Նախատեսված է հետախուզության, կրակի ճշգրտման և դիտարկումների համար։ Համակարգը տեղավորվում է երկու ուսապարկերի մեջ և տեղափոխվում է երկու անձնակազմի անդամների կողմից։ Շարժիչը էլեկտրական է, սնվում է մարտկոցից։ Վայրէջքից առաջ Bird Eye 400 պետք է 180 աստիճանի շրջապտույտ գործի սարքավորումները չվնասելու համար։
2009 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կնքեց Իսրայելակա IAI կազմակերպության հետ 12 ԱԹՍ-ների գնման պայմանագիր, համաձայն որի 53 միլիոն դոլարով գնվում էին երեք տեսակի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն էր Bird-Eye 400 տակտիկական ԱԹՍ-ն[1]։ Մյուս երկու մոդելներն էին IAI I-View և Searcher Mk II[1]