Jump to content

Գյուտարարական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուտարարական իրավունք (ռուս.՝ Изобретательское право), գյուտերի և այլ ստեղծագործական արդյունքների ստեղծման և արտադրության մեջ կիրառման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի ամբողջություն Նախկին Խորհրդային Միությունում։

ԽՍՀՄ-ում գյուտարարական իրավունքի հիմունքները սահմանվել են ՌԽՍՖՀ ժողկոմսովետի 1919 թվականի հունվարի 30հռչակագրով։ Գյուտարարական իրավունքի հիմնական սկզբունքները որոշվում էին Խորհրդային Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով, հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների մասին կանոնադրությամբ (հաստատված՝ 1973 թվականի օգոստոսի 21-ին)։

Ըստ սահմանման, գյուտարարական իրավունքի նորմերը կոչված էին նպաստելու տեխնիկական նորամուծությունների արագ օգտագործմանն ու զարգացմանը, գյուտարարների նյութական և բարոյական շահերի ապահովմանը։ Գյուտարարական իրավունքը սահմանում էր գյուտարարների և ռացիոնալիզատորների գույքային և ոչ գույքային իրավունքները։ ԽՍՀՄ-ում գյուտարարներին շնորհվում էր հեղինակային վկայագիր կամ արտոնագիր, վարձատրություն ստանալու իրավունք, կարող էին պահանջել, որպեսզի գյուտը կոչվի իրենց կամ որնէ հատուկ անունով, գյուտարարական առաջարկությունը մշակելու և ձևակերպելու համար խնդրել օգնություն և այլն։ Այլ հավասար պայմանների դեպքում գյուտարարներին տրվում էր գիտահետազոտական ինստիտուտներում գիտական պաշտոններ զբաղեցնելու առավելություն, լրացուցիչ բնակտարածություն ստանալու իրավունք։

Ներդրված գիտական կամ խոշոր համարվող տնտեսական խնդիրներ լուծող գյուտերի հեղինակներին կարող էր շնորհվել գիտությունների թեկնածուի, իսկ առավել նշանավորևևրին, առանց ատենախոսության պաշտպանության, բացառության կարգով՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Ներդրված բոլոր գյուտարարական առաջարկությունների, դրանց վճարումների մասին նշվում էր գյուտարարի աշխատանքային գրքույկում։ Գյուտարարական իրավունքը սահմանում էր նաև գյուտի օգտագործման կարգը։ Եթե գյուտը ձևակերպվել էր հեղինակային վկայագրի միջոցով, դրա օգտագործման իրավունքն անցնում էր պետությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 135
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy