Ֆրիտիոֆ Նանսենի Կիսանդրի (Երեւան)
Ֆրիտիոֆ Նանսենի Կիսանդրի | |
---|---|
Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի | |
Ընդհանուր տեղեկուներ | |
Համայնք | Կենտրոն |
Կը Գտնուի | Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում |
Քանդակագործ(ներ) | Գարեգին Դավթյան |
Ճարտարապետ(ներ) | Ասլան Մխիթարյան |
Հիմնադրում | 2011 |
Շինարարութեան աւարտ | 2011, նոյեմբերի 9 |
}}
Ֆրիտիոֆ Նանսենի կիսանդրի, կը գտնուի Երեւանի կեդրոնը՝ Աբովեան-Մոսկովեան փողոցներուն հարող տարածքին մէջ։ Տեղադրուած է 9 Նոյեմբեր 2011-ին։
Պատմութիւն
Նորվեկացի նշանաւոր բեւեռախոյզ, Նոպէլեան մրցանակի դափնեկիր Ֆրիտիոֆ Նանսենը առաջիններէն էր, որ անձնուիրաբար օգնութեան հասաւ Ցեղասպանութենէն մազապուրծ հայերուն։ Հազարաւոր հայ գաղթականներ ստացան անձը հաստատող այն վկայականը, որ յետոյ պէտք է կոչուէր «Նանսենեան անձնագիր»։
Հայ ժողովուրդի մեծ բարեկամի կիսանդրին Երեւանի մէջ տեղադրուած է անոր ծննդեան 150-ամեակի տօնակատարութիւններու շրջանակներուն։
Կիսանդրիի բացման արարողութեան մասնակցած են ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը, ՀՀ արտաքին գործերու նախարար Էդուարդ Նալբանդեանը, Նորուեկիայի Թագաւորութեան արտաքին գործերու նախարար Եոնաս Գահր Շտիորէն, Նանսենի թոռնուհին՝ Մարիտ Գրեւը, փոխուարչապետ Արմէն Գէորգեանը, Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը, Հայաստանի հաւատարմագրուած դեսպաններ եւ քաղաքացիներ[1]։
Քանդակագործը կիսանդրին կերտած է ստեղծագործական նորոյթներով՝ թեք տեղադրուած կիսանդրի ձեռքերով։