակի առևտուրից և փոխադրումից։
1899 թվականին ստեղծվել է Տեխասի համալսարանը։
1942 թվականին Սան Մարկոս քաղաքից արևելք բացվել է San Marcos Army Air Field Ռազմաօդային ուժերի ռազմաբազան։ Պատերազմի ընթացքում բազան պատրաստեց ավելի քան 10 հազար նավարկող, իսկ հաջորդ տարիներին բազան դարձավ Միացյալ Նահանգների ամենամեծ ուսումնական կենտրոնը ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուների և մեխանիկների համար։
1990 թվականին քաղաքի բնակչությունը հասել էր 28,743 մարդու, 2000-ին այն հասել էր 34,733-ի, իսկ 2010-ին՝ 44,894 մարդու։ Նրա բնակչությունը 2011-2012 թվականների ընթացքում աճել է 6.9 տոկոսով[7]։
Համալսարանը, որն այժմ հայտնի է որպես Տեխասի համալսարան, ունի 34.225 ուսանող[9]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ռասայական կազմը.
սպիտակամորթներ՝ 78.5%
սևամորթներ՝ 5.5%
ԱՄՆ ի բնիկներ՝ 0.9%
ասիացիներ՝ 1.6%
Հավայան կղզիների կամ Օվկիանիայի բնակիչները՝ 0.1%
մնացած ցեղեր՝ 10.4%
երկու կամ ավելի ցեղեր՝ 3.1%
բոլոր ցեղերի իսպանախոսների՝ 37.8%
Ընտանիքի միջին չափը՝ 3,03:
Բնակչության միջին տարիքը՝ 23.1 տարի։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սան Մարկոսը գտնվում է Տեխասի կենտրոնական մասում, Օստինից 47 կմ հարավ-արևմուտք և Սան Անտոնիո քաղաքից 76 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքով անցնող հիմնական ճանապարհը I-35 է։ Քաղաքի արևելյան մասում կան գյուղատնտեսության համար հարմար սևհող հարթավայրեր, արևմտյան մասը բաղկացած է անտառապատ և խոտածածկ բլուրներից, որոնք հաճախ ծածկված են կակտուսներով։ Քաղաքով են անցնում Սան Մարկոս և Բլանկո գետերը, ինչպես նաև մեծ թվով առվակներ։ Ջրամբարներից յուրաքանչյուրն ունի զբոսայգիներ և հանգստի գոտիներ[10]։ Միացյալ Նահանգների Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով, քաղաքի տարածքը 2010 թվականին կազմում էր 78.269 քառակուսի կմ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին հաշվով, ամենատաք ամիսը Սան Մարկոսում օգոստոսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Տեղումների առավելագույն քանակը ընկնում է հունիսին։
Առավելագույն գրանցված ջերմաստիճանը 44 °C էր 1917 թվականին, իսկ նվազագույնը ՝ -19 °C՝ 1949 թվականին։
Սան Մարկոսի կլիման
Ցուցանիշը | հունվար | փետրվար | մարտ | ապրիլ | մայիս | հունիս | հուլիս | օգոստ․ | սեպտ․ | հոկտ․ | նոյեմբեր | դեկտ․ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բացարձակ առավելագույն, °C | 32 | 37 | 38 | 39 | 41 | 43 | 43 | 44 | 44 | 38 | 37 | 32 |
Միջին առավելագույնը, °C | 17 | 19 | 23 | 27 | 30 | 33 | 34 | 36 | 32 | 28 | 22 | 17 |
Միջին նվազագույնը, °C | 4 | 6 | 9 | 14 | 19 | 22 | 23 | 23 | 20 | 14 | 9 | 4 |
Բացարձակ նվազագույն, °C | -19 | -15 | -8 | -1 | 4 | 11 | 13 | 10 | 4 | -3 | -8 | -16 |
Տեղումների նորման, մմ | 52,3 | 50,8 | 63,0 | 69,1 | 104,9 | 117,9 | 63,5 | 55,6 | 86,9 | 110,0 | 77,5 | 58,2 |
Աղբյուրը ՝ weather.com
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնկլովա, Կոահուիլա, Coahuila[11]
- Սանտյագո, Նուևո Լեոն
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Առաջին Միացյալ մեթոդիստական եկեղեցին
-
Սան Մարկոսի հեռախոսային ընկերության հին շենքը
-
Centerpoint Station ռեստորանը
-
Սան Մարկոսի Outlet առևտրի կենտրոնը
-
Ֆորտ Սթրիթ Պրեսբիտերական եկեղեցի, 2012
-
Մուտքը Bobcat մարզադաշտ
-
Լլոյդ Գիդեոն Ջոնսոնի տունը (1919), որը կառուցվել է տեղացի բանկիրի կողմից, Սան Մարկոս մասոնական օթյակի հանդիպման վայր 1937-1990 թվականներին[12].
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «Preserve America Community: San Marcos, Texas». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Оценка Бюро переписи населения США Արխիվացված 2013-11-18 Wayback Machine(անգլ.) по результатам переписи 2010 года
- ↑ Historic San Marcos:An Illustrated History
- ↑ «Aquarena Center : Texas State University». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Best Places to Raise Your Kids: 2010: Best Place to Raise Your Kids: Texas - BusinessWeek». Images.businessweek.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 7,0 7,1 «U.S. Census Bureau - Texas Cities Lead Nation in Population Growth, Census Bureau Reports» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «The Meadows Center for Water and the Environment» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «About Texas State : Texas State University». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Parks» (անգլերեն). City of San Marcos. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Առևտրային առաքելությունը նպատակ ունի ընդլայնել կապերը Մեքսիկայի Քույր քաղաքի հետ». www.txstate.edu. 2016թ. հունիսի 8. Արխիվացված է .html օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է սեպտ. 18, 2019-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ "Lloyd Gideon Johnson House," Texas Historical Markers, San Marcos
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մարկոս (Տեխաս)» հոդվածին։ |
|