Jump to content

բեղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ բեղ

վանկեր՝ բեղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ արևելյան թուրքերեն biγ:

Գոյական


  1. տղամարդու վերին շրթունքի վրա գտնվող մազերի ամթողջությունը, ընչացք ◆ Փոքրիկ բեղերով մարդը գլխաբաց վազեց նրա հետևից։ (Ակսել Բակունց)
  2. կատվի, շան, առյուծի և այլ կենդանիների վերին ծնոտի երկար, ցցված մազերը ◆ [Կատուն] բեղի տակին իրեն֊իրեն քիչ փնթփնթաց ու մուշտարու վրա թնդաց։ Հովհաննես Թումանյան
  3. (երաժշտ․) տե՛ս ջութակ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ընչացք (մազածածկ, վերին շրթունքից մինչև քթատակ)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. բեղը նոր ծլա, բեղերը նոր ծլած - շատ ջահել, հասուն պատանի ◆ Դա բեղերը նոր ծլած էր․․․ բերել էին աֆիցիեր։ Ստեփան Զորյան
  2. բեղի ծայրին փաթաթել - ականջին օղ անել, որևէ խոսք՝ խրատ և այլն միշտ հիշել և գործադրել
  3. բեղի տակ առնել - կարևորություն տալ, մարդու տեղ դնել ◆ Տղեդ ինձ հետ բեղի տակ չի առնում։ Սահակ Ամատունի
  4. բեղի տակ ծիծաղել - քմծիծաղ տալ ◆ Առուստամը բեղի տակ ծիծաղում էր։ (Ակսել Բակունց)
  5. բեղի տակ մռթմռթալ, փնթփնթալ - ինքն իրեն փնթփնթալ, քրթմնջալ, ցածրաձայն խոսել
  6. բեղի տակովն անց կենալ - կաևորություն չտալ, մեկին թեթև հաշվի առնել ◆ Թե ուզում ես բամբակ առնես, գնա, քեռուդ բեղի տակով անց կաց, նոր առ։ Սահակ Ամատունի
  7. բեղից ընկած բրինձ - հարգանքից, հեղինակությունից զրկված մարդ, անպետք բան, ոչնչություն ◆ Իմ խոսքը գին չունի այս տանը, ես բեղից ընկած բրինձ եմ դարձել։ Սերո Խանզադյան
  8. բեղ ու մորուքով - հասակավոր, հասուն (մարդ)
  9. (հնց․) բեղերը թրաշել, բեղերը կտրել - մեկին խայտառակել, անարգել, տե′ս վարկաբեկել
  10. բեղերը կոտրատել - տե′ս զայրանալ
  11. բեղերը ոլորել, սրել -
    1. ուրախությունից, հաճույքից կամ գործի հաջողությունից բեղերի ծայրը ոլորել, տե′ս ուրախանալ
    2. մտքի մեջ ընկնել, մտախոհ դառնալ ◆ Երբ զվարթաձայն մեր երգը լռեց, մռայլ թամադեն բեխերն ոլորեց։ Հովհաննես Թումանյան
  12. բեղերը սափրել - տե′ս վարկաբեկել
  13. բեղերը սրել - տե′ս ուրախանալ
  14. բեղի ծայրը կրծել - տե′ս մտածել
  15. բեղի ծայրին փաթափել - տե′ս հիշել
  16. բեղմորուքը սևանալ - տե′ս երիտասարդանալ
  17. բեղի պատիվը պահել - իրեն չնվաստացնել, տղամարդու արժանապատվությունը բարձր պահել ◆ Ակաս-մակաս, էդ էր պակաս, մարդ իր բեղի պատիվը պիտի պահի։ ԳՄՀ
  18. բեղը կտրել, բեղը վեր անել - մեկին խայտառակել, պատվազուրկ անել
  19. բեղերը կրծոտել - լուռ զայրանալ ◆ Սմբատն, ասում է, ամեն օր անունս լսելիս բեղերը կրծոտում է։ (Շիրվանզադե)
  20. բեղն ու հոնքը մեկ - 25-30 տարեկան երիտասարդ
  21. Պոլիս՝ վեր թուքնեմ պյըխս, վարդուքն եմ մորքուքս - այնելանելի վիճակի մեջ եմ, ոչ այսպես կարող եմ անել, ոչ այնպես
  22. Խարբերդ, Պոլիս՝ պեխեն մուկ կախել - խոսքը կտրել ◆ Մարդը բերանը բացեց թե չէ, պեխեցեն մուկ կկախենք։ (Թլկատինցի)

Գոյական

  1. Սասուն՝ ջրի ճանապարհի՝ առվի թեթևակի մաքրումը կեղտերից

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Բեղ:
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy