Jump to content

Տալկա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տալկա
Զինանշան

ԵրկիրՉիլի Չիլի
ՀամայնքTalca?
Հիմնադրված էմայիսի 12, 1742 թ.
Մակերես49,56 կմ²
ԲԾՄ102±1 մետր
Բնակչություն206 069 մարդ (2017)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ56-71
Պաշտոնական կայքtalca.cl(իսպ.)
Տալկա (քաղաք) (Չիլի)##
Տալկա (քաղաք) (Չիլի)

Տալկա (անգլ.՝ Talca) քաղաք և համայնք Չիլիում, որը գտնվում է Սանտյագո քաղաքից մոտ 255կմ (158 մղոն) հարավ։ Այն Տալկա նահանգի և Մաուլե շրջանի (Չիլիի 7-րդ շրջան) մայրաքաղաքն է։ 2012 թվականին կատարված մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում է 201 142 մարդ։

Քաղաքը կարևոր տնտեսական կենտրոն է՝ գյուղատնտեսական (ցորեն) և արտադրական գործունեությամբ, ինչպես նաև գինու արտադրությամբ։ Այն, ի թիվս այլոց, նաև Տալկայի համալսարանի և Մաուլեի կաթոլիկ համալսարանի գտնվելու վայրն է։ Տալկայի կաթոլիկ եկեղեցին կարևոր դեր է խաղացել Չիլիի պատմության մեջ։

ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ազգային վիճակագրության ինստիտուտի 2002 թվականի մարդահամարի, Տալկան ընդգրկում է 231,5 կմ2 տարածք և այդ տարի ունեցել է 201,797 բնակիչ։ Նրանցից 193.755-ը (96%) ապրում էին քաղաքային բնակավայրերում, իսկ 8.042-ը (4%)՝ գյուղական բնակավայրերում։ Այսօր, ըստ 2015 թվականի մարդահամարի, քաղաքն ունի շուրջ 233.339 բնակիչ (111,796 տղամարդ և 121.543 կին)։ Բնակչությունն աճել է 15,63%-ով (31.542 մարդ) 2002 թվականից 2015 թվականների ընթացքում։

Քաղաքը հիմնադրվել է 1692 թվականին Թոմաս Մարին դե Պովեդայի կողմից և 1742 թվականին Խոսե Անտոնիո Մանսո դե Վելասկոյի կողմից վերանվանվել՝ Վիլա Սան Ագուստին դե Տալկա[2]։ Այն մասամբ ավերվել էր 1928 թվականի Տալկայի երկրաշարժի և 2010 թվականի Չիլիի երկրաշարժի հետևանքով՝ երկու անգամ էլ վերակառուցվելով։ Այն եղել է 2010 թվականի Չիլիի երկրաշարժի էպիկենտրոնում՝ 8,8 բալ ուժգնությամբ[3] և ուժեղ ցնցումի պատճառով փլուզվել է պատմական քաղաքի մեծ մասը[4]։ Քաղաքը մեծ դեր է խաղացել Չիլիի անկախության գործում։ Այստեղ է 1818 թվականին Բեռնարդո Օ'Հիգինսը ստորագրել Չիլիի անկախության հռչակագիրը[2]։

Տալկա քաղաքի քաղաքապետարանի շենքը

Որպես համայնք, Տալկան Չիլիի երրորդ մակարդակի վարչական բաժին է, որը ղեկավարվում է քաղաքային խորհրդի կողմից, ալկալդեի ղեկավարությամբ, որն ընտրվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ։ 2008-2012 թվականներին ալկալդեն Խուան Կաստրո Պրիետոն էր (Անկախ ժողովրդավարական միություն, կենտրոն-աջ)։

Չիլիի ընտրական բաժիններում Սերխիո Ագիլյոն (Չիլիի սոցիալիստական կուսակցություն) և Ժերման Վերդուգոն (Ազգային նորացում) ներկայացնում են Տալկան Պատգամավորների պալատում՝ որպես 37-րդ ընտրատարածքի մաս, որն ամբողջությամբ բաղկացած է Տալկայի համայնքներից։ Համայնքը սենատում ներկայացնում են Խուան Անտոնիո Կոլոմա Կորրեան (Անկախ ժողովրդավարական միություն) և Անդրես Զալդավար Լարաոնին (Քրիստոնեական ժողովրդավարական կուսակցություն)՝ որպես 10-րդ սենատորական ընտրատարածքի մաս։

Աշխարհագրություն և կլիմա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տալկա համայնքն ունի 231,5 կմ² տարածք։ Տալկա քաղաքը գտնվում է Սանտյագո քաղաքից 250 կմ (155 մղոն) հարավ, Լիրքայ և Կլարո գետերի միախառնման վայրից հարավի՝ Կենտրոնական հովտում։ Քաղաքը Պանամերիկյան մայրուղով բաժանվում է երկու մասի։

Տալկան ունի միջերկրածովային կլիմա՝ չոր ամառներով և խոնավ ձմեռներով, չնայած ամռանը այն ավելի տաք է, իսկ ձմռանը` ավելի զով, քան ափամերձ քաղաքները, ինչպիսիք են Վալպարաուսոն և Կոնսեպսիան։

Տալկա (1976−2005)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 30.3
(86.5)
29.5
(85.1)
26.8
(80.2)
21.5
(70.7)
16.4
(61.5)
13.4
(56.1)
13.1
(55.6)
15.3
(59.5)
18.1
(64.6)
21.6
(70.9)
25.4
(77.7)
28.7
(83.7)
21.7
(71.1)
Միջին օրական °C (°F) 21.2
(70.2)
20.3
(68.5)
17.4
(63.3)
13.4
(56.1)
10.5
(50.9)
8.7
(47.7)
7.9
(46.2)
9.1
(48.4)
11.3
(52.3)
14.1
(57.4)
17.1
(62.8)
20.1
(68.2)
14.2
(57.6)
Միջին ցածր °C (°F) 12.4
(54.3)
11.9
(53.4)
9.8
(49.6)
7.5
(45.5)
6.3
(43.3)
5.1
(41.2)
4.2
(39.6)
4.5
(40.1)
5.8
(42.4)
7.6
(45.7)
9.6
(49.3)
11.9
(53.4)
8.1
(46.6)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 4.0
(0.157)
3.9
(0.154)
13.3
(0.524)
33.8
(1.331)
115.8
(4.559)
146.2
(5.756)
155.1
(6.106)
85.9
(3.382)
53.1
(2.091)
34.3
(1.35)
19.4
(0.764)
11.5
(0.453)
676.2
(26.622)
% խոնավություն 58.2 62.7 69.4 78.1 86.9 89.5 88.7 85.0 79.2 72.7 64.1 58.9 74.4
Միջին ամսական արևային ժամ 359.6 288.2 263.5 168.0 105.4 75.0 93.0 145.7 183.0 248.0 300.0 337.9 2567,3
աղբյուր: Տալկայի համալսարան[5]

Տալկայում կա հասարակական տրանսպորտ՝ մասնավոր ավտոբուսներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Censo chileno de 2017
  2. 2,0 2,1 «Maule Region». Universidad de Talca. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  3. https://earthquake.usgs.gov/earthquakes/dyfi/events/us/2010tfan/us/index.html Intensity of shaking in cities around the 2010 Chilean earthquake from USGS Արխիվացված 2016-01-13 Wayback Machine
  4. Images of earthquake including collapse of Talca historic centre
  5. «Resumen de datos meteorológicos de Talca» (Spanish). University of Talca. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալկա (քաղաք)» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy