Jump to content

Madhouse (ընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Madhouse
Изображение логотипа
Տեսականիմացիոն ընկերություն և կաբուսիկի գայսյա
Հիմնադրված էհոկտեմբերի 17, 1972
ՀիմնադիրMasao Maruyama?
ՎայրՆականո, Տոկիո, Ճապոնիա[1] և Նականո, Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունանիմեի արդյունաբերություն և տեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ70 մարդ
Մայր ընկերությունNippon Television
ՍեփականատերNippon Television
Կայքmadhouse.co.jp(ճապոներեն)
Մասնակից էNippon Television Group?
 Madhouse (company) Վիքիպահեստում

MADHOUSE Inc.-ը (ճապ.՝ 株式会社マッドハウス Kabushiki-gaisha Maddohausu) ճապոնական անիմացիոն ստուդիա է, որը հիմնադրվել է 1972 թվականին նախկին Mushi Pro ընկերության անիմատորներ՝ Մասաո Մարույամայի, Օսամու Դեզակիի, Րինտարոյի և Յոշիակու Կավաջիրիի կողմից։

Madhouse-ը ստեղծել և օգնել է ստեղծել այնպիսի հանրահայտ անիմե սերիաներ, (առաջինը 1973 թվականին թողարկված «Ace o Nerae!»-ն) ինչպիսին են «Ninja Scroll»-ը, «Vampire Hunter D: Bloodlust»-ը, «Trigun»-ը, «Di Gi Charat»-ը, «Death Note»-ը և «One-Punch Man»-ը։ Ի տարբերություն այդ ժամանակ գործող այլ ընկերությունների՝ AIC-ի և J.C.Staff-ի, նրանց ուժեղ կողմերից էին հեռուստատեսային շոուները և թատերական ներկայացումները։ Զարգանալով և աճելով նախկին Mushi Pro ընկերությունից, Madhouse-ը 1990-ականներին հավաքագրում է այնպիսի հանրահայտ ռեժիսորների, ինչպիսին էին՝ Մորիո Ասական, Մասայուկի Կոջիման և Սատոշի Կոնը։ 2000-ականներին նրանց ցուցակին են ավելանում Մամորու Հոսոդան, Տակեշի Կոիկեն, Միցուո Իսոն, ինչպես նաև ավելի երիտասարդ ռեժիսորներ։ Madhouse-ի շնորհիվ թողարկվում են նաև «Beyblade» անիմեի առաջին սերիաները, «Dragon Drive» անիմեն և 2011 թվականին թողարկված «Hunter × Hunter»անիմե ադապտացիան։

Ընկերությունը հաճախ աշխատում է հանրահայտ մանգա արտիստների հետ, որոնց շարքում են Նաոկի ՈՒրասավան և Քլեմփը։ Madhouse-ը Մասայուկի Կոջիմայի ղեկավարության ներքո արտադրել է ՈՒրասավայի YAWARA!, Master Keaton և Monster մանգաների անիմե ադապտացիաները։ Ընկերությունը թողարկել է նաև Քլեմփի որոշ աշխատանքների անիմե ադապտացիաներ («Tokyo Babylon», «X»-ի երկու տարբերակներ, «Cardcaptor Sakura», «Chobits», «CLAMP in Wonderland»):

2004 թվականի փետրվարին Madhouse-ը դառնում է Index Corporation-ի դուստր ընկերությունը[2]։

2011 թվականի փետրվարին Nippon Television-ը դառնում է Madhouse-ի գլխավոր բաժնետերը՝ (փոխարինելով Index Corporation-ին) բաժնետոմսերը երրորդ կողմի միջոցով կրկին տեղաբաշխելով[3]։ NTV-ն գնեց 128,667 նոր բաժնետոմսեր (ամեն մեկը ¥7,772 արժողությամբ) ընդհանուր ¥999,999,924 (մոտ $12.4 միլիոն), բարձրացնելով իրենց տոկոսը 10.4%-ից 84.5%: Index Corporation ընկերության տոկոսը 60.91%-ից ընկավ 10.54%-ի[4][5]։

2012 թվականի հունվարին Madhouse հայտարարում է «Peanuts» կոմիքսի անիմե ադապտացիան ստեղծելու իրավունքը ձեռք բերելու մասին[6]։

2014 թվականի մարտին NTV-ն գնում է Index Corporation-ին պատկանող բոլոր բաժնետոմսերը, բարձրացնելով Madhouse-ի իրենց տոկոսը մինչև 95%[2]։

ԸՆկերությունում աշխատում են մոտ 70 մարդ, իսկ զբաղվածության մակարդակը կախված է լինում տվյալ պահին ընկերության կողմից արտադրվող աշխատանքների քանակից։ Ընկերությունը նաև գումար է ներդրել Կորեական DR Movie անիմացիոն ստուդիայում։

Madhouse-ը ունի Madbox Co., Ltd. կոչվող մասնաճյուղ, որը հիմնականում զբաղվում է համակարգչային գրաֆիկայով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.madhouse.co.jp/
  2. 2,0 2,1 沿革 (Japanese). Madhouse Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «NTV to Make Madhouse Anime Studio Its Subsidiary». Anime News Network. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  4. Schilling, Mark (2011 թ․ փետրվարի 8). «Japan's NTV to take over Madhouse». Variety. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. 子会社の第三者割当による新株式発行に伴う子会社の異動に関するお知らせ (PDF) (Japanese). Index Corp. 2011 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Animation production for Peanuts begins!». Madhouse Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy