Jump to content

Tame Impala

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tame Impala
Ժանրերփսիխոդելիկ ռոք[1], ալտերնատիվ ռոք, փսիխոդելիկ փոփ, neo-psychedelia?, դրիմ փոփ և ինդի ռոք
Գործունեություն2007
ԼեյբլModular Recordings?[1][2], Interscope Records[1][2], Island Records Australia? և Fiction Records?[1]
Կայքtameimpala.com
 Tame Impala Վիքիպահեստում

Tame Impala[3][4], ավստրալիական փսիխոդելիկ երաժշտական խումբ[5] Քևին Փարքերի գլխավորությամբ։ Քևինը ստուդիայում գրում, ձայնագրում ու վերջնական տեսքի է բերում խմբի բոլոր երգերը։ Համերգային տուրերի ժամանակ խումբը բաղկացած է լինում 5 հոգուց՝ Քևին Փարքեր (կիթառ և վոկալ), Ջեյ Ուոթսոն (սինթեզատոր, վոկալ և կիթառ), Դոմինիկ Սիմպեր (կիթառ, սինտեզատոր), Քեմ Էյվերի (բաս, վոկալ) և Ժուլյեն Բարբագալլո (հարվածային գործիքներ, վոկալ)։ Tame Impala-ն սերտ կապ է պահպանում ավստրալիական Pond խմբի հետ՝ կիսելով խմբի անդամներին։ Ponդ-ում հանդես է գալիս Tame Impala-ի նախկին անդամ Նիք Օլբրուքը։ Tame Impala-ն գրանցված է «Interscope Records» և «Fiction Records» ձայնագրական ընկերություններում, իսկ նախկինում գրանցված է եղել «Modular Recordings»-ում[6]։

2007 թվականին ստեղծվելուց ու հետագա տարիներին մի քանի երգեր թողարկելուց հետո 2010 թվականին «Tame Impala»-ն հանրությանն է ներկայացրել իր առաջին ալբոմը՝ «Innerspeaker»[7]։ Այն ոսկե սերտիֆիկատի է արժանացել Ավստրալիայում և դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ 2012 թվականին թողարկվել է խմբի 2-րդ՝ «Lonerism» ալբոմը, որը Ավստրալիայում արժանացել է պլատինե սերտիֆիկատի, իսկ խումբը ստացել է Գրեմմի մրցանակ «Best Alternative Music Album» (թարգ․՝ «Լավագույն Ալտերնատիվ Երաժշտական ալբոմ») անվանակարգում[8]։ Խմբի հաջորդ երկու ալբոմները՝ «Currents» և «The Slow Rush», թողարկվել են համապատասխանաբար 2015 թվականի հուլիսին և 2020 թվականի փետրվարի 14-ին[9][10]։ Այս ալբոմները նույնպես արժանացել են մի շարք մրցանակների, որոնցից հատկանշական է «ARIA awards»-ը[11]։

Մինչ Tame Impala-ն, Քևին Փարքերը հանդես է եկել մի քանի երաժշտական խմբերում, որոնցից հատկանշական է «Dee Dee Dums» դուետը Քևինի և Լյուք Էպշտեյնի մասնակցությամբ։ Տանը ձայնագրված մի քանի նախագծերից հետո Քևինը 2008 թվականի հուլիսին պայմանագիր է ստորագրել աշխարհահռչակ «Modular Recordings»-ի հետ[12]։ Այս ժամանակ էլ Փարքերը դիմել է Դոմինիկ Սիմպերի և Ջեյ Ուոթսոնի օգնությանը։

2009-2010։ Sundown Syndrome

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քեվին Փարքերը 2009թ․ ապրիլին Սոմերվիլում ելույթ ունենալու ժամանակ

Tame Impala-ի առաջին սինգլը՝ «Sundown Syndrome»-ը, ձայնագրվել է Լոնդոնում 2009թ․ մարտին, իսկ հնչյունային օպերատորը Լիամ Ուոթսոնն էր։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել 2009թ․ մայիսի 10-ին, իսկ պաշտոնական թողարկումը նույն թվականի հուլիսին։ Երգը հանրությանն է ներկայացվել վինիլային ու թվային տարբերակներով։ Այն ընդգրկված է եղել 2010թ․ Օսկարի նոմինանտ «The Kids Are All Right» ֆիլմում որպես սաունդթրեք։ 2009թ․ օգոստոսին խումբը մասնակցել է[13]«Rottofest» կոմեդիայի, ֆիլմերի ու երաժշտության փառատոնին, իսկ սեպտեմբերին ու հոկտեմբերին մեկնել տուրերի Ավստրիալիայում։ 2010թ․ սկզբին Tame Impala-ն մասնակցել է նաև[14]«Big Day Out» փառատոնին։

Tame Impala-ն[15]«Red Rocks Amphitheatre»-ում 2010թ․ հունիսին

Tame Impala-ի առաջին ալբոմը՝ «Innerspeaker»[7]-ը թողարկվել է 2010թ․ մայիսի 21-ին։ Մեծ Բրիտանիայում ալբոմի պաշտոնական թողարկման օրը եղել է հունիսի 28-ը, սակայն[16]«iTunes» համակարգում այն հասանելի է եղել հունիսի 12-ից։ ԱՄՆ-ում ալբոմը հանրությանն է ներկայացվել հունիսի 8-ին, իսկ[17]«Pitchfork»-ն այն անվանել է Լավագույն Նոր Երաժշտություն։

Խումբն իր տուրը սկսել է 2010թ․ մայիսի 13-ին Ամերիկայում՝ հանդես գալով «MGMT» խմբի համերգի սկզբում։ Այնուհետև նրանք վերադարձել են Ավստրալիա[18]«Splendour in the Grass» փառատոնին հանդես գալու համար, իսկ հուլիսին մեկնում են տուրի եվրոպայում։ Հոկտեմբերի նրանք ազգային տուրով շրջագայում են ավստրալիայով, իսկ նոյեմբերին կրկին վերադառնում Մեծ Բրիտանիա և Եվրոպա 15 հանդիպումներից բաղկացած տուրով։ Այս ամենից հետո Tame Impala-ն մեկնում է ԱՄՆ և Կանադա 20 հանդիպումներից բաղկացած տուրով։ Տուրի ընթացքում Տորոնտո, Նյու Յորք, Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում կայացած հանդիպումների ժամանակ խումբը նաև վաճառում է իր ձայներիզները։

2010թ․ Tame Impala-ն արժանացել է «ARIA Music Awards»-ի 4 մրցանակների «Album of the Year», «Best Rock Album», «Best Group» և «Breakthrough Artist» անվանակարգերում[19]։ Նոյեմբերի 29-ին «Innerspeaker»[7]-ը արժանացավ[20]«J award» մրցանակին «Տարվա Ալբոմ» անվանակարգում։

Փարքերը նվագում է «Tame Impala»-ի հետ 2011 թվականին։

Tame Impala-ի երկրորդ ալբոմը՝ «Lonerism»-ը թողարկվել է 2012 թվականին։ Ք․ Փարքերն ասել է, որ «Lonerism»-ը «հեռացում է իր նախկին աշխատանքներից, այն ներառում է ավելի լայն ձայնային սպեկտր, ավելի էմոցիոնալ է և սցենարային»։ Հատկանշական է, որ Ք․ Փարքերը ալբոմի մեծ մասը ձայնագրել է Արևմտյան Ավստրալիայի Perth քաղաքում գտնվող իր տանը, իսկ որոշ մասն արդեն փարիզում գտնվող իր տնային ստուդիայում։ Ալբոմի կազմը լուսանկար է արված Փարքերի կողմից Փարիզի «Լյուքսեմբուրգ» այգում և խմբագրված Լեյֆ Պոդհայսկի-ի կողմից, ով նաև «innerspeaker»-ի կազմի հեղինակն է։ Լուսանկարը կապված է «Lonerism»-ում շոշափվող հիմնական թեմայի հետ․ Ինչպես նկարում է հերոսը իզոլացված այգու մարդկանցից, այնպես էլ ալբոմում է։

Tame Impala - ն 2012 թվականի հոկտեմբերին

Խումբը թողարկում է «Apocalypse Dreams» երգը անվճար ներբեռնման համար 2012թ․ հուլիսի 7-ին։ Նույն ամսին է թողարկվում նաև «Elephant» սինգլը։ Բուն ալբոմը Ավստրալիայում լույս է տեսնում հոկտեմբերի 5-ին, իսկ ԱՄՆ-ում հոկտեմբերի 9-ին։ StillinRock-ը[21] նկարագրում է այն, որպես տարվա լավագույն ալբոմ։ «Elephant» և «Apocalypse Dreams» երգերը նույնպես ներառվում են ալբոմի մեջ․ Դրանք Փարքերի և Վաթսոնի առաջին համատեղ աշխատանքներից էին։ "Feels Like We Only Go Backwards" երգը թողարկվում է որպես երկրորդ սինգլ։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ կարող եք տեսնել Tame Impala-ի բոլոր մրցանակների ու անվանակարգերի ցանկը՝ [1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  3. «Tame Impala» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Andrew Hatt (2018 թ․ դեկտեմբերի 18). «A New Trip for a New Era: The Neo-Psychedelia Explosion of the 2010's». Backyard Collusions (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  5. «Tame Impala | Biography, Albums, Streaming Links». AllMusic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  6. «Interscope Records» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 «Innerspeaker» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 24. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Lonerism» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 23. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Currents (Tame Impala album)» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. «The Slow Rush» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 6. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «ARIA Music Awards» (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 8. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  12. «Modular Recordings · Record label ⟋ RA». Resident Advisor (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  13. «Rotto Fest | Music Brings Harmony To The World». Rotto Fest (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  14. «Big Day Out lineups by year» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. «Red Rocks Amphitheatre» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 22. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  16. «iTunes». Apple (Armenia) (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  17. «Pitchfork - это... Что такое Pitchfork?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  18. «Splendour in the Grass» (անգլերեն). 2021 թ․ հունիսի 17. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. «2010 ARIA Nominations Announced - Full List Here! - Take 40». web.archive.org. 2010 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  20. «J Awards» (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 19. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  21. «Still in Rock». Still in Rock (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tame Impala» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy