Jump to content

Ալեքսանդր Բեգրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բեգրով
Александр Беггров
Ծնվել էդեկտեմբերի 17 (29), 1841[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 14 (27), 1914 (72 տարեկան)
Մահվան վայրԳատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՖ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1873) և Սուրբ Աննայի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար, ծովանկար
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էԱլեքսանդր Բոգոլյուբով
Լեոն Բոննա
ԱնդամակցությունԳեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն
 Alexander Karlovich Beggrov Վիքիպահեստում

Ալեքսանդր Կարլովիչ Բեգրով (ռուս.՝ Александр Карлович Беггров, գերմ.՝ Alexander Beggrow, դեկտեմբերի 17 (29), 1841[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14 (27), 1914, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, ծովանկարիչ, ջրանկարիչ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և պատվավոր անդամ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պետերբուրգի բորսան», (1891) - Տրետյակովյան պատկերասրահ
«Սվետլանա» ֆրեգատի տախտակամածին, (1884) - Կենտրոնական ռազմածովային թանգարան

Ալեքսանդր Բեգրովը ծնվել է 1841 թվականի դեկտեմբերի 17-ին (դեկտեմբերի 29-ին) Սանկտ Պետերբուրգում՝ նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Կարլ Բեգրովի ընտանիքում։

1853-1863 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլաևյան ինժեներական և Ծովային ինժեներական-հրետանային ուսումնարաններում[2]։

Ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1863 թվականին, որպես ինժեներ-մեխանիկների կորպուսի պրապորշչիկ ծառայության է անցել Կայսերական Բալթիական նավատորմում [3]: Մասնակցել է «Ослябя» և «Ալեքսանդր Նևսկի» ֆրեգատների նավարկություններին։ Մինչ 1870 թվականը ծովակալությունում ունեցել է գծագրատուն-արվեստանոց։

Ալեքսանդր Բեգրովը, որն ականատես էր եղել «Ալեքսանդր Նևսկի» ֆրեգատի խորտակմանը, ծանոթանում է իր ապագա ուսուցիչ, ծովային ուժերի գլխավոր շտաբի նկարիչ Ալեքսեյ Բոգոլյուբովի հետ, ում հանձնարարված էր ստեղծել ֆրեգատի կործանումը պատկերող երկու կտավ։

Լինելով «Սվետլանա» պտուտակավոր ֆրեգատի սպա՝ Ալեքսանդր Բեգրովն ուղեկցել է Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչին 1871-1872 թվականների շուրջերկրյա նավարկության ժամանակ[4]։

1870-1873 թվականներին որպես ազատ ունկնդիր սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բնանկարչության դասարանում՝ աշակերտելով պրոֆեսոր Միխայիլ Կլոդտին[5]։

1873 թվականին «Կանդեայի Կանեա քաղաքը» (ռուս.՝ «Вид города Канеа в Кандии»), «Կայսերական «Դերժավա» զբոսանավը» (ռուս.՝ «Императорская яхта „Держава“») և «Մեծ իշխան Կոնստանտին» շոգենավը (ռուս.՝ «Пароход „Великий князь Константин“») նկարների համար Ալեքսանդր Բեգրովը պարգևատրվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոքր արծաթե մեդալով[6]։

1874 թվականին Բեգրովը թողնում է ծառայությունը[7] և մեկնում Փարիզ, որտեղ շարունակում է կրթությունը ֆրանսիացի նկարիչ Լեոն Բոննայի ու Ալեքսեյ Բոգոլյուբովի մոտ, ով Ֆրանսիա էր տեղափոխվել 1873 թվականին։ Ֆրանսիայում Բեգրովը ծանոթանում է ռուս պերեդվիժնիկների խմբի հետ (այդ թվում՝ Իլյա Ռեպին, Կոնստանտին Սավիցկի և այլք)։

1875 թվականին մահանում է Ալեքսանդր Բեգրովի հայրը, և նա վերադառնում է Ռուսաստան։ 1879 թվականին «Սվետլանա» ֆրեգատով ճանապարհորդել է Եվրոպայի շուրջը՝ Կրոնշտադտից մինչև Հունաստան։ Ճանապարհորդությունից հետո շուրջ երկու տարի ապրել և աշխատել է Ֆրանսիայում։

1874 թվականից Ալեքսանդր Բեգրովը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին, իսկ 1876 թվականին դարձել է ընկերության լիիրավ անդամ[3]։

Ալեքսանդր Բեգրովը 1878 թվականին նշանակվել է Ծովային նախարարության նկարիչ և այդ պաշտոնում աշխատել մինչև կյանքի վերջ։

Մասնակցել է Վիեննայում (1873) ու Փարիզում (1878, 1900) կայացած համաշխարհային ցուցահանդեսներին, «Вид Невы и Стрелки Васильевского острова с Фондовой биржей» նկարի համար մրցանակի է արժանացել 1878 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում[8]։

1885 թվականին Ալեքսանդր Բեգրովը դառնում է Ռուս ջրանկարիչների միության հիմնադիրներից մեկը։ 1899 թվականին նրան շնորհվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր անդամի կոչում[9]։

1892 թվականին բնակություն է հաստատել Գատչինայում, որտեղ տուն է կառուցել ու այգի տնկել։ 1903 թվականին կնոջ մահից հետո բնակարան է վարձել Գատչինա քաղաքի Սբորնայա փողոցում, 1906 թվականից հետո քաղաքից դուրս չի եկել։ Կյանքի վերջին մեկուկես տարում հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել գեղանկարչությամբ զբաղվելուց։ 1912 թվականին Գեղարվեստի կայսերական ակադեմիային է նվիրաբերել 63900 ռուբլի՝ «աղքատ նկարիչներին, նրանց այրիներին ու որբերին» օգնելու համար[10]։

Տառապելով անբուժելի հիվանդությամբ՝ Ալեքսանդր Բեգրովը 1914 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն ինքնասպանություն է գործել՝ կրակելով սրտին[11]։ Թաղվել է 1914 թվականի ապրիլի 17-ին Գատչինայի քաղաքային գերեզմանատանը՝ կնոջ՝ Լյուսիա Բեգրովայի կողքին[12]։

2001 թվականին Կենտրոնական ռազմածովային թանգարանում անցկացվել է նկարչի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդես[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Лейкинд О.Л., Северюхин Д.Я. «Беггров А.К. (1841-1914), художник». Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга» (ռուսերեն). Международный благотворительный фонд им. Д.С. Лихачева. Վերցված է 2010 թ․ հունիսի 20-ին.
  3. 3,0 3,1 «Новости Радищевского музея. 29 декабря - день рождения А.К. Беггрова» (ռուսերեն). Саратовский государственный художественный музей имени А.Н. Радищева. 2008 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  4. Беггровъ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах = Энциклопедическій словарь / под редакцией профессора И. Е. Андреевскаго. — СПб.: Ф.А. Брокгауз (Лейпциг), И.А. Ефрон (Санкт-Петербург), 1891. — Т. III (31) «Банки – Бергеръ». — С. 256. — 480 с.
  5. Марголис А.Д. «БЕГГРОВ Александр Карлович (1841 – 1914), художник». Электронная энциклопедия «Культура Ленинградской области» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  6. Якуты. Вид на Лене(ռուս.) // Историко-географический, культурологический журнал «ИЛИН». —Якутск, 2007. — № 5 (48).
  7. Беггров, Александр Карлович // Военная энциклопедия : [в 18 т.] / под ред. В. Ф. Новицкого [и др.]. — СПб. ; [М.] : Тип. т-ва И. В. Сытина, 1911—1915.
  8. История создания музея // Морская слава России. Центральный военно-морской музей / Под редакцией Корчагина Е. Н. — М.: Белый город, 2003. — С. 5. — 384 с. — 3000 экз. — ISBN 5-7793-0681-8
  9. ««Русская маринистика XIX века. Шедевры Морского музея России»» (ռուսերեն). museum.ru. Վերցված է 14 փետրվարի, 2016-ին.
  10. «Беггров Александр Карлович» (ռուսերեն). Информационный портал "Artru.info". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  11. Бурлаков А.В. «Художник Александр Беггров» (ռուսերեն). Историко-краеведческий портал «Гатчина сквозь столетия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  12. «Список захоронений Нового кладбища». Гатчинский некрополь (ռուսերեն). Историко-краеведческий портал «Гатчина сквозь столетия». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.
  13. «Выставка, посвящённая 160-летию А.К.Беггрова» (ռուսերեն). Центр петербургских искусств «Авит». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բեգրով» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy