հատակ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [hɑˈtɑk]
Դասական ուղղագրութեամբ՝ յատակ
վանկեր՝ հա•տակ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ *pedo- «ոտք» արմատից, որից նաև հետք, ոտք։
Գոյական
- տան ներսի ստորին մակերևույթը, որի վրա քայլում են
- անոթի՝ ամանի ներսի կողմի տակը ◆ Ձեռքը չհասավ կճուճի հատակին:
- ջրի տակի գետինը, հուն ◆ Ծովի հատակին ջրային բույսեր են աճում։
- երկրի մեջ բացված խոռոչը՝ փոսը ևն խորքից փակող գետինը ◆ Անդունդի՝ թոնրի հատակ:
- (հնց․) գետին, հող
- (փխբ․) ծածուկ՝ ներքին իմաստ՝ բովանդակություն՝ նկատառում ◆ Նրա այդ կրկնակի սատանայական հատակ ունեցող տակտիկան առաջ Էր բերում նախանձ (Ալեքսանդր Պուշկին)
- (փխբ․) խորք, տակ, խորունկ տեղ {{օրինակ|Սարի շուշան մատներով անցավ սրտիս հատակը:} Վահրամ Մավյան
- (փխբ․) հասարակության ապադասակարգայնացած խավերի միջավայրը՝ մակարդակը ◆ Ընկավ մինչև մարդկային հասարակության հատակը, խառնվեց այսպես կոչված տականքի հետ (Ավետիք Իսահակյան)
- (փխբ․) հիմք ◆ Շատ լեգենդների ու առասպելների հատակում հայտնաբերեցին իրական
իրադարձությունների ամբողջ հանքաշերտեր։
- (բանկ․) գնի ամենացածր մակարդակ, «քարե հատակ», մակարդակ, որից ցածր գինը չի կարող ընկնել
- (տնտգ․) տեղ բորսայում, որտեղ թույլատրվում է գործարքներ կնքել
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
|
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Դանիել Ջհանգիրյան, Բանկային տերմինների բացատրական բառարան, Երևան, «Նոյյան տապան», 2008։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
- Կիրակոսյան Գրիգոր, Ղուշչյան Համազ, Տիգրանյան Իշխան, Տնտեսագիտական բացատրական բառարան (Ամարաս), Երևան, 1999 — 464 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ալեքսանդր Պուշկին
- Քաղվածք/Վահրամ Մավյան
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Հայերեն բառեր բանկային իմաստով
- Հայերեն բառեր տնտեսագիտական իմաստով
- Հայերեն բառեր բանաստեղծական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Բանկային տերմինների բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Տնտեսագիտական բացատրական բառարան» գրքից