CENTR
Եվրոպական բարձր մակարդակի դոմենների ռեգիստրների ազգային խորհուրդ (CENTR) բարձր մակարդակի դոմեյնային անունների ռեգիստրների բարձրագույն կազմակերպություն է[1]։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին՝ ստեղծվելով որպես RIPE բարձր մակարդակի դոմենների աշխատախմբի նախագիծ:
Որպես իր տեսակի մեջ ամենամեծ կազմակերպություն, այստեղ հաճախ են դիմում երկրի կոդերի ռեգիստրների տեսակետը տալ այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են ICANN-ը, Եվրոպական հանձնաժողովը, Միավորված ազգերի կազմակերպությունը և Հեռահաղորդակցության միջազգային միությունը։ Ներքին առումով, այն պատասխանատու է ռեգիստրների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ոլորտի լավագույն փորձի բացահայտման համար:
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա անդամները բացառապես գրանցող կազմակերպություններ են, ինչպիսիք են Nominet-ը Միացյալ Թագավորությունում, IE Domain Registry և DENIC:
Չնայած անվանմանը անդամակցությունը չի սահմանափակվում միայն Եվրոպական շրջաններով, և անդամների մեջ ներառված են .us, .ca, .nz, .jp և .af օպերատորները։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Middell, Matthias (2018-11-08). The Routledge Handbook of Transregional Studies (անգլերեն). Routledge. ISBN 978-0-429-79642-5.