Տալկա (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տալկա | |||
| |||
Երկիր | Չիլի | ||
Համայնք | Talca? | ||
Հիմնադրված է | մայիսի 12, 1742 թ. | ||
Մակերես | 49,56 կմ² | ||
ԲԾՄ | 102±1 մետր | ||
Բնակչություն | 206 069 մարդ (2017)[1] | ||
Ժամային գոտի | UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 56-71 | ||
Պաշտոնական կայք | talca.cl(իսպ.) | ||
| |||
Տալկա (անգլ.՝ Talca) քաղաք և համայնք Չիլիում, որը գտնվում է Սանտյագո քաղաքից մոտ 255կմ (158 մղոն) հարավ։ Այն Տալկա նահանգի և Մաուլե շրջանի (Չիլիի 7-րդ շրջան) մայրաքաղաքն է։ 2012 թվականին կատարված մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում է 201 142 մարդ։
Քաղաքը կարևոր տնտեսական կենտրոն է՝ գյուղատնտեսական (ցորեն) և արտադրական գործունեությամբ, ինչպես նաև գինու արտադրությամբ։ Այն, ի թիվս այլոց, նաև Տալկայի համալսարանի և Մաուլեի կաթոլիկ համալսարանի գտնվելու վայրն է։ Տալկայի կաթոլիկ եկեղեցին կարևոր դեր է խաղացել Չիլիի պատմության մեջ։
ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ազգային վիճակագրության ինստիտուտի 2002 թվականի մարդահամարի, Տալկան ընդգրկում է 231,5 կմ2 տարածք և այդ տարի ունեցել է 201,797 բնակիչ։ Նրանցից 193.755-ը (96%) ապրում էին քաղաքային բնակավայրերում, իսկ 8.042-ը (4%)՝ գյուղական բնակավայրերում։ Այսօր, ըստ 2015 թվականի մարդահամարի, քաղաքն ունի շուրջ 233.339 բնակիչ (111,796 տղամարդ և 121.543 կին)։ Բնակչությունն աճել է 15,63%-ով (31.542 մարդ) 2002 թվականից 2015 թվականների ընթացքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1692 թվականին Թոմաս Մարին դե Պովեդայի կողմից և 1742 թվականին Խոսե Անտոնիո Մանսո դե Վելասկոյի կողմից վերանվանվել՝ Վիլա Սան Ագուստին դե Տալկա[2]։ Այն մասամբ ավերվել էր 1928 թվականի Տալկայի երկրաշարժի և 2010 թվականի Չիլիի երկրաշարժի հետևանքով՝ երկու անգամ էլ վերակառուցվելով։ Այն եղել է 2010 թվականի Չիլիի երկրաշարժի էպիկենտրոնում՝ 8,8 բալ ուժգնությամբ[3] և ուժեղ ցնցումի պատճառով փլուզվել է պատմական քաղաքի մեծ մասը[4]։ Քաղաքը մեծ դեր է խաղացել Չիլիի անկախության գործում։ Այստեղ է 1818 թվականին Բեռնարդո Օ'Հիգինսը ստորագրել Չիլիի անկախության հռչակագիրը[2]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես համայնք, Տալկան Չիլիի երրորդ մակարդակի վարչական բաժին է, որը ղեկավարվում է քաղաքային խորհրդի կողմից, ալկալդեի ղեկավարությամբ, որն ընտրվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ։ 2008-2012 թվականներին ալկալդեն Խուան Կաստրո Պրիետոն էր (Անկախ ժողովրդավարական միություն, կենտրոն-աջ)։
Չիլիի ընտրական բաժիններում Սերխիո Ագիլյոն (Չիլիի սոցիալիստական կուսակցություն) և Ժերման Վերդուգոն (Ազգային նորացում) ներկայացնում են Տալկան Պատգամավորների պալատում՝ որպես 37-րդ ընտրատարածքի մաս, որն ամբողջությամբ բաղկացած է Տալկայի համայնքներից։ Համայնքը սենատում ներկայացնում են Խուան Անտոնիո Կոլոմա Կորրեան (Անկախ ժողովրդավարական միություն) և Անդրես Զալդավար Լարաոնին (Քրիստոնեական ժողովրդավարական կուսակցություն)՝ որպես 10-րդ սենատորական ընտրատարածքի մաս։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տալկա համայնքն ունի 231,5 կմ² տարածք։ Տալկա քաղաքը գտնվում է Սանտյագո քաղաքից 250 կմ (155 մղոն) հարավ, Լիրքայ և Կլարո գետերի միախառնման վայրից հարավի՝ Կենտրոնական հովտում։ Քաղաքը Պանամերիկյան մայրուղով բաժանվում է երկու մասի։
Տալկան ունի միջերկրածովային կլիմա՝ չոր ամառներով և խոնավ ձմեռներով, չնայած ամռանը այն ավելի տաք է, իսկ ձմռանը` ավելի զով, քան ափամերձ քաղաքները, ինչպիսիք են Վալպարաուսոն և Կոնսեպսիան։
Տալկա (1976−2005)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 30.3 (86.5) |
29.5 (85.1) |
26.8 (80.2) |
21.5 (70.7) |
16.4 (61.5) |
13.4 (56.1) |
13.1 (55.6) |
15.3 (59.5) |
18.1 (64.6) |
21.6 (70.9) |
25.4 (77.7) |
28.7 (83.7) |
21.7 (71.1) |
Միջին օրական °C (°F) | 21.2 (70.2) |
20.3 (68.5) |
17.4 (63.3) |
13.4 (56.1) |
10.5 (50.9) |
8.7 (47.7) |
7.9 (46.2) |
9.1 (48.4) |
11.3 (52.3) |
14.1 (57.4) |
17.1 (62.8) |
20.1 (68.2) |
14.2 (57.6) |
Միջին ցածր °C (°F) | 12.4 (54.3) |
11.9 (53.4) |
9.8 (49.6) |
7.5 (45.5) |
6.3 (43.3) |
5.1 (41.2) |
4.2 (39.6) |
4.5 (40.1) |
5.8 (42.4) |
7.6 (45.7) |
9.6 (49.3) |
11.9 (53.4) |
8.1 (46.6) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 4.0 (0.157) |
3.9 (0.154) |
13.3 (0.524) |
33.8 (1.331) |
115.8 (4.559) |
146.2 (5.756) |
155.1 (6.106) |
85.9 (3.382) |
53.1 (2.091) |
34.3 (1.35) |
19.4 (0.764) |
11.5 (0.453) |
676.2 (26.622) |
% խոնավություն | 58.2 | 62.7 | 69.4 | 78.1 | 86.9 | 89.5 | 88.7 | 85.0 | 79.2 | 72.7 | 64.1 | 58.9 | 74.4 |
Միջին ամսական արևային ժամ | 359.6 | 288.2 | 263.5 | 168.0 | 105.4 | 75.0 | 93.0 | 145.7 | 183.0 | 248.0 | 300.0 | 337.9 | 2567,3 |
աղբյուր: Տալկայի համալսարան[5] |
Փոխադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տալկայում կա հասարակական տրանսպորտ՝ մասնավոր ավտոբուսներով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Այգու տաղավար Պլազա դե Արմաս քաղաքում (Արմասի հրապարակ)
-
Օ'Հիգինյան պատմական թանգարանը
-
Տալկայի հարավային փողոցը
-
Տալկայի վնասված տաճարը՝ 1928 թ. Տալկայի երկրաշարժից հետո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Censo chileno de 2017
- ↑ 2,0 2,1 «Maule Region». Universidad de Talca. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ https://earthquake.usgs.gov/earthquakes/dyfi/events/us/2010tfan/us/index.html Intensity of shaking in cities around the 2010 Chilean earthquake from USGS Արխիվացված 2016-01-13 Wayback Machine
- ↑ Images of earthquake including collapse of Talca historic centre
- ↑ «Resumen de datos meteorológicos de Talca» (Spanish). University of Talca. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տալկայի քաղաքապետարան
- Urban Umbrella ճարտարապետական ցուցահանդես
- Տալկայի դարպասը
- El aMaule
- La Prensa Արխիվացված 2008-01-18 Wayback Machine
- El Centro Արխիվացված 2021-02-10 Wayback Machine
- WWW.DELMAULE.CL
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալկա (քաղաք)» հոդվածին։ |
|