No-One but You (Only the Good Die Young)
«No-One But You (Only the Good Die Young)» | ||||
---|---|---|---|---|
Քուինի սինգլը | ||||
«Queen Rocks» ալբոմից | ||||
«Բ» կողմ | Tie Your Mother Down, Gimme The Prize (Instrumental Remix For 'The Eye') | |||
Թողարկված | 1997 (Եվրոպա, Ճապոնիա, ԱՄՆ), 5 Հունվարի 1998 (Մեծ Բրիտանիա) | |||
Ֆորմատ | CD Ձայնապնակ (7") Cassette tape | |||
Ձայնագրված | Հոկտեմբեր, 1997 | |||
Ժանր | Ռոք բալլադ | |||
Երգահան | Բրայան Մեյ | |||
Տևողություն | 4:13 | |||
Լեյբլ | Parlophone Records (Եվրոպա) Hollywood (Հյուսիսասյին Ամերիկա) | |||
Պրոդյուսեր | Քուին | |||
Քուինի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«No-One but You (Only the Good Die Young)» (անգլ. թարգ.՝ «Ոչ ոք, բացի քեզնից (Միայն լավագույններն են երիտասարդ մահանում)»), բրիտանական Քուին ռոք խմբի երգը, որը ստեղծվել է խմբի երեք անդամների կողմից՝ ֆրոնտմեն Ֆրեդի Մերկուրիի մահից հետո։
Սա խմբի միակ երգն է, որը ձայնագրվել է Ֆրեդիի մահից հետո՝ առանց այլ արտիստների ներգրավման։ Վոկալային հատվածը կատարել են կիթառահար Բրայան Մեյը (երգի հեղինակ) և թմբկահար Ռոջեր Թեյլորը։ Ներկա մահին սա բաս կիթառահար Ջոն Դիքոնի վերջին ստուդիական ձայնագրությունն է, ով Ֆրեդի Մերկուրիի մահից հետո որոշեց լքել շոու բիզնեսը[1]։
Երգը թողարկվել է երկու տարբերակով՝ որպես Queen Rocks ալբոմի եզրափակիչ երգ, ինչպես նաև որպես առանձին սինգլ։ Երգի համար տեսահոլովակ է նկարահանվել։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի ստեղծման խթան հանդիսացավ 1997 թվականի օգոստոսին մահացած Արքայադուստր Դիանան, սակայն ներքին բովանդակությամբ ստեղծագործությունը նվիրված է Ֆրեդի Մերկուրիի վառ և անսպասելի ընդհատված կյանքին[2]։
Այն գրվել է Բրայան Մեյի նոր սոլո նախագծի համար, որը հետագայում թողարկվել է իր Another World ալբոմում։ Հետաքրքիր է, որ երգի վրա աշխատելու սկզբում Մեյը դեմոձայնագրություն է ուղարկել Թեյլորին, վերջինս այն արկղի մեջ է դրել և մոռացել դրա մասին։ Ավելի ուշ նա լսել է նյութը և որոշել է, որը երգը կարող է հնչել այլ որակով, ավելի կոնկրետ՝ որպես Քուին խմբի երգ։ Նա առաջարկեց ավելի դանդաղեցնել երգի տեմպը և տեքստի որոշ հատվածներում փոփոխություններ կատարել, որպեսզի ունկնդրի ուշադրությունը չկենտրոնանա միայն Ֆրեդի Մերկուրիի մահվան վրա։ Դա, ի վերջո, թույլ տվեց ընդլայնել երգի իմաստը՝ նրան նոր խորություն հաղորդելով։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «No-One but You (Only the Good Die Young)» | 4:14 | |||||||
2. | «Tie Your Mother Down» (single version) | 3:46 | |||||||
3. | «We Will Rock You» (The Rick Rubin 'Ruined' remix) | 5:00 | |||||||
4. | «Gimme the Prize» (instrumental remix for 'The Eye') | 4:02 | |||||||
16:36 |
Որոշ երկրներում «Tie Your Mother Down»-ին փոխարինել է «Princes of the Universe»-ը։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրայան Մեյ՝ վոկալ, բեք վոկալ, ստեղնաշարեր, կիթառ
- Ջոն Դիքոն՝ բաս կիթառ
- Ռոջեր Թեյլոր՝ վոկալ, բեք վոկալ, հարվածային գործիքներ
Հրավիրված արտիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆլի՝ բաս կիթառ («We Will Rock You (The Rick Rubin 'Ruined' remix)»)
- Չադ Սմիթ՝ հարվածային գործիքներ («We Will Rock You (The Rick Rubin 'Ruined' remix)»
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- #13 (UK)
- #75 (German Singles Charts)
Քերրի Էլլիսի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«No-One but You» | ||||
---|---|---|---|---|
Քերրի Էլլիսի սինգլը | ||||
«Wicked in Rock» ալբոմից | ||||
Թողարկված | Մարտի 19, 2005 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | 2002 | |||
Ժանր | Նվագախմբային | |||
Երգահան | Բրայան Մեյ | |||
Տևողություն | 5:20 | |||
Լեյբլ | Duck Productions | |||
Պրոդյուսեր | Բրայան Մեյ Սթիվ Սիդվել Ջասթին Շիրլի Սմիթ | |||
Քերրի Էլլիսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
2004 թվականին Բրայան Մեյը՝ թատրոնի դերասանուհի Քերիի Էլլիսի հետ միասին աշխատում է «No-One but You»-ի այլ տարբերակի վրա, որը նախատեսվում էր օգտագործել «We Will Rock You» մյուզիքլի շրջանակներում։ Մյուզիքլում Քերիի Էլլիսը այն կատարում է այն բանից հետո, երբ բոհեմի ներկայացուցիչները գոռում են այն արտիստների անունները, ովքեր մահացել են իրենց ծաղկման տարիներն ապրելու ժամանակ։ Երգի այս տարբերակը հասանելի է ներբեռման համար Քուին խմբի պաշտոնական կայքում։
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քերրի Էլլիս՝ վոկալ
- Բրայան Մեյ՝ հեղինակ, պրոդյուսեր, գործիքավորող, դաշնամուր, կիթառ, բաս
- Ձասթին Շիրլի Սմիթ՝ պրոդյուսեր, ինժեներ, միքսեր
- Kris Fredriksson – Pro Tools
- Joshua J. Macrae – additional Pro Tools
Sphere Studios, Olympic Studios և Allerton Hill ստուդիաներում ձայնագրված երգ՝
- Steve Sidwell – orchestra arranger and conductor
- The London Session Orchestra – orchestra
- Gavyn Wright – orchestra leader
- Isobel Griffiths – orchestra contractor
Air Studios ստուդիայում Lydhurst Hall-ում ձայնագրված նվագախումբ
- Steve Price – engineer
- Tom Jenkins – Pro Tools
- Jake Jackson – assistant
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ
- Keith Prior – brushes
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «QueenOnline.com - John Deacon». www.queenonline.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Pieter (2019 թ․ ապրիլի 14). «XX-XX-1997 – No One But You». Queen Archives :: Interviews, Articles, Reviews (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- No-One but You (Only the Good Die Young) երգը Allmusic.com կայքում
- No-One but You (Only the Good Die Young) երգը Discogs.com կայքում