Jump to content
Էփիքուրոս
Էպիկուրոս
հին յուն․՝ Ἐπίκουρος[1]
Էփիքուրոսի հռոմէական լուսաքարէ գանդակ
Ծնած է Փետրուար 341 Ք.Ա.
Ծննդավայր Սամոս
Մահացած է 270 Ք.Ա.
Մահուան վայր Աթէնք
Քաղաքացիութիւն Հին Աթէնք[2]
Ազգութիւն Յոյն
Կրօնք հին յունական կրօն
Ազդուած է Արիստիպոս
Մասնագիտութիւն Էփիքուրիանիզմ- Աթոմիզմ,
Նիւթապաշտութիւն
Աշխատավայր Հին Փիլիսոփայութիւն[3]
Վարած պաշտօններ scholarch of the Epicurean school?[4]
Ծնողներ Մայրը՝ Խերեստրատէ
Էփիքուրոս (Յուն.՝ Επίκουρος, Ք.Ա. 341 թ., Սամոս – Ք.Ա. 271/270 թթ., Աթէնք), նշանաւոր հին յոյն փիլիսոփայ, իր անունով կոչուած՝ էփիկուրեան փիլիսոփայական դպրոցի հիմնադիր։ Գրած է շուրջ 300 երկեր, որմէ միայն հատուածներ պահպանուած են։ Որպէս Էփիքուրի մասին ժամանակակից գիտելիքներու աղբիւր կը ծառայեն Տիոկենէս Լաերցիուսի եւ Թիթոս Լուքրեցիոս Քարոսի աշխատութիւնները։ Էփիքուրն ու էփիքուրեանները կը ժխտէին հոգիի անմահութեան գաղափարը։ Կը նկատէր, որ իմաստունը պէտք է ձերբազատուի ճակատագիրի եւ մահուան վախէն։ Երջանկութեան կարելի է հասնիլ ինքնակատարելագործումով, որ մարդուն կու տայ հանգստութիւն եւ հոգիի անվրդովութիւն, իսկ ատոր համար պէտք է զերծ մնալ աշխոյժ գործունէութենէն[5]։ Չէր ժխտեր աստուածներու գոյութիւնը, սակայն կը գտնէր, որ անոնք որեւէ կերպ չեն միջամտեր մարդու կեանքին եւ գործերուն։
Էփիքուրը ծնած է Մամոս կղզիին վրայ, աթէնացի վերաբնակիչ Նեոքլէսի ընտանիքին մէջ։ 18 տարեկան հասակին կու գայ Աթէնք, սակայն շուտով կը տեղափոխուի Քոլոփոն, ուր կը զբաղի մանկավարժութեամբ։ 32 տարեկանին ան կը ստեղծէ իր դպրոցը՝ սկիզբը Սիթիլենա եւ Լամփսաք քաղաքներուն մէջ, ապա Աթէնքի մէջ (Ք. Ա. 306 թուականին)։ Դպրոցը կը գտնուէր այգիի մէջ, այդ պատճառով ալ ստացաւ էփիկուրեան այգի անուանումը։ Դպրոցի դարպասներուն վրայ գրուած էր «Անցորդ, հոս դուն ինքզինքդ լաւ կը զգաս, հոս հաճոյքն է բարձրագոյն բարիքը», որ կ՚արտայայտէ էփիքուրեան փիլիսոփայութեան էութիւնը։ Ան փիլիսոփայութիւն սորված է Քսենոքրաթէսի, Տեմոկրիթէսի հետեւորդ Նաւսիֆանէսին քով, սակայն ինքզինք նկատած է ինքնուս փիլիսոփայ. ի դէպ, կ՚ըսեն թէ ան քամահրանքով արտայայտուած է բոլոր փիլիսոփաներուն, անոնց կարգին՝ Նաւսիֆանէսին մասին։ Ճիշդ է, Էփիքուրը կը հիմնուի Տեմոքրիթէսի բնափիլիսոփայական հայեացքներուն վրայ, իւրօրինակ ձեւով կը զարգացնէ անոր աթոմիստական տեսութիւնը, սակայն անոնք իրարմէ կը տարբերին առաջին հերթին փիլիսոփայութեան էութեան եւ ըմբռնումի հարցին մէջ։ Էփիքուրի փիլիսոփայութիւնը բացառապէս գործնական ուղղուածութիւն ունի, ան տեսական բնոյթի հարցերուն լուծումները կը ծառայեցնէ իր բարոյագիտական ուսմունքին։
էփիքուրեան դպրոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Էփիքուրեան դպրոց - անթիք նիւթապաշտութեան եւ բնագիտական միտքի կեդրոն։ Անցած է զարգացման 3 շրջան. հին «Պարտէզը» (Ք.Ա. IV-IIIդդ.), հիմնադրած է Էփիքուրը Ք.Ա. մօտ 307 թ.-ին կամ 306 թ.-ին՝ Աթէնքի մէջ, յունա-հռոմէական՝ միջին «Պարտէզ»՝ Աթէնքի մէջ եւ Նէափոլի մէջ (Ք.Ա.. II-Iդդ.), եւ հռոմէական՝ ուշ շրջանի «Պարտէզ» ( I-VIդդ.)։ Էփիքուրի դարաշրջանի ներկայացուցիչներէն են Մեթրոտորոս Լամփսաքացին, Հերմարխոս Միթիլենացին, Պասիլիտը, Ափոլլոտորը, Ֆիլոմէտոս Կատարացին, Լուքրեցիոսը։ Էփիքուրի դարաշրջանին զարգացած է աթոմիստական ու աթէիստական գաղափարներ, նպաստած է անոնց տարածումին։
Փիլիսոփայութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Հելլենիստական դարաշրջանի ազդեցիկ փիլիսոփայական ուղղութիւն։ Էփիքուրիզմ − գիտեմ, հետեւաբար կը խուսափիմ։ Այս ուղղուածութիւնը արժանացած է խիստ քննադատութեան։ Էփիքուրի բարոյագիտութիւնը ունի հետոնիստական կամ հաճոյապաշտական բնոյթ, յոյն մտածողը հաճոյքը կը նկատէր բարձրագոյն բարիք։ Էփիքուրին հասցէագրուած մեղադրանքները արդարացի չէին։ «Երբ կ՚ըսենք, որ հաճոյքը վերջնական նպատակ է,- «Նամակ Մենեքէին» գործին մէջ կը գրէ Էփիքուրը, -մենք նկատի չունինք անբարոյականներու եւ զգայական վայելքներ հանդիսացող հաճոյքներ, ինչպէս որոշ մարդիկ կը մտածեն, որոնք չեն գիտեր, չեն համաձայնիր, սխալ կը հասկնան, այլ նկատի ունինք ազատութիւնը մարմնական տառապանքներէն եւ հոգեկան տագնապներէն»։
Էփիքուրեան փիլիսոփայութեան զարգացման պատմութեան մէջ կ՚առանձնացնենք 3 շրջան՝
Ան փիլիսոփայութիւնը կը բաժնէ 3 մասի՝
• Ֆիզիքայի (ուսմունք կեցութեան եւ բնութեան մասին)
• Կանոնիքայի (ուսմունք ճանաչողութեան մասին)
• Բարոյագիտութեան (ուսմունք ճիշդ ապրելու եւ երանելի կեցութեան մասին)
Էփիքուրուսի ասոյթներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
• Ապրի’ր աննկատ։
• Ան որ չի բաւարարուիր քիչով, անոր համար ամէն ինչ ալ քիչ է
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. Bibliothèque nationale de France Record #13091438g // BnF catalogue généralParis: BnF.
2. Эпикур // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
3. https://www.wikidata.org/wiki/Q18602173
4. Dictionnaire des philosophes antiques II // Dictionnaire des philosophes antiques / R. GouletParis: CNRS, 1994. — P. 162.
5. http://nationalidea.am/articles.php?id=8&l=A[permanent dead link]
pFad - Phonifier reborn
Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.
Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.
Alternative Proxies:
Alternative Proxy
pFad Proxy
pFad v3 Proxy
pFad v4 Proxy