Քաղաքացիական իրավունք
Քաղաքացիական իրավունք, գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ կարգավորող իրավունք, որը կառուցվում է այդ հարաբերությունների մասնակիցների կամքի ինքնավարության և գույքային առանձնացվածության մեթոդի հիման վրա։
Քաղաքացիական իրավունքի աղբյուր են Սահմանադրությունը, քաղաքացիական օրենսգիրքը և այլ օրենքներն ու նորմատիվ այլ ակտերը։
«Քաղաքացիական իրավունք» հասկացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական իրավունք է կոչվում իրավունքի այն ճյուղը, որը կարգավորում է որոշակի հասարակական հարաբերություններ։
Քաղաքացիական իրավունքը որպես իրավունքի ճյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական իրավունքը այնպիսի իրավական նորմերի ամբողջություն է, որոնք կոչված են կարգավորելու առօրյա կյանքում առաջացող գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններ։
Քաղաքացիական իրավունքը՝ որպես իրավունքի ճյուղ, իրավական նորմերի հասկացություն է, որը կարգավորում է գույքային ինքուրույնություն ունեցող իրավահավասար սուբյեկտների կամահայտնությամբ առաջացող ապրանքադրման և տարաբնույթ գույքային հարաբերություններ, գույքային հարաբերությունների հետ կապված և դրանց հետ չկապված անձնական ոչ գույքային հարաբերություններ։ Գույքային և անձնական ոչ գույքային հարաբերություններն ընդգրկում են հասարակական հարաբերությունների մեծ շրջանակ։ Սակայն քաղաքացիական իրավունքը կարգավորում է այդ շրջանակի մի մասը միայն։
Քաղաքացիական օրենսդրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական օրենսդրությունը քաղաքացիական հարաբերությունների կարգավորումն ապահովող, համապարտադիր վարքագծի կանոններ սահմանող նորմատիվ ակտերի այն ամբողջությունն է, որը կազմում է իրավունքի հիմքը և կանխորոշում է նրա բնույթը։
Քաղաքացիական իրավունքի գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիական իրավունքի գիտությունը իրավագիտության բաղկացուցիչ մաս է։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը որպես գիտական գործունեության առանձին ոլորտ, առաջացել է Հին Հռոմում։ Քաղաքացիական իրավունքի գիտությունը ուսումնասիրում է հասարակական հարաբերությունների քաղաքացիաիրավական կարգավորման օրինաչափությունները։ Քաղաքացիական իրավունքի գիտության ուսումնասիրման առարկան բացի քաղաքացիական իրավունքից հանդիսանում է նաև քաղաքացիական օրենսդրությունը, նրա կիրառման պրակտիկան, քաղաքացիական իրավունքով կարգավորվող հասարակական հարաբերությունները, այն ուսումնասիրում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիական իրավունքը, այլև արտասահմանյան, հատկապես ԱՊՀ երկրների քաղաքացիական իրավունքը և օրենսդրությունը։
ԱՊՀ անդամ երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՊՀ ասոցացված անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՊՀ մասնակից անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաղաքացիական իրավունք» հոդվածին։ |
|