Jump to content

Սեպուհ Չուլջյան

Վիքիքաղվածք-ից
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան (մարտի 24, 1959 - նոյեմբերի 19, 2020), Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հիմնադիր առաջնորդ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերություններում[1]։
  • Հրանտ Դինքը նահատակվեց դավադիր գնդակով, բայց շարժեց մարդկության սիրտը[2]։
  • Հանուն մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ու հոգևոր ամբողջականության Հայ Եկեղեցին ոչինչ պետք չէ խնայի[3]։
  • Այս երկիրը ձերն է, ձեր տունն է, և դուք նույնպես այն շենացնելու պարտավորությունն ունեք[4]։
  • Մենք ոչ միայն մարդ, երկիր ու մշակույթ ենք կորցրել, այլ մի ամբողջական աշխարհ, Հայոց հինավուրց ու պատմությամբ հարուստ աշխարհ, որի կորուստը հազիվ թե հնարավոր լինի արտահայտել բառերով[5]։
  • Լինել հայրենապաշտ եւ ունենալ բարոյական բարձր նկարագիր, այսօրվա կերտողը եւ վաղվա մեր ազգային ու հոգեւոր մշակույթի տերը լինել։ Ահա պատասխանատու ու պատվաբեր մի առաքելություն, որ պիտի ստանձնի այսօրվա երիտասարդը[6]։
  • Աշխարհը անխնա աղում ու ձուլում է իր մեջ բոլոր նրանց, ովքեր կորցնում են իրենց հոգևոր ու ազգային դիմագիծը, պատկանելիությունը[7]։
  • Հայտնի է, որ հայերի հայրենիքը պատմական Հայաստանն է։ Մեր պապերի երկիրը ճանաչելը և պատմությունն ապրելն ու պատմական հիշողությունը վերակառուցելը անհրաժեշտություն է[8]։
  • Պատմությունը լի է կորուստներով։ Հաղթանակների, հաջողությունների կողքին շատ մեծ են մեր կորուստները։ Եվ այդ կորուստները պատճառաբանված են միմիայն մեր անմիաբանությամբ և տկարությամբ։ Թողնենք, թե հարևանը ուժեղ էր ավելի, թողնենք, թե նա այսպիսին կամ այնպիսին էր։ Մենք ինչպիսի՞ն էինք, երբ հարևան թշնամի ազգերը մեզ ոչնչացնում էին, մենք ի՞նչ վիճակում էինք։ Անմիաբան[9]։
  • Կարդացե՛ք՝ 100 տարի առաջ պատմական Հայաստանում ինչ հոգեվիճակ և ինչպիսի մարդկային հարաբերություններ էին տիրում, և այն ժամանակ կհասկանաք, թե ինչ բան է կորցնել հայրենիքը, ինչ բան է կորցնել մի աշխարհ, որ կոչվում էր «հայ աշխարհ»։ Ես վերջին կտոր հայ աշխարհը կորցնելու վախն է, որ միշտ ունեմ... այսօր էլ ցավը մեջս է, որովհետև շարունակ պատմությունն ինձ ուղեկցում է թե քնի մեջ, թե երազի, թե կյանքում առօրեայի... Չեմ ուզում, որ մենք այս, ինչ ունենք, հանկարծ ու հանկարծ կորցնենք[10]։
  • Այսօ՛ր, հիմա՛ է պահը, որ պետք է արթնացնեմ ես, ես պետք է ահազանգեմ։ Ահազանգելով միայն ես գոնե արթուն կպահեմ մարդկանց։ Հայը իրավունք չունի իր առօրեայի մեջ մխրճվել և միմյանց նկատմամբ հաշվեհարդարով տարվել ու դրա մեջ քուն մտնել։ Հայը արթուն պետք է լինի։ Մի մասը հայի պետք է քնի, մյուս մասը արթուն մնա... Հայը պետք է ունենա արթուն գիտակցություն, առողջ ու կառուցողական քննադատություն և շինիչ ծրագրեր ու գործեր, որպեսզի մենք մշտապես սթափ լինենք[11]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ՍԵՊՈՒՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ», «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #230, 16-12-2009
  2. Հրանտ Դինք, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 16-03-2011
  3. Քրիստոնեական, էջ 3
  4. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան․ «Դուք ձեր տունը շենացնելու պարտավորություն ունեք», ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջ
  5. Ուխտագնացություն Արեւմտյան Հայաստան, "ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #009, 12-09-2009
  6. ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԸ, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-11-2006
  7. Religions.am: «Մեզ հակացուցված է մարդկային կորուստները, քանզի յուրաքանչյուր հայ թանկ է մեզ համար»
  8. Ոչ ոք իրավունք չունի վնաս հասցնել պոլսահայերի իմիջին, Akunq.am, առաջնային աղբյուր՝ «Ակօս», թիվ 798
  9. Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է, Fortuna Regional TV
  10. Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է, Fortuna Regional TV
  11. Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է, Fortuna Regional TV


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սեպուհ Չուլջյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝


Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստի լոգոն
Վիքիպահեստում կա այս նյութին առնչվող էջ՝
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy