Սիդնեյի օպերային թատրոն
Սիդնեյի օպերային թատրոն | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն, ճարտարապետական հուշարձան, տեսարժան վայր և historical cultural heritage site? |
Երկիր | Ավստրալիա[1][2] |
Գտնվելու վայրը | Սիդնեյ, Ավստրալիա |
Հիմնադրման ամսաթիվ | 1973 |
Ճարտարապետ | Յոռն Ուտզոն[3] և Peter Hall?[3] |
Կայք | sydneyoperahouse.com(անգլ.) |
Sydney Opera House Վիքիպահեստում |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 166 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Սիդնեյի օպերային թատրոն (անգլ.՝ Sydney Opera House), բազմաֆունկցիոնալ երաժշտական թատրոն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում։ Աշխարհի ամենահայտնի կոթողներից է, հանդիսանում է Ավստրալիայի խորհրդանիշը։ 2007 թվականի հունիսի 28-ից Սիդնեյի օպերային թատրոնը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[4]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծվել է դանիացի ճարտարապետ Յորն Ուդզոնի կողմից, ով հաղթել էր 1950-ականներին հայտարարված միջազգային մրցույթում։ Բացվել է 1973 թվականի հոկտեմբերի 20-ին[5]։ Նախագծի համար Ուդզոնը 2003 թվականին արժանացել է Պրիտցկերյան Ճարտարապետություն մրցանակի։ Թատրոնը կառուցվել է 14 տարում, արժեքը կազմել է 102 միլլիոն դոլար։
Սիդնեյի օպերային թատրոնի շենքը կառուցվել է էքսպրեսիոնիզմի ոճով՝ միախառնված ռադիկալ և նորարարական տարրերով։ Շինությունն զբաղեցնում է 2,2 հեկտար տարածք[6], երկարությունը 185 մետր է, առավելագույն լայնությունը՝ 120 մետր։ Շենքը կշռում է 161.000 տոննա, հենված է 580 սյուների վրա, որոնք գտնվում են ջրի մեջ՝ ծովի մակարդակից 25 մետր խորության վրա։ Շինության էներգաօգտագործումը համարժեք է 25 000 բնակչություն ունեցող քաղաքի էներգիայի սպառմանը։ Էներգիան բաշխվում է 645 կմ մալուխներով[7]։ Շինության առագաստանման տանիքը կազմված է 2 194 պատրաստի հատվածներից, բարձրությունը 67 մետր է, կշռում է ավելի քան 27 տոննա, կառույցը պահում են 350 կմ երկարությամբ պողպատե ճոպանները։
Ներկայացումների սրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերային թատրոնի շենքում կան հետևյալ ներկայացումների սրահները[8]։
- Համերգասրահ, նստատեղ՝ 2,679, համարվում է Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի կենտրոնը, օգտագործվում է նաև այլ մեծաթիվ համեգների ժամանակ[9]
- Joan Sutherland թատրոն, նախաբեմային թատրոն 1,507 նստատեղով[10], Ավստրալիայի օպերայի և բալետի թատրոնի կենտրոնն է, մինչև 2012 թվականի հոկտեմբերի 16-ը հայտնի էր որպես Օպերային թատրոն[11]
- Դրամատիկական թատրոն։ նախաբեմայի թատրոն 544 նստատեղով, օգտագործվում է Սիդնեյի թատրոն կազմակերպության կողմից, ինչպես նաև պարային, թատերական բեմադրիչների կողմից
- Playhouse, ետնաբեմով թատրոն՝ 398 նստատեղով
- Ստուդիո, 400 հոգի տարողությամբ տարածք
- Utzon Room, փոքրիկ բազմակի օգտագործման վայր, ունի 210 անձ տեղավորելու հնարավորություն
- Ձայնագրման ստուդիա
- Outdoor Forecourt, բացօթյա տարածք, բազմակի հնարավորություններով բացօթյա վայր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 3,0 3,1 https://www.abc.net.au/news/2016-01-31/peter-hall-architect-who-fixed-opera-house-after-utzon-departed/7127160
- ↑ Braithwaite, David (2007 թ․ հունիսի 28). «Opera House wins top status». The Sydney Morning Herald. Վերցված է 2007 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Sydney Opera House history». Sydney Opera House Official Site.
- ↑ Н. А. Ионина 100 великих чудес света. — М.: Вече, 2001. — С. 510—514.
- ↑ «Сиднейская опера: театр, плывущий под парусами». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Sydney Opera House venues». sydneyoperahouse.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Sydney Opera House Grand Organ specification
- ↑ [1] JST Technical Specifications as of Jan 2013, p. 5
- ↑ «Opera House theatre to be renamed after Sutherland». Australian Broadcasting Corporation. 2012 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- World heritage listing for Sydney Opera House At unesco.org, 2007
- Photographs of the construction Արխիվացված 2006-08-24 Wayback Machine
- Competition drawings submitted by Jørn Utzon to the Opera House Committee
- Wolanski Foundation's annotated bibliography of sources on Sydney Opera House
- Architect Matt Taylor's response to the building
- Listen to an excerpt from the 'Sydney Opera House Opening Concert' and read more about it on australianscreen online
- The Edge of the Possible Documentary film with Jørn Utzon at filmartmedia.com, 21 September 2011
- Autopsy On a Dream – the making of the Sydney Opera House at Australian Broadcasting Corporation 17 October 2013
- Timeline: 40 years of the Sydney Opera House at Australian Broadcasting Corporation 22 October 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնեյի օպերային թատրոն» հոդվածին։ |
|